«Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 234.
::::::::1988 թվականի փետրվարից սկսվել է Արցախյան (Ղարաբաղյան) շարժման ակտիվ փուլը, երբ ընթանում էին այսպես ասած մեծամասամբ ոչ զինված (կամ ոչ պատերազմական գործընթացներ), այդ թվում՝ հանրահավաքներ, հացադուլներ, քաղաքական վերնախավի, գրողների, հասարակական գործիչների ներգրավմամբ բանակցություններ, երկրի սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգեր, ստորագրահավաքներ և այլն, որոնց հաջորդեց Օղակ գործողությունն (1991 թ.-ի ապրիլ-մայիս) ու Արցախի Հանրապետության անկախության հռչակումը (1991 թ.-ի սեպտեմբերի 2): Արցախում պատերազմը սկսվել է 1991 թվականից: 1988 թվականին տեղի է ունեցածը որակել պատերազմ նույնն է, թե 2018 թվականի մարտ-ապրիլ-մայիս ամիսներին կամ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը որակել որպես պատերազմ: 1988 թվականին կատարվածը կարող եմ աղբյուրների վրա հիմնված մանրամասն ներկայացնեմ, որից առավել պարզ կլինի, որ ոչ մի պատերազմ էլ չի եղել տվյալ տարում: Եթե առնվազն 1988 թվականին Արցախյան պատերազմ չի եղել, ապա ՀՀ ԱԺ կայքում Մ.Գրիգորյանի կենսագրությունում առկա է առնվազն 1 լուրջ սխալ: «1991-1994 թթ. պատերազմը...» (մեջբերում [http://www.nkr.am/hy/the-war-of-19911994/83/ Արցախի Հանրապետության ԱԳՆ կայքից]), «պատերազմը սկսվեց 1991-ի ...» (մեջբերում [http://www.panarmenian.net/arm/details/175800/ panarmenian.net կայքից]): Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ ներկայացնել: Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտ հոդվածին, ապա այն լուրջ վերանայման կարիք ունի՝ կապված ձևակերպումների, առանձին մտքերի, դասակարգումների և այլնի հետ, բայց երևի թե սա այլ քննարկման թեմա է:--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 08:31, 17 Մայիսի 2018 (UTC)
:::::::::ՀՀ ԱԺ կայքում պատգամավորների կենսագրական էջերը ոչ միանշանակորեն վստահելի աղբյուր համարելու հետ կապված ևս մեկ օրինակ ներկայացնեմ այն համատեքստում, որ դրանք ամենևին էլ անաչառ չեն այլ ընդհակառակը, տվյալ անձանց համար անցանկալի տեղեկատվությունից «մաքրված են»: Օրինակ շատերին է հայտնի, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է խոշոր գործարար, նրան են պատկանում Հայաստանում առկա բազմաթիվ խոշոր բիզնեսներ, տնտեսության զգալի հատվածը նրա «ձեռքում է» (եթե կարիք կա, ապա աղբյուրներ կներկայացնեմ), սակայն ՀՀ ԱԺ կայքում նրա [http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1219&lang=arm կենսագրության] մեջ ոչ մի խոսք չկա նրա՝ բիզնեսմեն լինելու մասին: Միգուցե հարց առաջանա, թե պատգամավորի կենսագրությունում չեն գրում նրա բիզնես գործունեության մասին, ապա կարդացեք մեկ այլ [http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1239&lang=arm կենսագրությունը], որտեղ նկարագրված է նրա բիզնես գործունեությունը:--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 09:02, 17 Մայիսի 2018 (UTC)
*Հարգելի ընկերներ, մի փոքր դիտարկում կատարեմ։ Քննարկումը շատ մանրամասն չկարդացի, բայց որքանով հասկացա խոսքը ՀՀ ԱԺ կայքի մասին է։ Այստեղ վստահելիությունը խիստ պայմանական և ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ կենսագրությունները կայքին տրամադրում են հենց պատգամավորները (կարծում եմ այդպես է): Բայց դա համարվում է պաշտոնական կենսագրություն կամ տեղեկատվություն, իսկ Վիքիպեդիան որպես հանրագիտարան պետք է առաջին հերթին օգտվի հենց պաշտոնական աղբյուրներից։ Սակայն եթե կան կասկածներ, ապա լավագույն լուծումը հետևյալն է՝ օրինակ իքս հոդվածում նշել ՀՀ ԱԺ կայքում տեղադրված կենսագրության համաձայն այս ինչ անձն այս ինչ դիպլոմն է ստացել։ Եթե այլ վստահելի աղբյուրներ կան, որ դիպլոմը կեղծ է, ապա հաջորդ նախադասության մեջ նշում ենք այս ինչ կայքի այս ինչ հոդվածի համաձայն դիպլոմը կեղծ է։ Ես այսպես եմ պատկերացնում նմանատիպ վիճարկելի հարցերի լուծումը։ Օրինակն էլ պայմանական է։ Շնորհակալություն ուշադրության համար։