«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
==== «Պատանի հնագետ» դպրոց ====
2011 թվականից թանգարանում իրականացվում են «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացները: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին ու բարձր դասարանների դպրոցականներին՝ մասնակցելու դպրոցի 2018թ. գարնանային դասընթացին, որը կվերսկսվի 2018թ. մայիսի 15-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է՝ շաբաթական երկու դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները՝ 2 շաբաթ տևողությամբ, կընթանանորոնք ընթանում են թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
 
Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանն է:
169

edits