«Արկադի Տեր-Թադևոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
| Վիքիպահեստ =
}}
'''Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) ({{ԱԾ}}), հայազգի ռազմական գործիչ, [[ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր]], [[Արցախյան ազատամարտ]]ի մասնակից, [[Հայաստանի Հանրապետություն|ՀՀ]] Պաշտպանության փոխնախարար։'''
 
== '''Կենսագրություն''' ==
'''Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին [[Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Վրացական ԽՍՀ-ի]] մայրաքաղաք [[Թբիլիսի]]ում։'''
 
=== '''Կրթություն''' ===
'''Ա․Տեր-Թադևոսյանն ավարտել է [[Բաքու|Բաքվի]] զինվորական ուսումնարանը, այնուհետև [[Լենինգրադ]]ի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։'''
 
=== '''Զինվորական գործունեություն''' ===
'''Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է [[Աֆղանստան]]ում, Գերմանիայում, [[Չեխոսլովակիա]]յում, Բելառուսում։'''
 
'''1988 թվականից միացել է [[Արցախյան ազատամարտ|Արցախի ազատագրման պայքարին]] և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է [[Սասունցի Դավիթ կամավորական ջոկատ|«Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի]] անդամ։ 1991 թվականին նշանակվել է [[ՀՀ]] պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող [[Հադրութի շրջան]]ի [[Տող (գյուղ)|Տող]] գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել [[Շուշի]] քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։'''
 
== '''Պարգևներ''' ==
'''Պարգևատրվել է առաջին աստիճանի [[Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշան|Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշան]]ով։'''
 
== '''Աղբյուրներ''' ==
* [http://www.mayrhayastan.am/arm/heroes/heroes-of-artsaakh/20/ '''Արկադի Տեր-Թադևոսյանի կենսագրությունը «Մայր Հայաստան» կայքում''']
* [http://www.times.am/?p=42290&l=am '''Այսօր Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է''']
{{Արցախի ազգային հերոսներ}}