Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի արմատները գալիս են Պուշկինների ճյուղավորված, չտիտղոսավորված ազնվականական տոհմից, որը, ըստ ծագումնաբանական առասպելի, սկիզբ է առել ոմն «ազնվազարմ» Ռատշայից<ref group="Ն">Ինքը՝ Ալեքսանդր Պուշկինը, իր «Ծագումնաբանության» մեջ նույնացրել է [[Ռատմիր (դյուցազուն)|Ռատմիրին]]՝ Պուշկինների նախապապին, տարեգրություններում հիշատակվող ոմն Ռատշայի՝ [[Ալեքսանդր Նևսկի|Ալեքսանդր Նևսկու]] ժամանակակցի հետ, որը զոհվել է [[1268]] թվականին [[Ռակովորի ճակատամարտ]]ում: Սակայն այստեղ նա սխալվել է: Աղբյուրներում առաջին անգամ հիշատակված Պուշկինների նախապապը՝ [[Գավրիլա Ալեքսիչ]]ը, որն, ըստ տոհմագրության, եղել է Ռատշայի ծոռը, մասնակցել է 1240 թվականի [[Նևայի ճակատամարտ]]ին, և, բնականաբար, հենց ինքն է եղել [[Ալեքսանդր Նևսկի|Ալեքսանդր Նևսկու]] ժամանակակիցը: Այսպիսով, Պուշկինների նախապապը՝ Ռատշան, պետք է ապրած լիներ դրանից 100 տարի առաջ:</ref>։ Պուշկինը բազմիցս գրել է իր տոհմաբանության մասին՝ [[արձակ]] և [[չափածո]]. նա իր նախնիների մեջ տեսնում էր հինավուրց տոհմի, հայրենիքին ազնվորեն ծառայած, բայց տիրակալների կողմից բարեհաճության չարժանացած և «հալածված» իրական «արիստոկրատիայի» օրինակ։ Նա բազմիցս դիմել է նաև (այդ թվում և գեղարվեստական ձևի մեջ) մորական նախապապի՝ աֆրիկացի Աբրահամ Պետրովիչ Հանիբալի կերպարին, ով սկզբում [[Պետրոս I]]-ի ծառան և դաստիարակն էր, իսկ հետո՝ ռազմական ինժեներ և գեներալ։<ref name="Старк">''Старк В. П.'' Пушкины в «Истории Петра» и «Истории Пугачева» // Пушкин: Исследования и материалы / РАН. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). - СПб.: Наука, 2004. - Т. XVI/XVII. - С. 188-197.</ref>
 
Հորական պապը՝ Լև Ալեքսանդրովիչը, հրետանու գնդապետ էր, գվարդիայի կապիտան։ Հայրը՝ Սերգեյ Լվովիչ Պուշկինը (1767-18481767–1848), ազնվակիրթ սրախոս էր, սիրողական բանաստեղծ։ Պուշկինի մայրը՝ Նադեժդա Օսիպովնան (1775-18361775–1836), Հանիբալի թոռնուհին էր։ Հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը (1766-18301766–1830), Կարամզինի խմբի հայտնի բանաստեղծ էր։ Սերգեյ Լվովիչի և Նադեժդա Օսիպովնայի երեխաներից, բացի Ալեքսանդրից, կենդանի են մնացել միայն դուստրը՝ Օլգան (ամուսնության մեջ՝ Պավլիշչևա, 1797-18681797–1868) և որդին՝ Լևը (1805-1852)<ref name="Лотман, 1995">{{Ռուսերեն գիրք|автор=Лотман Ю.|часть=Александр Сергеевич Пушкин: Биография писателя|заглавие=Пушкин: Биография писателя; Статьи и заметки, 1960-1990; «Евгений Онегин»: Комментарий|ссылка=|место=СПб.|издательство=Искусство-СПБ|год=1995|страница=21-184}}</ref>{{sfn|Лотман|1995|page=28-29}}։
 
=== Մանկություն ===
 
==== Պուշկինը Քիշնևում ====
Միայն սեպտեմբերին Պուշկինը հասավ [[Քիշնև]]։ Նոր ղեկավարը ներողամտորեն էր վերաբերվում Պուշկինի ծառայությանը՝ թույլ տալով նրան երկար ժամանակով բացակայել և հյուրընկալվել ընկերների մոտ՝ Կամենկեում (ձմեռ 1820-18211820–1821), մեկնել [[Կիև]], ճանապարհորդել [[Իվան Լիպրանդի]]ի հետ [[Մոլդովա]]յով և այցելել [[Օդեսա]] (1821 թվականի վերջ)։ Քիշնևում Պուշկինն ընդունվեց «Օվիդիոս» մասոնական խմբավորման շարքերը,<ref>''Серков А. И.'' Русское масонство. 1731-2000 (Энциклопедический словарь) - М.: РОССПЭН, 2001-1224 с., илл. ISBN 5-8243-0240-5</ref> ինչի մասին գրել է իր օրագրում<ref>[http://pushkin.niv.ru/pushkin/text/zametki/dnevniki-pushkina.htm Запись:4 мая был я принят в масоны. - Дневники Пушкина]</ref>։ Եթե «[[Ռուսլան և Լյուդմիլա]]» պոեմը լավագույն ռուս բանաստեղծների դպրոցի արդյունք էր, ապա Պուշկինի առաջին իսկ «հարավային պոեմը»՝ «Կովկասի գերին» (1822) նրան ողջ ժամանակակից ռուս գրականության գագաթը դարձրեց։ Նա վաստակեց [[Ռուսաստան]]ի առաջին բանաստեղծի համբավը, որն ուղեկցեց նրան ընդհուպ մինչև 1820-ական թվականները, իսկ 1830-ական թվականներին ստացավ «Ռուս Բայրոն» մականունը։<ref>Словарь Половцова, Т. 15, стр. 281.</ref>
 
Ավելի ուշ լույս տեսավ մեկ այլ «հարավային պոեմ»՝ «Բախչիսարայի շատրվանը» (1824)։ Պոեմը մի տեսակ հատվածական էր ստացվել, ասես ինչ-որ բան չասված էր մնացել, որն էլ նրան յուրահատուկ հմայք էր հաղորդում՝ խորապես ազդելով ընթերցողի զգացմունքային դաշտի վրա։ [[Պյոտր Վյազեմսկի]]ն [[Մոսկվա]]յից այդ առիթով գրել է.
 
[[Պատկեր:Pushkin MuseumP1060648.jpg|thumb|Պուշկինի ձեռագրի փոքրացված ֆաքսիմիլեն (արձակ)]]
1830-ական թվականների սկզբին Պուշկինի ստեղծագործության մեջ սկսում է գերակշռել արձակը։ «Բելկինի վիպակները» (հրատարակված 1831 թվականին) հաջողություն չեն ունենում։ Պուշկինը մտահղանում է լայն էպիկական կտավ՝ պուգաչովյան ժամանակաշրջանի վեպ՝ խռովարարի կողմն անցած հերոս-ազնվականով։ Այդ մտահղացումը որոշ ժամանակ հետաձգում է՝ այդ դարաշրջանի մասին պակաս գիտելիքներ ունենալու պատճառով, և սկսում է աշխատել «Դուբրովսկի» վեպի վրա (1832-18331832–1833). վեպի հերոսը, վրեժ լուծելով հոր համար, որից անարդար կերպով խլել էին տոհմային կալվածքը, դառնում է ավազակ։ Վեհանձն ավազակ Դուբրովսկին պատկերված է ռոմանտիկ ելքով, իսկ մնացած գործող անձիք ներկայացված են բացարձակ ռեալիզմով։<ref name="Драмы2">Д. Благой. Драматургия. Проза // А. С. Пушкин. Драматургия. Проза., М.: Правда, 1981, с. 13.</ref> Չնայած ստեղծագործության սյուժետային հիմքը վերցված է ժամանակակից կյանքից, աշխատանքի ընթացքում վեպն ավելի ու ավելի էր նմանվում ավանդական արկածային պատմության՝ ռուսական իրականությանը ոչ բնորոշ բախումներով։ Ամենայն հավանականությամբ, կանխազգալով վեպի հրատարակման հետ կապված գրաքննության անհաղթահարելի դժվարությունները, Պուշկինը դադարեց դրա վրա աշխատելը, չնայած վեպը մոտ էր ավարտին։ Պուգաչովյան խռովության մասին ստեղծագործության մտահղացումը կրկին գլուխ է բարձրացնում, և, հավատարիմ մնալով պատմական ճշգրտությանը, նա ժամանակավորապես դադարեցնում է [[Պետրոս Առաջին]]ի դարաշրջանի ուսումնասիրությունը, խնամքով հետազոտում է Պուգաչովի մասին աղբյուրները, ծանոթանում է գյուղացիական ապստամբության ճնշման մասին փաստաթղթերին (պարզվում է, որ հենց «Պուգաչովի գործը» խիստ գաղտնիացված է և անմատչելի), իսկ [[1833]] թվականին նախաձեռնում է ուղևորություն դեպի [[Վոլգա]] և [[Ուրալ]], որպեսզի անձամբ տեսնի ահեղ իրադարձությունների վայրերը, լսի պուգաչովականների մասին կենդանի զրույցները։ Պուշկինը մեկնում է [[Նիժնի Նովգորոդ]]ով, [[Կազան]]ով և [[Սիմբիրսկ]]ով դեպի [[Օրենբուրգ]], իսկ այնտեղից էլ, հինավուրց Յայիկ գետի երկայնքով, դեպի [[Ուրալսկ]], որը գյուղացիական ապստամբությունից հետո վերանվանվել էր Ուրալ։
 
1833 թվականի [[հունվարի 7]]-ին Պուշկինն ընտրվեց Ռուսական ակադեմիայի անդամ՝ Պ. Կատենինի, Մ. Զագոսկինի, Դ. Յազիկովի և Ա. Մալովի հետ միասին։
{{քաղվածք|Տեղ գտան նաև անհեթեթ հրահանգներ: Ժողովրդին խաբեցին. ասացին, որ Պուշկինի հոգեհանգիստը տեղի կունենա Իսահակովյան տաճարում. այդպես էր նշված նաև հրավիրատոմսերում: Այդուհանդերձ, աճյունը տնից դուրս բերեցին գիշերով, գաղտնի, և դրեցին Կոնյուշեննի եկեղեցում: Համալսարանը խիստ հրահանգ ստացավ, որպեսզի դասախոսները չլքեն իրենց ամբիոնները, և ուսանողները ներկա լինեն դասախոսություններին: Ես չկարողացա ինձ զսպել և այդ առթիվ դժգոհությունս հայտնեցի հոգաբարձուին: Ռուսները չեն կարող սգալ իրենց համաքաղաքացու մահը, նրա, ով պատվել է իրենց իր գոյությամբ...|[[Ալեքսանդր Նիկիտենկո]]յի օրագրից{{sfn|Кунин|1988|էջ=585}}}}
 
Այնուհետև դագաղն իջեցրին նկուղ, որտեղ այն մնաց մինչև փետրվարի 3-ը, մինչև Պսկով ուղարկելը։ Պուշկինի աճյունն ուղեկցում էր [[Իվան Տուրգենև|Ա. Ի. Տուրգենևը]]։ Պսկովի նահանգապետ Պեշչուրովին ուղղված նամակում Ա. Ն. Մորդվինովը, Բենկենդորֆի և կայսեր հանձնարարականով, ցուցում էր տվել արգելելու մասին «յուրաքանչյուր հատուկ արտահայտություն, հանդիպում, մի խոսքով, ցանկացած հանդիսավոր արարողություն, բացի այն, ինչ սովորաբար, ըստ մեր եկեղեցական սովորույթի, արվում է ազնվականի թաղման արարողության ժամանակ»{{sfn|Кунин|1988|էջ=585}}։ Ալեքսանդր Պուշկինին թաղեցին Պսկովի նահանգի Սվյատոգորյան միաբանության տարածքում։ [[1841]] թվականի օգոստոսին, Ն. Ն. Պուշկինայի կարգադրությամբ, գերեզմանի վրա տապանաքար կանգնեցվեց (ճարտարապետ՝ Ալեքսանդր Պերմագորով (1786-18541786–1854))<ref>''Гдалин А. Д., Иванова М. Р.'' [http://feb-web.ru/feb/pushkin/serial/v04/v04-350-.htm Новые факты к истории сооружения надгробного памятника А. С. Пушкину] // Временник Пушкинской комиссии: Сб. науч. тр. / РАН. Истор.-филол. отд-ние. Пушкин. комис. - СПб.: Наука, 2004. - Вып. 29. - С. 350-358.</ref>։
 
=== Պուշկինի սերունդներ ===
|том=VI, вып. 7/8
|страницы=300-306, 332-338
}}</ref>։ Ըստ [[Սերգեյ Սոբոլևսկի|Սերգեյ Սոբոլևսկու]] արձագանքի՝ այն «վատ է ստացվել՝ [[Նարկիզ Տարասենկո-Օտրեշկով|Ատրեշկովի]] մեղքով»<ref group="Ն">Բանաստեղծի երեխաների խնամակալներից մեկը:</ref><ref name="Отрешков">Тарасенко-Отрешков, Наркиз Иванович // Типы Пушкина / Под ред. Н. Д. Носкова при сотрудничестве С. И. Поварнина. - СПб.: Изд-во «Слов. лит. типов», 1912. - С. 242 [= 274]. - (Слов. лит. типов; Т. VI, вып. 7/8).</ref>։ Թույլ են տրվել բազմաթիվ վրիպակներ, բացթողումներ, Պուշկինի տեքստերի խեղաթյուրումներ, հրատարակությունը թերի էր նույնիսկ հայտարարված ծավալով։ 1841 թվականին լույս տեսան լրացուցիչ 3 հատորները (9-119–11)։ 1846 թվականի սկզբին երկերի այս ժողովածուն ամբողջությամբ վաճառվեց։
 
Երկերի նոր ժողովածուն նախատեսվում էր լոկ որպես 1838-18411838–1841 թվականների հրատարակության կրկնություն։ Սակայն պլանները չիրականացան։ 1849-1850 ձմռանը բանաստեղծի այրին, այդ ժամանակ արդեն ամուսնացած [[Պյոտր Լանսկոյ|Լանսկու]] հետ, նոր հրատարակության առթիվ դիմեց [[Պավել Աննենկով]]ի խորհրդին։ Աննենկովը, որը տնօրինում էր Լանսկայայի մոտ գտնվող Պուշկինի բոլոր ձեռագրերը, սկզբում չէր համարձակվում հանձն առնել նման լուրջ նախաձեռնությունը։ Նրան, ծանոթանալով բոլոր փաստաթղթերին, համոզեցին եղբայրները՝ Իվանը և Ֆյոդորը<ref group="Ն">Ֆլիգելը Նիկոլայ I-ի համհարզն էր, «Լեյբ-գվարդիայի հեծելազորային գնդի 1731-1848 թվականների պատմության» հեղինակը: Ի. Վ. Աննենկովը Պ. Պ. Լանսկոյի ծառայակիցն էր:</ref>։ 1851 թվականի մայիսի 21-ին Լանսկայան պայմանագրով Ի. Վ. Աննենկովին փոխանցեց հրատարակության իրավունքը։ Պ. Աննենկովի եղբայրները պնդեցին, որպեսզի Պավելն այդ գործն իր ձեռքը վերցնի։ Պ. Աննենկովը նաև որոշում կայացրեց գրելու բանաստեղծի կենսագրությունը<ref name="Коммент">Материалы для биографии Пушкина вошли в дополнительный том (1857) этого издания</ref><ref name="Фрид">{{ռուսերեն գիրք|автор=Фридлендер Г.|часть=Вступительная статья|заглавие=П. В. Анненков. Материалы для биографии А. С. Пушкина|место=М.|издательство=Современник|год=1984|страниц=}}</ref>։ [[Նիկոլայ Դոբրոլյուբով|Դոբրոլյուբովն]] այսպես արձագանքեց Պուշկինի երկերի ժողովածուի 1855-1857 թվականների հրատարակությանը. «Ռուսներն արդեն վաղուց անհամբեր սպասում էին երկերի այս նոր հրատարակությանը, որն արժանի է նրա հիշատակին, և Աննենկովի նախաձեռնությունն ընդունեցին հիացմունքով ու երախտագիտությամբ»<ref name="доброл">(сочин. III, 366)</ref>։ Չնայած գրաքննության բոլոր խոչընդոտներին, Աննենկովը կյանքի կոչեց Պուշկինի ստեղծագործությունների քննադատորեն նախապատրաստված առաջին ժողովածուն<ref name="Фрид" />։ Աննենկովի հրատարակությունը, լրացումներով և փոփոխություններով, երկու անգամ կրկնվեց [[Գրիգորի Գեննադի]]ի կողմից (1859-18601859–1860, 1869-18711869–1871
 
1887 թվականից հետո, երբ սպառվեց Պուշկինի ստեղծագործությունների հանդեպ նրա ժառանգների իրավասության ժամկետը, հայտնվեցին զանազան մատչելի հրատարակություններ, որոնք, սակայն, գիտական արժեք չէին ներկայացնում։ 20-րդ դարի սկզբին լույս տեսած ժողովածուներից ամենաամբողջականը [[Պյոտր Մորոզով]]ի կողմից խմբագրվածն էր (1903-19061903–1906)<ref name="Фризман29">{{ռուսերեն գիրք|автор=Фризман Л.|заглавие=Семинарий по Пушкину|место=Харьков|издательство=Энграм|год=1995|страницы=367}}</ref>։
 
Պուշկինի երկերի լիակատար ակադեմիական ժողովածուն՝ 16 հատորով, նախատեսվում էր լույս ընծայել բանաստեղծի մահվան 100-ամյակի առթիվ՝ 1937 թվականին, սակայն, օբյեկտիվ պատճառներով, այդ աշխատանքը ձգձգվեց երկար տարիներ։ Այդ հրատարակությունը միավորեց ժամանակի բոլոր հայտնի գիտնական-պուշկինիստների աշխատանքները։ 16 հատորով երկերի ժողովածուն առայսօր մնում է Պուշկինի ստեղծագործությունների ամենաամբողջական հավաքածուն. գիտական գրականության մեջ, պուշկինյան տեքստերի մեջբերման համար, ընդունված է հղել հենց այդ հրատարակությանը։ Տեքստաբանական հետազոտությունների պլանում այդ ժողովածուն կողմնորոշիչ է դարձել ռուս գրողների այլ ակադեմիական հրատարակությունների համար<ref name="Скатов">Скатов Н. Н., Драма одного издания: [Об изд. акад. собр. соч. А. С. Пушкина (1935-1949 гг.)] // Вести. РАН. 1995. Т. 65, No 2. С. 153-158.</ref>։ Այնուամենայնիվ, այդ «ամբողջական» հրատարակության մեջ տեղ չեն գտել Պուշկինի նկարներով հատորները և «Պուշկինի ձեռքով» ժողովածուն կազմող տեքստերը։ Գրաքննության նկատառումներով, չհրապարակվեց «Բարկովի ստվերը» բալլադը։ Պուշկինյան տեքստերի մանրամասն մեկնաբանությունները, որոնք, ըստ իշխանությունների, խոչընդոտում էին հրատարակությանը, բաց թողնվեցին. դա տասնվեցհատորյակի ամենագլխավոր թերություններից մեկն է<ref name="Домгерр">{{ռուսերեն գիրք
 
=== Նամակների հրատարակություն ===
1926 և 1928 թվականներին լույս տեսան Պուշկինի նամակների երկու հատորները (1815-1830)՝ հրատարակված [[Բորիս Մոդզալևսկի|Բորիս Մոդզալևսկու]] կողմից։ Երրորդ հատորը (1935, 1831-1833 թվականների նամակները), արդեն Մոդզալևսկու մահից հետո, տպագրության նախապատրաստեց նրա [[Լև Մոդզալևսկի|որդին]]։ Նամակների երեքհատորյակի արժեքը կայանում է պուշկինյան ուղղագրության և կետադրության պահպանման մեջ։ Նամակների ընդարձակ մեկնաբանությունն իրենից ներկայացնում է Պուշկինի և, ընդհանրապես, պուշկինյան դարաշրջանի կյանքի մի ամբողջական հանրագիտարան։ Այդ հրատարակության թերություններից է տեքստերից ոչ նորմատիվ բառապաշարի հեռացումը։ 1969 թվականի հրատարակությունը՝ «Ա. Ս. Պուշկին. վերջին տարիների նամակներ» (ընդհանուր խմբագրությունը՝ [[Նիկոլայ Իզմայլով]]ի) հեղինակային ուղղագրությունն ու կետադրությունը չի վերարտադրում։ Մինչև այժմ Պուշկինի նամակների միակ՝ առանց կրճատումների հրատարակությունը [[Վլադիմիր Սաիտով]]ի խմբագրությամբ լույս տեսած «Նամակագրությունն» է՝ երեք հատորով (Գիտությունների կայսերական ակադեմիա, 1906-19111906–1911)<ref name="Издания писем">{{cite web
|url=http://feb-web.ru/feb/pushkin/default.asp?/feb/pushkin/texts/selected/rub5.html
|title=Произведения Пушкина. Отдельные издания писем Пушкина
== Հիմնական ստեղծագործություններ ==
=== Պոեմներ ===
* Ռուսլան և Լյուդմիլա (Руслан и Людмила, 1817 - 18201817–1820)
* Կովկասյան գերին (Кавказский пленник, 1820 - 18211820–1821)
* Գավրիլիադա (Гавриилиада, 1821)
* Վադիմ (Вадим, 1821 - 18221821–1822)
* Ավազակ եղբայրներ (Братья разбойники, 1821 - 18221821–1822)
* Բախչիսարայի շատրվանը (Бахчисарайский фонтан, 1821 - 18231821–1823)
* Կոմս Նուլին (Граф Нулин, 1825)
* Պոլտավա (Полтава, 1828 - 18291828–1829)
* Տազիտ (Тазит, 1829 - 18301829–1830)
* Տնակ Կոլոմնայում (Домик в Коломне, 1830)
* Եզերսկի (Езерский, 1832)
* Պղնձե հեծյայլը (Медный всадник)
* Կոմս Նուլին (Граф Нулин, 1825)
* Պոլտավա (Полтава, 1828 - 18291828–1829)
* Տազիտ (Тазит, 1829 - 18301829–1830)
* Տնակ Կոլոմնայում (Домик в Коломне, 1830)
* Եզերսկի (Езерский, 1832)
* Պղնձե հեծյայլը (Медный всадник, 1833)
=== Չափածո վեպ ===
* Եվգենի Օնեգին (Евгений Онегин, 1823 - 18321823–1832)
 
== Պուշկինը մշակույթում ==
 
=== Երաժշտական թատրոն ===
* 1821 թվականի դեկտեմբերի 16 ՝ Ռուսլան և Լյուդմիլա կամ Չերնոմորի՝ չար կախարդի  գահավիժումը,  Ադամ Գլուշկովսկու  բալետը Ֆրիդրիխ Շտոլցի երաժշտությամբ:
* 1823 թվականի հունվարի 15՝ «Կովկասի գերին, կամ Հարսի ստվերը»,  Շառլ Դիդլոյի բալետը Կավոս Կատերինոյի երաժշտությամբ, Մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգ<ref name="Красовская">{{cite web
|author=Красовская В. М.
* 1937 թվական՝ «Ոսկե աքաղաղ», Միխայիլ Ֆոկինի բալետը» Նիկոլայ Ռիմսկի-Կորսակոյի երաժշտությամբ<ref name="Красовская"/>:
* 1938 թվական՝ «Ոսկե ձկնիկ», Միխայիլ Մորդկինի բալետը Նիկոլայ Չերեպնինի սյուիտի երաժշտությամբ, «Մորդկին բալե», [[Նյու Յորք]]:
* 1940 թվական՝ «Կովկասի գերին», Բորիս Աստաֆևի բալետը [[Լեոնիդ Լավրովսկի|Լեոնիդ Լավրովսկու]] և Ռոստիսլավ Զախարովի բեմադրությամբ (Կիրովի անվան թատրոն, Լենինգրադ) ([[Մեծ թատրոն (Սանկտ Պետերբուրգ)|Մեծ թատրոն]], Մոսկվա):
* 1940 թվական՝ «Հեքիաթ քահանայի և նրա Բալդե ծառայի մասին», [[Միխայիլ Չուլակի|Միխայիլ Չուլակիի]] բալետ<ref name="Красовская"/>:
* 1940 թվական՝ «Կոմս Նուլին», Բորիս Աստաֆևի բալետ:
* 1971 թվական՝ «Ժլատ ասպետը», Յակոպո Նապոլիի օպերան:
* 1982 թվական՝ «Խրախճանք ժանտախտի պահին», Ալեքսեյ Նիկոլաևի օպերան:
* 1983 թվական՝ «Կոմս Նուլին», Ալեքսեյ Նիկոլաևի օպերան:
* 1984 թվական՝ «Ոսկե ձկնիկը», Դիմիտր Խրիստովի երգիծական օպերան:
* 1984 թվական՝ «Դուբրովսկի», Վալերի Կիկտայիի օպերան:
* 1997 թվական՝ «Նիկիտա արքան և նրա քառասուն դուստրերը», [[Ալեքսանդր Չայկովսկի|Ալեքսանդր Չայկովսկու]] կամերային օպերան:
* Ցեզար Կյուի՝ Պուշկինի բանաստեղծությունների ռոմանսներ
* Պյոտր Պոդկովիրյով՝ ռոմանսներ
* Գեորգի Սվիրիդով՝ Ա. Պուշկինի 6 բանաստեղծությունների ռոմանսների (1935 թ.) ,  «Փոթորիկ» վիպակի էկրանավորման երաժշտական նկարազարդումների հեղինակ է (1964), ուր մտնում են Պուշկինի երգերի շարքերի բառերը, Դեկաբրիստները օրատորիայի Ա. Ս. Պուշկինի և բառերի հիման վրա դեկաբրիստ բանաստեղծների հեղինակ (1954-1955, չի ավարտվել):
* Իսահակ Շվարց՝ գրել է երկու ռոմանսի Ա. Ս. Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա «Կայարանապետ» ֆիլմի համար (1972):
 
=== Էկրանավորում ===
 
** 1909 / 1910՝ Բախչիսարայի շատրվան
** 1910՝ Պիկովայա դամա
** 1995՝ Գյուղացի ազնվական աղջիկը
** 1999՝ Ռուսական հեղափոխություն
** 1999 — 20001999—2000 ՝ Օնեգին
** 2011՝ Բորիս Գոդունով
** 2014՝ Դուբրովսկի
Ա. Ս. Պուշկինը դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հերոս, որոշները ավելի կամ պակաս ճշգրտությամբ արտացոլում են նրա կենսագրությունը (օրինակ, [[Յուրի Տինյանով|Յուրի Տինյանովի]] «Պուշկին» վեպը), իսկ մնացածը իրենց առջև դնում են կենսագրական նպատակներ:
 
Մ. Յ. Լերմոնտովը Պուշկինի մահվան համար արտահայտվել է  «<nowiki/>[[Բանաստեղծի մահը]]<nowiki/>» բանաստեղծությամբ, իսկ [[Միրզա Ախունդով|Միրզա Ախունդովը]]՝  «Պուշկինի մահվան արևելյան պոեմով»: Պուշկինի անձնական կերպարի ընկալմանը և ստեղծագործական կյանքին նվիրված է [[Մարինա Ցվետաևա|Մարինա Ցվետաևայի]] «Իմ Պուշկինը» ակնարկը:
 
 
 
Գրոտեսկային ոճում Պուշկինի կերպարը  ներկայացված է [[Դանիել Խարմս|Դանիել Խարմսի]] ստեղծագործություններում: Պուշկինի ստեղծագործական կյանքի մասին կան  պոտմոդեռնիզմիստեղծագործություններում, մասնավորապես, [[Իոսիֆ Բրոդսկի|Իոսիֆ Բրոդսկու]] և [[Տիմուր Կիբիրով|Տիմուր Կիբիրովի]] մի շարք բանաստեղծություններում:
* [[Եվգենի Ստիչկին]] («Լիալուսնի օր», 1998)
* [[Սերգեյ Բեզռուկով]] («Պուշկին: Վերջին մենամարտ», 2006)
* [[Ստանիսլավ Բելոզյորով]] («18-1418–14», 2007)
* [[Սերգեյ Ալիմպիև]] («Վազիր Մուխտարի մահը: Գրիբոյեդովի սերը և կյանքը», 2010)
* [[Կոնստանտին Կրյուկով]] («Փրկել Պուշկինին», 2017)
** 06.1817–05.1820՝ Կլոկաչյովի վարձու տուն՝ Ֆոնտանկա գետի ափ, 185
** 24.05–27.06.1827՝ «Դեմուտ» հյուրանոց, Մոյկա գետի ափ, 40
** 16.10.1827–20.10.1828, «Դեմուտ» հյուրանոց, Մոյկա գետի ափ, 40
** 09.03.1829 հունվարի երկրորդ կեսին, «Դեմուտ» հյուրանոց, Մոյկա գետի ափ, 40
** 05.–10.1831, Կիտաևոյի տուն, [[Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)|Ցարսկոյե Սելո]],Կոլինսկի փողոց, 2
** 12.10.1836–29.01.1837, Ա. Վոլկոնսկու տուն, Մոյկա գետի ափ, 12
** Սև գետի վրա, մենամարտի տեղում տեղադրվել է հուշախորհրդանիշ: 2008 թվականին մենամարտի տեղի հետ միասին օծվել է նաև ուղղափառ եկեղեցին<ref name="hram">[https://web.archive.org/web/20081211014405/http://www.itar-tass.com/level2.html?NewsID=12534985&PageNum=0 У Чёрной речки рядом с местом дуэли Пушкина освящён православный храм] {{недоступная ссылка|число=14|месяц=05|год=2013|url=http://www.itar-tass.com/level2.html?NewsID=12534985&PageNum=0}}//ИТАР-ТАСС, 01.04.2008, 09.21</ref>
** Մոյկա գետի ափ, 12՝  բանաստեղծի վերջին բնակարանը, [[Ալեքսանդր Պուշկինի համառուսական թանգարան]]
* [[Օդեսա]]:
** 1823-24՝ Իտալյանսկի փողոց ([[1880]] թվականից՝ Պուշկինսկի), 13: Պատերազմից հետո վերականգնված տանը գտնվում է Ալեքսանդր Պուշկինի Օդեսայի թանգարանը, տան մոտ տեղադրված է հուշարձան, փակցված է մարմարե հուշատախտակ:
* [[Մոսկվա]]:
** <abbr>Հունիսի 8</abbr> (19) 1799՝ Սպարտակովսկայա փողոց, տուն 15, մկրտվել է Ելիխովի Աստվածհայտնության եկեղեցում:
** Բաումանսկի փողոց (նախկինում՝ Գերմանական փողոց), տուն 57 б, Ա. Պուշկինի ծննդյան վայրը, ինչպես համարվում էր մինչ հեղափոխությունը և որտեղ ի սկզբանե կախված էր մարմարե հուշատախտակը<ref>Альбом к 100-летию А. С. Пушкина. [[1899 год]]. Издательство [[Маркс, Адольф Фёдорович|А. Ф. Маркса]]. Переиздание: Юбилейный альбом А. С. Пушкина. — Спб.: Издательство В. А. Михайлова, 2004 год. — С.120. ISBN 5-8016-0230-5 стр. 9</ref>:
** № 353 մոսկովյան դպրոցի շենքում (Բաումանսկի փողոց, տուն 40), որը ենթադրաբար կանգնած էր այն տան տեղում, որտեղ ծնվել է Ա. Ս. Պուշկինը, 1927 թվականին տեղադրվել է մարմարե հուշատախտակ: 1967 թվականին դպրոցի մոտ տեղադրվել է  պատանի Պուշկինի կիսանդրին:
** Հոսպիտալի նրբանցքի անկյուն, Փոքր Փոստային փողոց՝ Պուշկինի հնարավոր ծննդավայրը, ըստ նոր տվյալների
** 08.09.1826 (բազմիցս հետագա տարիներին)՝ Վասիլի Պուշկինի շենք, Հին Բասմանի փողոց, 36 (մարմարե հուշատախտակ):
** 14-31.08.1830՝ Պյոտր Վյազեմսկու շենք, Մեծ Չերնիշևսկի փողոց, 9 (մարմարե հուշատախտակ):
** (Ըստ Հուլյան տոմարի) փետրվարի <abbr>18</abbr> (մարտի 2) 1831՝ Մեծ Նիկիտիսկի փողոց, տուն 36: Տիրոջ Համբարձման տաճարը Ստորոժկում,  Նիկիտսկի դարպասի մոտ։ Նիկոլայ Գոնչարովի պսակադրության տեղը:
** Փետրվարի սկիզբ-1831 թվականի մայիսի կեսեր՝ Ն. Ն. Խիտրովո: Այժմ  Պուշկինի մարմարե բնակարանը Արբատում, փողոց Արբատ, 53 (մարմարե հուշատախտակ):
** 1832՝  Դոլգորուկով Բոբրինսկիների տուն, Փոքր Դմիտրովկա, 1/7 (մարմարե հուշատախտակ):
** 03-20.05.1836՝  Պ. Վ. Նաշչոկինի բնակարան, Վորոտնիկովսկի փողոց, 12 (մարմարե հուշատախտակ):