«Հայաստանի պատմության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.
* Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.)
* Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.)
* Պատմական թանգարան (1935 թ.)
* Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.)
* Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)
Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։
 
Տող 38.
# Պալեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 100.000 – 12.000 թթ.)
# Նեոլիթ - Էնեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 8 – 4-րդ հազարամյակի կեսեր)
# Բրոնզեդարյան և վաղ երկաթի դարաշրջանի հավաքածուներ (մ.թ.ա. 4 հազ. 2-րդ կեսից – 15 – 12-րդ դդ.)
# Ուրարտուի (Վանի թագավորություն) հնագիտական հավաքածուներ (մ.թ.ա. 9-րդ դ. - 6-րդ դ. սկիզբ)
# Հավաքածուներ մ.թ.ա. 6 –4-րդ դդ.
# Հելլենիստական հավաքածուներ (մ.թ.ա. 4-րդ դ. – մ.թ.ա. 3-րդ դ.)
# Միջնադարյան հավաքածուներ (6 – 15-րդ դդ.)
 
Տող 49.
# Թղթադրամների ժողովածուն ընդգրկում է 18-20-րդ դդ. բազմաթիվ երկրների թողարկումներ, որոնց մեջ հատկապես արժեքավոր են հայկական և նախկին Ռուսական կայսրության տարածքում 1918-1922 թվականներին գործող տարբեր տերությունների և կառավարությունների վճարման միջոցները։
# Նամականիշների ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Առաջին Հանրապետության 1918-1920 թթ. թողարկումները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության՝ 1921-1923 թթ. թողարկումները՝ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորագույն թողարկումները՝ 1992 թվականից ի վեր։ Ժողովածուի մեջ են 19-20-րդ դդ. տասնյակ երկրների թողարկած բազմաթիվ նմուշներ։
# Մեդալների Ժողովածուն ընդգրկում է 17-րդIրդ դ. մինչև մեր օրերը թողարկված հայկական, եվրոպական և այլ երկրների մեդալներ, շքանշաններ և կրծքանշաններ, հայոց պատմության հիշարժան դեպքերին և անձանց նվիրված մեդալները։ Ժողովածուի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում 16-20-րդ դդ. ֆրանսիական 900 արծաթե մեդալները, որոնք Փարիզի դրամահատարանում բնօրինակ կնիքներով հատված պատճեններ են։
 
* '''Ազգագրության բաժին'''
Տող 102.
 
''Թանգարանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսներին՝''
Բուդապեշտ 1968 թ., Փարիզ 1970 թ., Լենինգրադ 1974 թ., 1985 թ., Սպոկան 1975 թ., Լոս-Անջելես 1977 թ., Տարտու 1979 թ., Կիև 1980 թ., Ցուկուբա 1984 թ., Վենետիկ 1987 թ., Նյու Յորք 2008 -2009 թթ., Թեսալոնիկի 2009 թ., Պրինստոն 2010 թ., Վենետիկ 2011։2011 թ.։
 
Թանգարանը ունեցել է ցուցահանդեսներ՝ Բոխում (1995 թ.), Նանտ (1996 թ.), Փարիզ (1996 թ.), Լիոն (1997 թ.), Կահիրե (1997 թ.), Բոնն, Հալլե-Վիտտենբերգ (1998 թ.), Աթենք (1998 թ.), Վատիկան (1999 թ.), Փարիզ (2001 թ.), Լոնդոն (2001 թ.), Լեյդեն (2002 թ.), Բուդապեշտ (2002 թ.), Վանդե (2006 թ.), Սենտ Ռաֆայել (2007 թ.), Ռուան (2007 թ.), Փարիզ (2007 թ.), Լիոն (2007 թ.), Առլ (2007 թ.), Մարսել (2007 թ.), Կլունի (2007 թ.), Նյու Յորք (2008 թ.), Սանկտ-Պետերբուրգ (2009 թ.), Լյուբլյանա (2010 թ.), Հռոմ (2011 թ.), Նյու Յորք (2014 -2015 թթ.), Հռոմ (2015 թ.
 
== Նշանավոր անձինք ==
Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել հայ հնագիտության և ազգագրության, մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ, որոնք ղեկավարել են ինչպես թանգարանը, այնպես էլ նրա առանձին բաժինները՝
* [[Երվանդ Լալայան]] (1864-1931 թթ.), ազգագրագետ, հնագետ, բանահավաք, Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրենը (1919-1927 թթ.)։ Հիմնադրել է «Ազգագրական հանդես»-ը (1896 թ.), Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը (1906 թ.) և Ազգագրական-հնագիտական թանգարանը (1908 թ.
* [[Կարո Ղաֆադարյան]] (1907-1976 թթ.), հնագետ, պատմաբան, վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր։ 1932 թվականից զբաղվել է Հայաստանի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ։ Հանդիսացել է Մերձավոր Արևելքի նշանավոր կենտրոններից մեկի՝ միջնադարյան Դվին քաղաքի պեղումների և նյութական մշակույթի ուսումնասիրության ղեկավարը, 1940-1964 թթ.` Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ Կարո Ղաֆադարյանի անմիջական ղեկավարությամբ թանգարանը դարձավ հանրապետության առաջատար գիտա-հետազոտական և կրթա-մշակութային կենտրոն։ Նոր մեկնակետով մշակվեց և իրականացվեց հայ ժողովրդի պատմության գիտական ցուցադրությունը` ակունքներից մինչև արդի ժամանակները։
* [[Մորուս Հասրաթյան]] (1902-1979 թթ.), պատմաբան, բանասեր, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։ 1964-1975 թթ. Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն էր։ Մ. Հասրաթյանի ղեկավարությամբ թանգարանը միջազգային ճանաչում ստացավ։ Հայկական մշակույթը ցուցահանդեսներով ներկայացվեց Փարիզում, Կրակովում, Բուդապեշտում, Տալլինում։ Կապեր հաստատվեցին Սփյուռքի հայկական կենտրոնների հետ։
* [[Թորոս Թորամանյան]] (1864-1934 թթ.), ճարտարապետ, հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր։ 1930-1932 թթ. ղեկավարել է թանգարանի ճարտարապետության բաժինը։ 1904 թվականից մասնակցել է Անիի պեղումներին։ Ուսումնասիրել և չափագրել է Անիի աշխարհիկ և եկեղեցական ճարտարապետության հուշարձանները, պաշտպանական համակարգի կառույցները, ստեղծել վերակազմության նախագծեր, որոնցով Անին վերակենդանացվեց գիտության համար։ Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում՝ չափագրել, լուսանկարել ու նկարագրել է հարյուրավոր հուշարձաններ, որոնցից մի մասը այսօր պահպանվել է միայն նրա նյութերով։
* [[Եվգենի Բայբուրդյան]] (1898-1941 թթ.), հնագետ 1939 թ. բռնադատվել է և հետմահու արդարացվել։ 1926 թվականից աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում, 1928-1933 թթ. և 1938 թ. եղել է հնագիտության բաժնի վարիչ։
* Հարություն Մնացականյան (1907- 1977 թթ.), հնագետ, պատմական գիտությունների թեկնածու։ 1949-1969 թթ. եղել է հնագիտության բաժնի վարիչ։
* [[Տելեմաք Խաչատրյան]] (1932-1989 թթ.), հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Թանգարանում աշխատել է 1956 թվականից։ 1970-1971 թթ. եղել է հնագիտության բաժնի վարիչ, 1983-1987 թթ. թանգարանի տնօրեն։
* [[Ասլան Շահնազարյան]] - պատմաբան, դրամագետ։ 1946-1959 թթ. ղեկավարել է թանգարանի դրամագիտական կաբինետը։ Գիտական հիմքի վրա դնելով դրամագիտական ֆոնդի աշխատանքները՝ մշակել և համակարգել է առաջին ժողովածուները։
* [[Խաչիկ Մուշեղյան]] (1919-1992 թթ.), դրամագետ, պատմական գիտությունների դոկտոր։ Թանգարանում աշխատել է 1952 թվականից։ 1959-1989 թթ. եղել է դրամագիտության բաժնի վարիչ։
* [[Հենրի Սարգսյան]] (1933 թ.), դրամագետ, պատմաբան։ Թանգարանում աշխատել է 1960 թվականից։ 1989-2000 թթ. եղել է դրամագիտության բաժնի վարիչը։ Զբաղվել է Հայաստանի անտիկ, միջնադարյան և նոր շրջանի դրամների, թղթադրամների հետազոտությամբ, անդրադարձել թանգարանագիտության հարցերին։ Հատկապես կարևոր ներդրում են նրա ուսումնասիրությունները հայկական մեդալային արվեստի բնագավառում։
* [[Ստեփան Լիսիցյան]] (1865-1947 թթ.), պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, ազգագրագետ։ Ազգագրության բաժինը ղեկավարել է 1928-1947 թթ.։
* Վալենտինա Աբրահամյան (1908–1986 թթ.), հնագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր։ 1959-1979 թթ. ղեկավարել է թանգարանի հնագիտության, այնուհետև՝ ազգագրության բաժինը։
 
Թանգարանի գիտական խորհուրդը 1997 թվականից ղեկավարում է [[Անելկա Գրիգորյան]]ը։