«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  9 տարի առաջ
=== Հասուն տարիները ===
 
Գերմանացի նոր մարգարեի և բարեփոխիչի առաջին ստեղծագործության` ''«Aurora»-''ի առաջին ձեռագիր օրինակների տարածման պահից, երբ գրքին ծանոթանում է գյորլիցյան օբեր-պաստոր Գրեգոր Ռիխտերը, Բյոմեն հայտարարվում է հերետիկոս և հայտնվում է հալածանքների մեջ. քաղաքային խորհուրդը նրան պահում է հսկողության տակ, ապա արտաքսում է քաղաքից: Հետագայում նրան թույլատրվում է վերադառնալ հայրենի քաղաք, սակայն ձեռքը գրիչ չառնելու խոստումով: Վեց տարի անց, հակառակ բոլոր վտանգներին, նա իրար հետևից սկսում է հրատարակել իր հիմնական երկերը` ''«Նկարագրություն Աստվածային էության երեք սկզբունքների»'' (1619), ''«Վասն մարդկային կյանքի երրորդության»'' (1620), ''«Վասն Հիսուս Քրիստոսի մարդեղենացման»'' (1620), ''«De Signature Rerum կամ վասն բոլոր արարածների ծննդյան և կոչման»'' (1622), ''«Mysterium Magnum կամ Մեծ Խորհուրդը»'' (1623), ''«Վասն ողորմածության ընտրության»'' (1623):
 
1624 թ.-ի մայիսին, երկար հալածանքներից հետո, Բյոմեն արձագանքում է սաքսոնական կուրֆյուրստի` պալատ այցելելու բարեհաճ հրավերին: Վերջինիս մեջ Բյոմեն ձեռք է բերում իր ողջ կյանքի գործի հովանավորին: Սակայն նույն թվականի օգոստոսին նա հիվանդանում է և նոյեմբերի 17-ին, 49 տարեկան հասակում, կնքում է մահկանացուն:
Անանուն մասնակից