«Մանիքեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Manicheans.jpg|thumb|Մանիքեական քուրմեր]]
'''Մանիքեություն''', III դարում [[Սասանյան Իրան]]ում ծագած [[կրոն]]: Հիմնադիրն է [[Մանի]]ն` ծնված Հարավային [[Միջագետք]]ում, [[216]]-ին: Որդին էր [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա [[Շապուհ I]]-ի օրոք ([[240]]–[[271]]): Սկզբնակակն շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, [[Վահրամ I]] արքան նրան մահապատժի է ենթարկել: Մանիքեությունը շուտով տարածվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] սահմաններում, [[Մերձավոր Արևելք]]ում, հասել մինչև [[Չինաստան]]: VIII դ. վերջին Մանիքեությունը դարձել է [[Ույղուրական խաքանություն|ույղուրական խաքանության]] պետական կրոնը: Մանիքեական գրություններ հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայում, [[Ֆայյում]]ում և Հյուսիս-Արևմտյան [[Թուրքեստան]]ում: Մանիի գլխավոր գրվածքներն են «Գաղտնիքների գիրքը», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրքը» և այլն: