«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 119.
 
1973 թվականին Ազիմովը առաջարկել է օրացույցի իր տարբերակը, որը անվանել է «World Season Calendar»: Ըստ այդ օրացույցի՝ տարին բաժանվում էր 4 եղանակների՝ A-D անվանած, ամեն եղանակ տևում էր 13 շաբաթ կամ 91 օր։ Այսպիսով, օրերը հատուկ անուններ էին ստանում, օրինակ՝ «D-73» դեկտեմբերի 1-ի փոխարեն։
 
== Գրելաոճ ==
Սկզբում Ազիմովը պատկերացնում էր ստեղծագործության ավարտը, հետո՝ սկիզբը, իսկ դրանց միջև եղածը պատկերացնում էր գրելու ընթացքում։ Նա մեքենագրում էր առաջին սևագիրը։ Այնուհետև ձեռագիր փոփոխություններ էր կատարում մեքենագրած սևագրի վրա, և արդեն մեքենագրում էր վերջնական օրինակը՝ շտկումներ անելով միայն ըստ խմբագրի պահանջի։ Բազմաթիվ անգամներ վերամշակելով «Black Friar of the Flame»՝ նա չսիրեց այդ գործը և դրանից ի վեր երբեք տեքստի խոշոր, երկրորդ կամ ոչ խմբագրական վերամշակում չէր անում։ Նա ասում էր, որ «ստեղծագործությունը շատ խոշոր կամ մի քանի անգամ վերամշակելու անհրաժեշտությունը դրա ձախողման նշան է։ Նման ձախողումը փրկելու փոխարեն ես կարող եմ մի նոր գործ գրել, և այդ գործընթացը ավելի զվարճալի է»։
 
Ազիմովի գեղարվեստական ստեղծագործությունների մասին ամենատարածված տպավորությունն այն է, որ նրա գրելաոճը չափազանց անպաճույճ է։ 1980 թվականին [[Կանզասի համալսարան|Կանզասի համալսարանի]] Անգլերենի պրոֆեսոր և գիտաֆանտաստիկայի գրականագետ [[Ջեյմս Գան|Ջեյմս Գանը]] գրել է հետրևյալը «<nowiki/>[[Ես, ռոբոտս|Ես, Ռոբոտս]]<nowiki/>» վեպի վերաբերյալ․<blockquote>Բացառությամբ երկու՝ «''Liar!''» և «''Evidence''» պատմվածքների, չկան պատմվածքներ, որոնցում հերոսը կարևոր դեր է խաղում։ Մեծ մասամբ սյուժեն զարգանում է խոսակցությունների միջոցով՝ քիչ կամ ընդհանրապես գործողությունների չկիրառելով։ Չկան նաև ոչ մի տեսակի նկարագրություններ։ Երկխոսությունը, լավագույն դեպքում, ֆունկցիոնալ էր, իսկ ոճը՝ թափանցիկ․․․ Ռոբոտի պատմությունները և, իրականում, Ազիմովի ամբողջ գեղարվեստական գրականությունը գտնվում են զարգացման ցածր մակարդակում։</blockquote>«<nowiki/>[[Նեմեսիս (Ազիմով)|Նեմեսիս]]<nowiki/>» վեպի սկզբում նա պատասխան է ուղղում այդ քննադատությանը․<blockquote>Շատ վաղուց ես ինքզ ինձ համար գրելու մի արմատական կանոն եմ սահմանել՝ լինել «պարզ»։ Ես հրաժարվել եմ գրել բանաստեղծական, խորհրդանշական, փորձարարական կամ այլ ռեժիմներով, որոնք (եթե լավ ստացվեին) կարող էին ինձ Պուլիցերի մրցանակ բերել։ Ես գրել եմ հնարավորինս պարզ, որպեսզի ջերմ հարաբերություններ հաստատեմ իմ և ընթերցողներից միջև, իսկ պրոֆեսիոնալ քննադատները, դե, թող անեն ինչ կամենում են։</blockquote>Գանը մեջբերեց «''Liar!''»-ի կուլմինացիան՝ որպես բարդ ոճի օրինակ։ Հստակ պատկերված կերպարներ հայտնվում են պատմվածքների առանցքային հատվածներում․ [[Սյուզեն Քելվին|Սյուզեն Քելվինը]]՝ «''Liar!''» և «''Evidence''» պատմվածքներում, [[Արկադի Դարել|Արկադի Դարելը]]՝ Երկրորդ Հիմնադրումում, Էլիյա Բալին՝ «''The Caves of Steel''»-ում և [[Հարի Սելդոն|Հարի Սելդոնը]]՝ Հիմնադրման նախապատմությունում։
 
«''Dictionary of Literary Biography»'' ([[1981]]) գրքում Քովարտը և Ուայմերը առաջ են բերել հետևյալ պատճառը, թե ինչու է Ազիմովի գործերի վերլուծությունն ու քննադատությունը համեմատաբար թույլ․<blockquote>Նրա գրածը հեշտ չէ տրվում ավանդական գրական քննադատության, քանի որ նա սովոր է իր ստեղծագործությունը կենտրոնացնել սյուժեի շուրջ և պարզ բացատրել ընթերցողին, թե ինչ է կատաչվում իր պատմվածքներում և ինչու է դա տեղի ունենում։ Փաստորեն, Ազիմովի պատմվածքներում՝ մասնավորապես Հիմնադրման եռագրությունում, երկխոսությունները այդ նպատակին են ծառայում։ Հասանելի լեզվով իրենց իմաստը բացատրող պատվածքները ամենադժվարն են տրվում գրականագետների քննադատության, քանի որ դրանք մեկնաբանելու անհրաժեշտությունը քիչ է լինում։</blockquote>Գանը և Պատրուչը, Ազիմովի ստեղծագործությունները ուսւմնասիրելիս, նշում են, որ պարս և անմիջական շարադրելու ոճը, այնուամենայնիվ, ոճ է։ Գանի 1982 թվականի գրքում կատարված է Ազիմովի վեպերի մանրամասն ուսումնասիրություն։ Նա չի գովաբանում Ազիմովի գեղարվեստական ստեղծագործողությունները (ոչ էլ Պատրուչն է անում), սակայն «''The Caves of Steel''»-ի որոշ պարբերություններ կոչում է «<nowiki/>[[Մարսել Պրուստ|Պրուստի]] հիշատակում»։
 
Թեպետ Ազիմովը հպարտանում էր իր անպաճույճ շարադրանքի ոճով և 1973 թվականին ասում էր, որ իր ոճը չի փոխվել, նա նաև սիրում էր իր երկար պատվածքները համեմել բարդ շարադրական կառույցներով, երբեմն գլուխները դասավորել ոչ ժամանակագրական հերթականությամբ։ Որոշ ընթերցողներ նման փորձերը չէին հավանում և պնդում էին, որ ոչ գծայնությունը խանգառում է պատմվածքի հստակությանն ու պարզությանը։ Այսպես, օրինակ՝ «The Gods Themselves»-ը սկսում է 6-րդ գլխով, հետո ետ է դառնում ավելի հին նյութերին։ Պատրուչը համարում էր, որ նման փորձերը «The Currents of Space»-ում մեծ վնասներ է բերել այդ վեպին, քանի որ միայն Ազիմովի մշտական երկրպագուն կհավանի այն։ Ազիմովի՝ ժամանակագիծը խաղարկելու հակումը վառ արտահայտված է նրա վերջին նովելներից «Նեմեսիս»-ում։ Այդ վեպում հերոսների մի մասը ապրում է «ներկայում», իսկ հերոսների մյուս մասը՝ «նեկայից» 15 տարի առաջ եղած «անցյալում» և, շարունակելով է իր ապրուստը, հասնում է առաջին խմբի ժամանակներին։  
 
== Այզեկ Ազիմովը հայերեն ==
 
* Մարսեցիների ուղին (ֆանտաստիկ պատմվածքներ), առաջաբանը՝ [[Արկադի Ստրուգացկի|Արկադի Ստրուգացկու]], [[Բորիս Ստրուգացկի|Բորիս Ստրուգացկու]], Ե., Հայաստան, 1970, 565 էջ: Ռուսերենից թարգմ.՝ [[Գրիգոր Զարեյան]]: Բովանդակությունը՝ Մարսեցիների ուղին, Եկավ գիշերը, Վայր որտեղ շատ ջուր կա, Երգող զանգակ, Էլ-76 ռոբոտն ուրիշ տեղ է ընկնում, Երազանքները ուրիշի անձնական գործն են, Մասնագիտություն, Մեռած անցյալը, Ընտրությունները, Ես, Ռոբոստս, Ռոբոտին, Շուրջպար, Տրամաբանություն, Հանցանշաններ:
* Տեսարան բարձունքից, առաջաբանը՝ Վ. Սմիլգայի, Ե., Հայաստան, 1972, 276 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Ռ. Գրիգորյան: