Անանուն մասնակից
→Մեղքը և փրկությունը
Տող 52.
Աշխարհի արարչության նկարագրությամբ Բյոմեն հիմնականում ելնում է աստվածաշնչյան պատկերացումներից: Մեղսագործությունը նախ և առաջ արտահայտվեց նրանով, որ մարդը չբավարարվեց աշխարհի նաիվորեն ամբողջական կոնկրետ ճանաչողությամբ, այլ ցանկացավ ճանաչել նրա հատկությունները` ռեֆլեքսիայից օգտվելով` դրանք վերլուծելով վերացական մտածողությամբ: Մյուս պահը Աստծո կամքին չանսալն էր: Ադամը անդրոգին էր` «սեռական տարբերություններից անդին» էակ, նրա հոգևոր հարսնացուն Երկնային Սոփիան էր: Մեղսագործությունից հետո նրա մեջ արթնացան մարմնական ցանկությունները, և Աստված նրա համար ստեղծեց կնոջը: Մեղքի ճակատագրական հետևանքը եղավ մահը: Ադամը, սակայն, մեղանչեց նրանով, որ տրվեց մեղքին, բայց մեղքը արդեն կար նրանից առաջ: Դա մեղմեց նրա մեղքը և հնարավոր դարձրեց քավությունը: Բարու և չարի պայքարն սկսվում է արդեն պատմության ժամանակավոր ընթացքի մեջ, նախապատրաստվում է քավիչի` Քրիստոսի գալուստը: Բայց փրկության ուղին աստվածության արտաքին գործունեությամբ չի պայմանավորված: Մարդն ազատ է, և սեփական անշեջ հավատով և աղոթքով նա իր համար փրկության հնարավորություն է ստեղծում: Առանց հավատի ներքին վերածնունդի գործերը ոչ մի նշանակություն չունեն: Բայց նրա ձեռբերմամբ սկսվում է նաև անդադար իրական հաղթանակը չարի վրա: Հավիտենականը մեղսագործությամբ փոխարինվել է ժամանակայինով, այժմ դարձյալ պետք է ընթանա հավիտենական սկզբի վերականգնման ընթացքը: Երկրի վրա պետք է հաստատվի այն դրախտը, որը պետք է Ադամը տարածեր: Պատմության ավարտը հավետենության սկիզբն է – Աստծո Արքայության հաստատումը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:
Յակով Բյոմեի գաղափարները իրենց ազդեցությունն են թողել այնպիսի մտածողների վրա, ինչպիսիք են [[Քրիստիան ֆոն Ռոզենռոթ]]ը, [[Ֆրանց ֆոն Բաադեր]]ը, [[Յոհան Համան]]ը, [[Նովալիս]]ը, [[Հեգել]]ը, [[Ֆրիդրիխ Շելլինգ]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը, [[Վլադիմիր Սոլովյով]]ը, [[Դեմյոն Ֆրանկ]]ը և այլն:
«Նրա (գերմանացի առաջին փիլիսոփայի) հիմնական գաղափարը ամեն ինչ մի բացարձակ միության մեջ պահելու ձգտումն է - բացարձակ աստվածային միությունը և բոլոր ներհակությունների միավորումը Աստծո մեջ... Բյոմեի հիմնական միտքն է, որ Ունիվերսումը բոլոր իրերի մեջ մ ի աստվածային կյանք է - ավելի պարզ` որ Աստծո ե զ ա կ ա ն էությունից է հավիտենապես ծնվում բոլոր զորությունների և որակների բովանդակությունը` Որդին, ով ճառագում է այդ զորություններում. ուժերի սուբստանցի հետ այդ Լույսի միությունը Աստվածն է » (Գ.Վ. Ֆ. Հեգել): == Երկերը ==
|