«Թրաֆիքինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 15.
==Ակնարկ==
Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամերաշահաբեր հանցավոր բիզնեսը։ 2004 թվականին ամբողջ աշխարհում թրաֆիքինգից ստացած տարեկան եկամուտը գնահատվել է 5-9 միլիարդ ամերիկյան դոլլար։ 2005 թ. Պատրիկ Բելսերը տարեկան շահույթը գնահատել է 31.6 միլիարդ ամերիկյան դոլլար։<br />
Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127137 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 137127 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել, քանի որ թրաֆիքինգը շարունակաբար կատարվող գործողություն է և ոչ թե որոշակի ակտ։<br />
Մարդկանց թրաֆիքինգը տարբերվում է մարդկանց մաքսանենգությունից։ Վերջինում մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների՝ իրենց գաղտնի, անօրինական ձևով մի վայրից մյուսը տեղափոխելու համար։ Այստեղ անօրինական փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաև չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը։<br />
Մինչդեռ թրաֆիքինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո հասնել իրենց նպատակային վայրը, նրանք իրենց կամքից անկախ, բռնի պահվում են և կատարում հարկադրական աշխատանք։ Վերջինիս բնույթը նկարագրված է Թրաֆիքինգի մասին արձանագրության (1) կետում, և շատ հաճախ զոհերը ընդհանրապես վարձատրություն չեն ստանում, կամ ստանում են շատ չնչին գումար՝ կատարած աշխատանքի դիմաց։<br />