«Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 233.
::::[[User:GeoO|<font style="color:black"> ջ̸ե̸օ̸</font>]] ջան առանձին քննարկում է 1988-ին է սկսվել թե ոչ և ինչ ի նկատի ունենք Արցախյան ազատամարտ ասելով, առավել ևս հոդվածում սկսման և ավարտի վերաբերյալ աղբյուրներ չկան: Եթե խոսքը ակտիվ մարտական գործողությունների մասին է, ապա դրանք սկսվել են 1991 թվականին, մինչ այդ եղել են փոքր ընդհարումներ: Եթե նկատի ունենք Արցախյան ազատագրական պայքարը, ապա այո, դա սկսվել է 1988 թվականին: Հիմա Մանվել Գրիգորյանը եթե մասնակցել է ակտիվ մարտական գործողություններին, ապա ակնհայտ սխալ է, եթե մասնակցել է պայքարին, ապա Հայաստանի ամբողջ ազգն է մասնակցել պայքարին, բոլորի կենսագրություններում պետք է լինի նման տեղեկություն, այնինչ այլ պատգամավորների կենսագրություններում չկա այդ մասին հիշատակում:--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 05:07, 17 Մայիսի 2018 (UTC)
::::::::1988 թվականի փետրվարից սկսվել է Արցախյան (Ղարաբաղյան) շարժման ակտիվ փուլը, երբ ընթանում էին այսպես ասած մեծամասամբ ոչ զինված (կամ ոչ պատերազմական գործընթացներ), այդ թվում՝ հանրահավաքներ, հացադուլներ, քաղաքական վերնախավի, գրողների, հասարակական գործիչների ներգրավմամբ բանակցություններ, երկրի սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգեր, ստորագրահավաքներ և այլն, որոնց հաջորդեց Օղակ գործողությունն (1991 թ.-ի ապրիլ-մայիս) ու Արցախի Հանրապետության անկախության հռչակումը (1991 թ.-ի սեպտեմբերի 2): Արցախում պատերազմը սկսվել է 1991 թվականից: 1988 թվականին տեղի է ունեցածը որակել պատերազմ նույնն է, թե 2018 թվականի մարտ-ապրիլ-մայիս ամիսներին կամ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը որակել որպես պատերազմ: 1988 թվականին կատարվածը կարող եմ աղբյուրների վրա հիմնված մանրամասն ներկայացնեմ, որից առավել պարզ կլինի, որ ոչ մի պատերազմ էլ չի եղել տվյալ տարում: Եթե առնվազն 1988 թվականին Արցախյան պատերազմ չի եղել, ապա ՀՀ ԱԺ կայքում Մ.Գրիգորյանի կենսագրությունում առկա է առնվազն 1 լուրջ սխալ: «1991-1994 թթ. պատերազմը...» (մեջբերում [http://www.nkr.am/hy/the-war-of-19911994/83/ Արցախի Հանրապետության ԱԳՆ կայքից]), «պատերազմը սկսվեց 1991-ի ...» (մեջբերում [http://www.panarmenian.net/arm/details/175800/ panarmenian.net կայքից]): Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ ներկայացնել: Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտ հոդվածին, ապա այն լուրջ վերանայման կարիք ունի՝ կապված ձևակերպումների, առանձին մտքերի, դասակարգումների և այլնի հետ, բայց երևի թե սա այլ քննարկման թեմա է:--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 08:31, 17 Մայիսի 2018 (UTC)
:::::::::ՀՀ ԱԺ կայքում պատգամավորների կենսագրական էջերը ոչ միանշանակորեն վստահելի աղբյուր համարելու հետ կապված ևս մեկ օրինակ ներկայացնեմ այն համատեքստում, որ դրանք ամենևին էլ անաչառ չեն այլ ընդհակառակը, տվյալ անձանց համար անցանկալի տեղեկատվությունից «մաքրված են»: Օրինակ շատերին է հայտնի, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է խոշոր գործարար, նրան են պատկանում Հայաստանում առկա բազմաթիվ խոշոր բիզնեսներ, տնտեսության զգալի հատվածը նրա «ձեռքում է» (եթե կարիք կա, ապա աղբյուրներ կներկայացնեմ), սակայն ՀՀ ԱԺ կայքում նրա [http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1219&lang=arm կենսագրության] մեջ ոչ մի խոսք չկա նրա՝ բիզնեսմեն լինելու մասին: Միգուցե հարց առաջանա, թե պատգամավորի կենսագրությունում չեն գրում նրա բիզնես գործունեության մասին, ապա կարդացեք մեկ այլ [http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1239&lang=arm կենսագրությունը], որտեղ նկարագրված է նրա բիզնես գործունեությունը:--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 09:02, 17 Մայիսի 2018 (UTC)