«Նիկոլայ Գոգոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
[[1818]]–[[1819]] թվականներին սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 2 տարի անց՝ [[1821]] թվականին, ընդունվել Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիան, որն ավարտել է 1828 թվականին։ Քանի որ հորից զրկվել էր, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր, նրա կանոնովոր կրթությունը հիմնականում ապահովել է մայրը՝ իր մի կերպ խնայած փողերով: Գիմնազիան ավարտելուց հետո Գոգոլը մեկնել է Պետերբուրգ՝ հռչակ ձեռք բերելու մեծ տենչը սրտում: Բայց հույսերը սկզբնական շրջանում մեծ դժվարությամբ էին արդարանում: Չնայած ձեռնարկած բազմաթիվ փորձերին՝ այդպես էլ չհաջողվեց որևէ թատրոնում դերասան ընդունվել: Պետական ծառայողի գործն էլ շատ արագ հիասթափեցրեց: Եվ Գոգոլը որոշեց ուժերը փորձել գրականության ասպարեզում; Թեև այստեղ ևս առաջին փորձը ձախողվեց /քննադատները բառի բուն իմաստով ջախջախեցին իր իսկ միջոցներով տպագրած ,,Գանց Կյուխելգարտեն,, պոեմը, և նա հավաքեց ու ոչնչացրեց դրա օրինակները/ , այնուամենայնիվ Գոգոլին հաջողվեց մուտք գործել գրական շրջանակներ, կապեր հաստատել ճանաչված գրողների հետ, որոնք նրան ծանոթացրեցին նաև Ալեքսանդր Պուշկինի հետ; Առաջին հաջողությունը եկավ «Երեկոներ՝ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածքների ժողովածուի հետ և ամրապնդվեց դրա երկրորդ գրքի, ապա նաև՝ պատմվածքների «Միրգորոդ» ժողովածուի լույս ընծայումով: Հաջորդաբար հրատարակված «Տարաս Բուլբա» վեպը, «Ռևիզորը» թատերգությունը և այլ ստեղծագործություններ բազմապատկեցին նրա համբավը իբրև մեծատաղանդ գրողի:
 
Գոգոլի մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «[[Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում (ժողովածու)|Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում»]] և «[[Միրգորոդ (ժողովածու)|Միրգորոդ»]] պատմվածքների ժողովածուները, «[[Ռևիզոր (կատակերգություն)|Ռևիզոր»]]» և «[[Ամուսնություն (պիես)|Ամուսնություն»]] [[կատակերգություն]]ները, «[[Մեռած հոգիներ (վեպ)|Մեռած հոգիներ»]] [[վեպ]]ը թարգմանվել են [[հայերեն]]<ref>Երկերի ժողովածու։ 6 հ. / Ն. Գոգոլ ; Թարգմանություն՝ [[Դերենիկ Դեմիրճյան]], Ա. Փալանջյան ; Խմբագիր՝ Լ.Ա. Քալանթար. - [[Երևան]]: Հայպետհրատ, [[1953]]-. - 6 հ. ; 19 սմ. - Հ. 1 (1953, 480 էջ) : [Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում] - Հ. 2 (1953. - 323 էջ) : Միրգորոդ - Հ. 3 (1954, 325 էջ) : Վիպակներ - Հ. 4 (1954, 382 էջ) : [Ռևիզորը ; Ամուսնություն ; Խաղամոլները] - Հ. 5 (1952, 494 էջ) : Մեռած հոգիներ - Հ. 6 (1955, 550 էջ) Ընտիր հոդվածներ և նամակներ Դեմիրճյան, Դերենիկ Կարապետի, 1877-1956 թարգմ. Փալանջյան, Աշոտ Մարտինի, 1895-1979 թարգմ. Քալանթար, Լևոն Ալեքսանդրի, 1891-1959 խմբ.</ref>։
 
== Հոգեկան խանգարումներ ==