«Մանիքեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
Մանին ուներ 12 աշակերտ` Քրիստոսի առաքյալների թվին հավասար, որ մանիքեցիներն ընտրել էին «կատարյալների» միջից և կոչել «ուսուցիչներ», իսկ 13-րդին անվանել նրանց «Գլուխը»: «Ուսուցիչները» նշանակել են «վերադիտողներ»` թվով 72 հոգու, Քրիստոսի 72 աշակերտների թվով, վերջիններս էլ նշանակել են «երեցներ» (360 հոգու): Մանիքեցիները մերժել են մկրտության խորհուրդը, վարդապետել, որ զոհ մատուցելով և ծեսերով հնարավոր չէ փրկության հասնել, այլ` միայն աղոթքով: Նրանք ամբողջ օրվա ընթացքում աղոթել են Արեգակին, գիշերը` Լուսնին, եթե այն երևում էր: Մովսիսականությանը խոր ատելությամբ վերաբերվելով` մերժել են Հին կտակարանը, համարել, որ «Մովսեսին Օրենքը տվող և մարգարեների բերանով խոսող աստվածը, իսկական աստված չէ, այլ Խավարի տերը» (այսինքն` սատանան): Նոր կտակարանի գրքերը համարելով խեղաթյուրված` նրանք սրբագրել են դրանք, ընդունել միայն մի քանի պարականոն գրքեր, ինչպես` Թովմայի, Փիլիպպոսի, Պետրոսի, 12 առաքյալների ավետարանները, «Տիրոջ մանկությունը» խորագիրը կրող գիրքը ևն:
 
Մանիքեցիների նկատմամբ հալածանքները, որ սկիզբ են առել դեռևս III դ. 2-րդ կեսին Իրանում, չեն խանգարել այդ կրոնի լայն տարածմանը նաև Հռոմեական կայսրության սահմաններում դեռևս Դիոկղետիանոսի[[Դիոկղետիանոս]]ի և [[Կոստանդիանոս Ա Մեծ|Կոստանդին ՄեծիՄեծ]]ի ժամանակ: IV դ. վերջին և V դ. սկզբին մանիքեցիների դեմ ուղղված հատուկ օրենքներ են ընդունվել: Քրիստոնեական աշխարհում Մանիքեությունը մեծ ազդեցություն է ունեցել միջնադարյան զանազան աղանդների վրա, ինչպիսիք են մծղնեությունը[[մծղնեություն]]ը, պավլիկյանները[[պավլիկյաններ]]ը, թոնդրակեցիները, բոգոմիլները ևն: Այդ մասին և նրանց գաղափարախոսությունը քննադատող բազմաթիվ երկեր են գրվել (Պետրոս Սիկիլիացի, Պետրոս Վանական, [[Փոտ պատրիարք]], Եվթիմիոս Ակմոնացի և ուրիշներ): Փոտ պատրիարքի` պավլիկյանների դեմ գրված գիրքը վերնագրված է «Մանիքեցիների վերածլման մասին»:
 
«Մանիքեցի» հորջորջումը դարձել է անվանարկող ածական: Բյուզանդական Հուստինիանոս I կայսրը (527–565) այդպես է անվանել իր քաղաքական հակառակորդներին, թեև նրանք մանիքեցիների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել:
 
«Մանիքեցի» հորջորջումը դարձել է անվանարկող ածական: Բյուզանդական Հուստինիանոս I կայսրը (527–565) այդպես է անվանել իր քաղաքական հակառակորդներին, թեև նրանք մանիքեցիների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել:
 
== Մանիքեությունը Հայաստանում ==