«Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ, այլ թվային հանրագիտարանի նախագիծ։ Բացի տեղեկությունների ստուգելիության (verifiability) և այս էջում թվարկած այլ մոտեցումների, Վիքիպեդիայում թեմաների թվաքանակի և ողջ պարունակության ծավալային սահմանափակումներ գործնականում չկան։ Սակայն կա կարևոր տարբերություն, թե ինչ կարող է արվել և ինչ պետք է արվի, ինչը ներկայացված է ստորև բերված ''«Պարունակություն»'' բաժնում։ Հետևաբար, այս կանոնը ամեն ինչ ավելացնելու թույլատվություն չէ. հոդվածները պետք է համապատասխանեն պարունակությանը վերաբերվող կանոններին, հատկապես [[Վիքիպեդիա:Հինգ սյուներ|հինգ սյուներով]] ներկայացված պահանջներին։
 
Հոդվածի ծավալը խելամիտ սահմաններում պահելը կարևոր է Վիքիպեդիայի հասանելիության համար, հատկապես դանդաղ hամացանցային կապ ունեցողների կամ բջջային հեռախոսներից Վիքիպեդիայի այցելուների համար, քանի որ հոդվածի ծավալը անմիջականորեն ազդում է էջի ցուցադրման համար ծախսվող ժամանակի, ինչպես նաև բեռնումից հետո էջի հետ աշխատելու հարամարավետությանհարմարավետության և արագության վրա (տե՛ս [[Վիքիպեդիա:Հոդվածի չափս]])։ Երկար հոդվածները ավելի փոքր հոդվածների տրոհելը և հիմնական հոդվածում կարճ նկարագրություն թողնելը, հոդվածի զարգացման բնական ուղին է։ Որոշ թեմաներ տպագիր հանրագիտարաններում ներկայացված են միայն կարճ ու անփոփոխ հոդվածներով, բայց այստեղ հնարավոր է ավելի շատ տեղեկություն ներառել, ավելացնել արտաքին հղումներ և հաճախակի թարմացնել հոդվածի պարունակությունը։ Թե էլ ինչով է Վիքիպեդիան տարբերվում տպագիր հրատարակումներից, կարելի է իմանալ [[Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց|Ոճական ուղեցույց]]ից։
 
==Հանրագիտարանային պարունակություն==