«Կայք»–ի խմբագրումների տարբերություն

Կայք կարող է ստեղծել որևէ անհատ կամ կազմակերպություն, և այն սովորաբար առնչվում է որևէ ստույգ թեմայի կամ նպատակի։ Ցանկացած կայք կարող է պարունակել գերկապ դեպի որևէ այլ կայք, այնպես որ տարբերություններն անհատական կայքերի միջև, ինչպես դրանք ընկալում է գործածողը, երբեմն կարող են հստակ չլինել։
Կայքերը գրվում են HTML (գերտեքստային նշման լեզու) լեզվով կամ դինամիկ կերպով փոխարկվում են դրան և մատչելի են գործածողի գործակալ (user agent) կոչվող ծրագրակազմային փոխկապակցիչի (software interface) միջոցով։ Ցանցաէջերը կարելի դիտել կամ որևէ այլ ձևով մատչել տարբեր տեսակի համակարգաչային հիմք ունեցող կամ համացանցային ընձեռմամբ տարբեր չափսերի սարքերից, ներառյալ՝ սեղանադիր (desktop) և գոգդիր (laptop) համակարգիչները, PDA-ները և բջջային հեռախոսները։
ՑանցաէջըԿայքէջը հյուրընկալվում է (is hosted) համակարգչային համակարգի վրա, որը կոչվում է ցանցային սպասարկիչ (web server) (նաև կոչվում է HTTP սպասարկիչ)։ Այս եզրերը կարող են նաև վերաբերել այն ծրագրակազմին, որն աշխատեցնում է այս համակարգերը, առբերում (retrieve) և ներկայացնում է ցանցաէջերը՝կայքէջերը՝ համաձայն գործածողների խնդրանքների։ Առավել հաճախ գործածվում է Apache ցանցային սպասարկիչը (ըստ Netcraft-ի վիճակագրության)։ Լայնորեն կիրառվում է նաև Microsoft-ի Internet Information Server-ը (IIS)։
 
== կայքի ոճեր ==