«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Պատմություն
(Պատմություն)
 
== Պատմություն ==
Ճապոնիայի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։Առաջին պետություներն այստեղ ձևավորվել են ուշ IV-VI րդ դարերում:VIII դ վերջին երկիրը կանգնեց մոնղոլական վտանգի առջև։Մոնղոլական 150-հազարանոց զորքն ափ իջավ Ճապոնիայում։Հիսուն օր տևած պայքարից հետո մի ուժեղ թայֆուն խորտակում է մոնղոլական նավատորմը։Ճապոնացիները թայֆունն անվանեցին կամիկաձե` աստածային քամի. նրանք հավատում էին ,որ աստվածները օգնեցին իրենց։Այդ դեպքերից հետո մի քանի դար շարունակ թեժ պայրքար էևէր ընթանում ուժեղ տոհմերի միջև։1603 թ.-ին Տոկուգավան դարձավ սյոգուն։Սյոգունությունը դարձնելով ժառանգական` Տոկուգավանները երկար ժամանակ պահպանեցին այն։Նրանք, ի դեմս Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների (քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան պետության համար։Այդ պատճառով 1612 թ.-ին քրիստոնեությունը  հայտարարվեց օրենքից դուրս։Արգելվեց օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա. բացառությամբ հոլանդացի և չինացի առևտրականների համար։Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ։Այսպես մոտ երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից։
[[Պատկեր:Generals Pyongyang MigitaToshihide October1894.jpg|300px|մինի|1894-95 թթ․ չին-ճապոնական պատերազմ, չինացի զորավարները հանձնվել են ճապոնացիներին]]Ժամանակագրություն<ref>Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986</ref> [[Պատկեր:Meiji tenno1.jpg|մինի|upright|250px|Մեյձի [[կայսր]]ը (1868–1912)]]
* մ.թ.ա. 660 թ. – Ըստ [[առասպել]]ի Ջիմուի կայսրության հիմնումը։