«Նարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
Խաղ մեկնարկին խաղացողներից յուրաքանչյուրը նետում է մեկ զառ: Խաղը սկսում է այն մասնակիցը, որի զառը ավելի մեծ թիվ է ցույց տալիս: Եթե թվերը նույնն են լինում, խաղացողները նորից են նետում զառերը: Երկու զառերն էլ պետք է ընկնեն խաղատախտակի մեջ, հորիզոնական դիրքով. եթե դրանք ընկնում են դաշտից դուրս, կամ թեքությամբ, ապա խաղացողը պետք է նորից նետի: Մեկնարկից հետո խաղացողները հերթով նետում են արդեն երկու զառերը միասին<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>:
Զառերը նետելուց հետո խաղացողները պետք է, հնարավորության դեպքում, շարժեն իրենց խաղաքարերը համաձայն յուրաքանչյուր զառի արտահայտած թվերի: Օրինակ, եթե խաղացողը բերել է 6 և 3, պետք է խաղաքարերից մեկը շարժի 6 անկյունակ, մյուսը՝ 3, կամ մեկ խաղաքար կարող է շարժել 6+3 անկյունակ: Ընդ որում՝ որևէ տարբերություն չկա, թե առաջինը որ թիվը կխաղարկվի, 6-ը, թե՞ 3-ը: Եթե խաղացողի զառերը զույգ են բերել, ապա նա իրավունք ունի կրկնակի անգամ խաղարկել խաղաքարերը: Օրինակ, եթե զառերը բերել են 5×5, ապա խաղացողը կարող է չորս հատ 5 խաղարկել: Զառի յուրաքանչյուր նետումից հետոխաղացողը հնարավորություն ունի խաղաքարերը շարժել զառերի ցույց տված թվով, եթե դա հնարավոր է: Իսկ եթե հակառակորդը արգելափակել է անկյունակները և խաղացողը հնարավորություն չունի զառի ցույց տված քայլը կատարել, ապա ստիպված է բաց թողնել այդ քայլը: Խաղացողը չի կարող անտեսել որևէ հնարավոր տարբերակ և չխաղալ, եթե նույնիսկ այդ քայլով վնասում է իրեն (բացում է որևէ խաղաքար և հակառակորդի հարվածի տակ դնում այն), խաղացողը պարտադիր պետք է խաղա հնարավոր քայլը:
Շարժի ընթացքում խաղաքարը կարող է դրվել ցանկացած ազատ անկյունակում, կամ այնպիսի անկյունակում, որտեղ հակառակորդի մեկ խաղաքար է դրված: Վերջին դեպքում խաղացողը «խփում է» հակառակորդի խաղաքարին և զբաղեցնում նրա տեղը: «Խփված» խաղաքարը դրվում է խաղատախտակի միջին (չօգտագործվող) մասում, ապա խփված խաղաքար ունեցող խաղացողը այն ստիպված է լինում խաղի մեջ մտցնել նորից՝ սկսելով հակառակորդի սեփական դաշտից<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>: Մինչև խփված խաղաքարի դաշտ մցնելը խաղացողն իրավունք չունի ուրիշ քայլեր կատարել և եթե հակառակորդը ամբողջովին արգելափակել է սեփական դաշտի բոլոր անկյունակները, ապա պետք է սպասի և հակառակորդին զիջի այնքան զառի նետումներ և խաղաքայլեր, մինչև որ հակառակորդի սեփական դաշտի անկյունակներից առնվազն մեկը բացվում է, այսինքն այնտեղ մնում է մեկ խաղաքար (որը ենթակա է հարվածի), կամ որևէ խաղաքար չի մնում<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>: Խփված խաղաքարը խաղի մեջ է մտնում հետևյալ կերպ՝ զառի արտահայտած 1-ը համապատասխանում է 24-րդ անկյունակին, 2-ը՝ 23-րդին և այսպես շարունակ մինչև 6-ը, որը համապատասխանում է 19-րդին: Արգելափակված անկյունակ է կոչվում իրար վրա երկու և ավելի խաղաքար ունեցող անկյունակը<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>:
<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարդի» էջից