«Ածխաթթու գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
Ածխաթթվական գազը հիմնականում օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ գազավորված ըմպելիքներ, փրփրուն գինիներ, պահածոյված սննդամթերք պատրաստելու համար: Չոր սառույցը հիանալի սառնազդակ է, 2 անգամ ավելի արդյունավետ, քան սովորական սառույցը: Այն օգտագործվում է շուտ փչացող մթերքները պահպանելու և տեղափոխելու համար:
 
===Կրակմարիչ===
 
Ածխաթթվական գազը չի այրվում և այրմանը չի նպաստում. այդ հատկության շնորհիվ այն օգտագործվում է հրդեհները մարելու համար: [[Կրակմարիչ]]ները լիցքավորում են ածխաթթվական գազով կամ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով: Այս դեպքում բալոնի վերին մասում ամրացվում է ծծմբական թթվով լցված սրվակ: Կրակմարիչը գործի դնելիս ծծմբական թթուն խառնվում է [[նատրիումի հիդրոկարբոնատ]]ի հետ: Փոխազդեցության հետևանքով անջատվում է ածխաթթվական գազ, որը հեղուկի հետ առաջացնում է շիթ և մեծ ճնշման տակ դուրս մղվում կրակմարիչից: Փրփուրը ծածկում է այրվող առարկայի մակերեսը, մեկուսացնում այն օդի թթվածնից և, այրումը դադարեցնելով, հանգցնում է կրակը:Ածխաթթվական գազը հայտնաբերել է հոլանդացի քիմիկոս [[Յա.վան Հելմոնտ]]ը 1620 թ-ին: [[Կրաքար]]ի վրա [[հանքային թթու]] ավելացնելով՝ նա ստացավ նոր «օդ» (գազ), որն անվանեց «անտառային օդ», քանի որ այդ գազը ստացվում էր նաև ծառերի այրումից: («Գազ» բառը ներմուծել է Հելմոնտը, որը հունարեն նշանակում է քաոս): Ածխաթթվական գազի բաղադրությունն առաջինը հաստատել է ֆրանսիացի քիմիկոս [[Ա.Լ.Լավուազիե]]ն: