«Մշակիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{արևմտահայերեն|Մշակիչ (արեւմտահայերէն)}}{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}[[Պատկեր:Intel 80486DX2 bottom.jpg|մինի|250px|[[Intel]] 80486DX2 պրոցեսորը կերամիկական պատյանում]]
'''Մշակիչ''', '''պրոցեսոր''' ([[անգլերեն]]՝ ''Processor'') կամ '''Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ)''' (անգլերեն՝ ''Central Processing Unit (CPU)'') հանդիսանում է [[Համակարգիչ|համակարգչի]] սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Համակարգչային արդյունաբերության մեջ այս տերմինն օգտագործվում է սկսած 1960-ական թվականներից։ ՊրոցեսորիՄշակիչի ձևը, ճարտարապետությունն ու իրականացումը փոփոխվել են սկսած առաջին տարբերակներից, բայց նրա հիմնական գործողությունը մեծ մասամբ մնացել է նույնը։
 
Ժամանակակից պրոցեսորներըմշակիչները բավականաչափ փոքր են, ուղղանկյուն (հաճախ քառակուսի) և ունեն բազմակի մետաղական միացություններ։
ՊրոցեսորներըՄշակիչները , որոնք կատարում են այս տիպի սարքավորումներին բնորոշ բոլոր գործողությունները և իրականացված են [[միկրոսխեմա]]յի տեսքով կոչվում են միկրոպրոցեսորներ։
 
== ՊրոցեսորՄշակիչ ==
 
Պրոցեսորը համակարգչի հիմնական միկրոսխեման է, որը կատարում է մաթեմատիկական և տրամաբանական գործողությունների մեծ մասը, ապահովում է կապը համակարգչի տարբեր սարքավորումների միջև։ Այն նույնպես կազմված է վանդակներից, ինչպես հիշողությունը, միայն սրանցում կարող են նաև փոփոխվել տվյալները։ Վանդակները կոչվում են ռեգիստրներ։ Որոշ ռեգիստրների տվյալներ դիտվում են որպես հրամաններ։ Ղեկավարելով տվյալների մուտքը դեպի այս կամ այն ռեգիստր, ղեկավարվում է տվյալների մշակումը։ Համակարգչի այլ սարքերի հետ (առաջին հերթին օպերատիվ հիշողություն) պրոցեսորը կապված է մի քանի խումբ շինաներով։ Հիմնականներից են - տվյալների շինա, որոնցով կատարվում է օպերատիվ հիշողությունից պրոցեսորի ռեգիստր և հակառակը տվյալների կրկնօրինակում։ Intel Pentium-ում տվյալների շինան 64 կարգանի է, այսինքն կապված է 64 գծից, մշակման համար միանգամից մտնում 8 բայթ, - հասցեների շինա, որը 32 կարգանի է։ Գծում լարում կա, նշանակում է ունենք 1 թվանշանը, լարում չկա՝ ունենք 0 թվանշանը։ 32 հատ 0 և 1-երի խումբը տալիս է կոնկրետ մեկ վանդակի հասցե, որին էլ միանում է պրոցեսորը տվյալ վերցնելու համար, - հրամանների շինա, որը կարող է լինել 32, 64, 128 կարգանոց։ Հրամանների խումբը, որ կարող է կատարել պրոցեսորը, կոչվում է պրոցեսորի հրամանների համակարգ։ Եթե երկու պրոցեսոր ունեն հրամանների նույն համակարգը, ապա նրանք կոչվում են համատեղելի։ Սահմանափակ համատեղելիություն ունեցող պրեցեսորների խումբը կազմում է պրոցեսորների ընտանիք, համատեղելիություն վերևից ներքև։ Օրինակ Intel 286, 386, 486 և այլն։ Նորերը հասկանում են հներին։ Պրոցեսորի հիմնական բնութագրիչ պարամետրերն են. կարգայնությունը - քանի բիթ տվյալ կարող է ընդունել և մշակել ռեգիստրում միաժամանակ (32, 64, 128)։ Պրոցեսորի աշխատանքը կատարվում է նույն տակտային սկզբունքով, ինչպես ժամացույցներում։ Յուրաքանչյուր հրամանի կատարում որոշակի քանակությամբ տակտեր է զբաղեցնում։ Համակարգչի մեջ տակտային ազդանշան ծնվում է հատուկ միկրոսխեմայի միջոցով, որը չիփսեթի կազմում է։ Ինչքան մեծ է պրոցեսոր մտնող տակտերի հաճախությունը, այնքան մեծ է նրա արտադրողականությունը։ Սա բնութագրում է աշխատանքի տակտային հաճախությունը։ Մայր պլատան չի կարող աշխատել նույնքան մեծ հաճախությամբ, ինչ որ պրոցեսորը, ուստի պրոցեսորում կատարվում է հաճախության ներքին բազմապատկում ինչ-որ գործակցով՝ 3, 3.5, 4։ Հաճախության ներքին բազմապատկման գործակիցն էլ հանդիսանում է պրոցեսորի հաջորդ բնուրագրիչ պարամետրը։ Պրոցեսորի մյուս բնութագրիչ պարամետրը քեշ հիշողության չափն է։ Պրոցեսորի ներսում տվյալների փոխանակումը ավելի արագ է կատարվում, քան այլ սարքավորումների հետ, օրինակ օպերատիվ հիշողության հետ։ Որպեսզի պակասեցվի օպերատիվ հիշողություն դիմելու քանակը, պրոցեսորի ներսում ստեղծվում է բուֆերային տիրույթ - քեշ հիշողություն՝ գերօպերատիվ հիշողություն։ Երբ պրոցեսորին տվյալ է պետք, այն սկզբում դիմում է քեշ հիշողությանը, այնտեղ չգտնելու դեպքում արդեն՝ օպերատիվ հիշողություն։ Հաջողված դիմումները կոչվում են «քեշի մեջ ընկնել»։ Ինչքան մեծ են նրա չափերը, այնքան մեծ է հաջողված դիմումների քանակը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մշակիչ» էջից