«Կայք»–ի խմբագրումների տարբերություն

'''Ցանցակայքը''' ([[անգլերեն]] ''website'', հայերեն նաև '''Վեբ կայքը''', '''համացանցային (ինտերնետային) կայք''' կամ '''ցանցային կայք''') տեքստեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ թվային միջոցներ պարունակող փոխկապակցված [[վեբ-էջ]]երի հավաքածու է։ Վեբ-կայքը<ref>{{cite web|url=http://www.thefreedictionary.com/Website|title=website|last=|first=|date=|website=[[TheFreeDictionary.com]]|publisher=|archive-url=|archive-date=|dead-url=|access-date=2011-07-02}}</ref> սովորաբար տեղակայվում է համացանցում հասանելի առնվազն մեկ սերվերի վրա։
[[Ցանցաէջ]]ը մի փաստաթուղթ է, որը սովորաբար գրված է (X)[[HTML]] լեզվով, որը գրեթե միշտ մատչելի է [[HTTP]] հաղորդակարգով (protocol), որը փոխանցում է տեղեկությունները ցանցային կայքից գործածողի դիտարկիչի ([[Դիտարկիչ|Browser]]) վրա։
Հանրությանը մատչելի բոլոր ցանցակայքերը միասին համարվում են «[[Համաշխարհային սարդոստայն]]» (World Wide Web)<ref name="First page">{{cite web | url=http://info.cern.ch/ |title=The website of the world's first-ever web server |access-date=2008-08-30}}</ref> ։
Ցանցային կայքի էջերը սովորաբար մատչելի են գլխավոր ցանցաէջ (homepage) կոչվող URL տեղորոշչից (locator) և սովորաբար գտնվում են նույն ֆիզիկական սպասարկչի վրա։ Էջերի URL տեղորոշիչները կազմակերպում են էջերը որոշակի հիերարխիայով, այդուհանդերձ, դրանց միջև եղած հիպերկապերն (hyperlinks) են պատասխանատու այն բանի համար, թե ինչպես է ընթերցողն ընկալում համընդհանուր կառուցվածքը (overall structure) և ինչպես է տվյալների հոսքը (traffic) կայքի տարբեր մասերի միջև։