«Մանիքեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Մանիքեություն''', III դարում Սասանյան Իրանում ծագած կրոն: Հիմնադիրն է Մանին` ծնված Հարավային Միջագետ...
 
չNo edit summary
Տող 1.
'''Մանիքեություն''', III դարում [[Սասանյան ԻրանումԻրան]]ում ծագած [[կրոն]]: Հիմնադիրն է Մանին` ծնված Հարավային Միջագետքում, 216-ին: Որդին էր Արշակունի իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա Շապուհ I-ի օրոք (240–271): Սկզբնակակն շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, Վահրամ I արքան նրան մահապատժի է ենթարկել: Մանիքեությունը շուտով տարածվել է Հռոմեական կայսրության սահմաններում, Մերձավոր Արևելքում, հասել մինչև Չինաստան: VIII դ. վերջին Մանիքեությունը դարձել է [[Ույղուրական խաքանություն|ույղուրական խաքանության]] պետական կրոնը: Մանիքեական գրություններ հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայում, Ֆայյումում և Հյուսիս-Արևմտյան Թուրքեստանում: Մանիի գլխավոր գրվածքներն են «Գաղտնիքների գիրքը», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրքը» և այլն:
 
Մանիքեությունը բուդդայականության, զրադաշտականության, հունական մշակույթի և քրիստոնեության նպատակադրված համադրությունն էր: Այստեղից էլ այն սուր վեճերը, թե այդ կրոններից ու տարրերից որ մեկը կարելի է ընդունել որպես ելակետային և կառուցվածքային: Մինչև XIX դ. Մանիքեությունը համարվել է քրիստոնեական աղանդ: Իրանագետները պաշտպանել են Մ-յան արևելյան ծագումը: XX դ. կեսից, նոր աղμյուրների հայտնագործմամμª Մանիքեությյան քրիստոնեական գաղափարներն է՛լ ավելի ցցուն են դարձել: Բայց, հակառակ դրան, այն բնորոշվում է ոչ թե որպես քրիստոնեական աղանդ, այլ` յուրատեսակ կրոն, որը մրցակցության մեջ էր քրիստոնեության հետ:
Տող 27.
== Աղբյուր ==
* Հրաչ Բարթիկյանի հոդվածը «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից
 
[[Կատեգորիա:Կրոններ]]