«Միտք (քանդակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])|2018-05-22 13:50:05}}
 
'''«Միտք» քանդակ''', քանդակ [[Մոսկվա]]յում, որի հեղինակն է քանդակագործ  [[Սերգեյ Մերկուրով]]ը։  Պատրաստվել է 1911-1913 թվականներին ([[գաբրո]], [[Պորֆիր|ծիրանաքար]])։ 1955 թվականին քանդակը տեղադրվել է Մերկուրովի գերեզմանին [[Նովոդևիչյան գերեզմանատուն|Նովոդևիչյան գերեզմանատանը]]։
 
== Պատմություն ==
«Միտք» քանդակը [[Սերգեյ Մերկուրով]]ը  ստեղծել է 1911-1913 թվականներին<ref>[https://books.google.ru/books?id=oP7BZuCoXLYC&q=Статуя+мысль+меркуров&dq=Статуя+мысль+меркуров&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi8xqX3mJfbAhVphaYKHXRoD8MQ6AEIQTAF Среднее специальное образование]. Советская наука, 1981</ref>  Ցվետնոյ բուլվարի իր արվեստանոցում։  Այն ստեղծվել է որպես [[եռապատկեր]]ի կենտրոնական տարր, որի եզրային քանդակապատկերները պետք է լինեին նույն ժամանակահատվածում պատրաստված [[Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Մոսկվա, Դոստոևսկու փողոց)|Ֆ. Մ. Դոստոևսկու]]  և  [[Լև Տոլստոյի հուշարձան (Մոսկվա, Պրեչիստենկա)|Լ. Ն. Տոլստոյի]]  հուշարձանները<ref name="ЛА">[https://books.google.ru/books?id=-LoHAQAAMAAJ&q=%22Две+крайние+фигуры+триптиха.+Между+ними%22&dq=%22Две+крайние+фигуры+триптиха.+Между+ними%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiLoruFu5fbAhVExaYKHeR3CEIQ6AEIKDAA Литературная Армения, Выпуски 1-6]. 1982</ref>։
 
1918 թվականին «Միտքը» ձեռք է բերվել քանդակագործից և տեղադրվել Ցվետնոյ բուլվարի մուտքի մոտ` Տրուբնոյ հրապարակի կողմից մոնումենտալ քարոզարշավի լենինյան պլանի շրջանակներում<ref name="Соболевский">{{Ռուսերեն գիրք|год=1947|автор=Соболевский Н. Д.|заглавие=Скульптурные памятники и монументы в Москве|место=М.|издательство=Московский рабочий|страницы=61}}</ref>։ 1936 թվականին<ref>''Сытин П. В.'' [https://books.google.ru/books?id=YZD9AgAAQBAJ&pg=PA427&dq=Статуя+мысль+меркуров&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi8xqX3mJfbAhVphaYKHXRoD8MQ6AEIMDAC#v=onepage&q=Статуя%20мысль%20меркуров&f=false Из истории московских улиц]</ref>, բուլվարի վերակառուցման պատճառով, քանդակը տեղափոխվել է Պովարսկայա փողոց (այն ժամանակ` Վորովսկու փողոց)  [[Ռոստովների տուն|Ռոստովների տան]] մոտ, որտեղ գտնվում էր  [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միությունը]]։ 1955 թվականին քանդակը տեղափոխվել է Նովոդևիչյան գերեզմանատուն, նրա հեղինակ` Ս. Դ. Մերկուրովի  շիրմի վրա<ref>{{Ռուսերեն գիրք|год=2008|автор=Доронина Л.|заглавие=Мастера русской скульптуры XVIII-XX веков|место=М.|издательство=Белый город|том=II|страницы=85}}</ref> (հողակտոր № 2)։
 
== Նկարագրություն ==
Հուշարձանը պատրաստվել է Մերկուրովի նախահեղափոխական աշխատանքներին բնորոշ ոճով։ Քանդակը պատրաստված է սև [[Գրանիտ|գրանիտի]]  մեծ կտորից։  Քանդակագործն ակնհայտորեն ոգեշնչված է եղել [[Օգյուստ Ռոդեն|Ռոդենի]] [[Մտածողը|«Մտածողը»]]  քանդակով<ref name="Прометей">[https://books.google.ru/books?id=ZHhmAAAAMAAJ&q=%22пути,+чтобы+переделать+мир%22&dq=%22пути,+чтобы+переделать+мир%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwizk8upxpfbAhXkJ5oKHSPwB9sQ6AEIKDAA Прометей, Объемы 8-10]. Молодая гвардия, 1971</ref><ref>''Ермонская В. В., Нетунахина Г. Д., Попова Т. Ф.'' Русская мемориальная скульптура. К истории художественного надгробия в России XI-начала XX  в. «Искусство». М., 1978.</ref>։ Մերկուրովը պատկերել է ամբողջ հասակով տղամարդու «Մտածողին» բնորոշ կեցվածքով։ Դեմքի  ստորին մասը ծածկված է ձեռքով, ճաղատ գլուխը թեքված է առաջ։ Նրա ոտքերին ընկնում են արևելյան քրմերի հանդերձանքին նմանվող հագուստի շրջանաձև ծալքերը։
 
Արվեստագետ Ն. Դ. Սոբոլևսկին 1947 թվականին նշել է. ''«Պատկերաքանդակի անշարժությունը,  կաշկանդվածությունը քանդակում խաղաղ գոյակցում են գլխի համարձակ ռեալիստական մեկնաբանության հետ»''։ Ինքը` Մերկուրովը, այսպես է բնորոշել իր աշխատանքը. ''«Ես ստեղծեցի «Միտքը»։ Այդ  քանդակը պատկերում է մի մարդու, որն իր խելքով փորձում էր գտնել աշխարհը վերափոխելու ուղիները»''։
 
== Ծանոթագրություններ ==