«Սան Ռեմոյի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
== Հայկական հարցի մասին խորհրդակցություններ ==
Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ [[Վուդրո Վիլսոն|Վ․ Վիլսոնին]] Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների ([[Էրզրում|Էրզրումի]], [[Տրապիզոն|Տրապիզոնի]], [[Վան|Վանի]] և [[Բիթլիս|Բիթլիսի]] վիլայեթներում) հարցով և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև՝ որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։
 
Սույն կոնֆերանսի Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումը՝ իր անմիջապես նախորդը հանդիսացող Լոնդոնինից գլխավորապես զանազանվում է այն հանգամանքով, որ Դաշնակիցները Սան Ռեմոյում փաստորեն հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական և ֆինանսական հովանավորության իրենց նախկինում հայտարարած պարտավորվածություններից, և այլ փորձեցին փոխանցել այդ բեռի գեթ մեկ մասը Ազգերի լիգային:  Այդ ձեռնարկը, սակայն, անհաջողության մատնվեց, որովհետև վերջինիս կանոնադրությունը չեր թույլատրում նման պարտավորությունների, այդ թվում՝ նորաստեղծ պետությունների մանդատների ստանձնումը:  Դաշնակիցները դրա փոխարեն դիմեցին ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին` Հայաստանի մանդատատար դառնալու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման, նրան ծովային ելք, ռազմական ու տեխնիկական օգնություն, ինչպես նաև, ֆինանսական վարկեր ու երաշխիքներ ապահովելու հարցերում։  Այն դեպքում,  եթե ԱՄՆ-ն չընդուներ Հայաստանին մանդատը ստանձնելու առաջարկը, ապա նրանք խնդրեցին ԱՄՆ նախագահի միջնորդությունը` Հայաստան-Թուրքիա սահմանատման և Հայաստանի դեպի ծով ելք ապահովելու հարցում (տես՝ Վիլսոնի իրավարար վճիռ):
 
== Համագումարի արդյունքները և բանաձևը ==