«Եղիշե Չարենցի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
ՀՍՍՀ Հայաստանի նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Չարենցի տուն-թանգարանը: Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց [[1975]] թվականի հունվարին։ [[1987]] թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և [[Հայաստանի կառավարություն|Հայաստանի կառավարության]] որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Այս տունը Չարենցի մտերիմների հիշողության մեջ մնաց իբրև հյուրընկալ օջախ, ուր հաճախ վայելում էին չոր մրգերի ու արեւելյան քաղցրավենիքների  «դաստախունը»:
 
Մյուս հարկաբաժիններում ցուցադրվում են Չարենցի և նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ և այլն։ Թանգարանի այժմյան ցուցադրության հեղինակը [[Ռոբերտ Էլիբեկյան|Ռոբերտ էլիբեկյան]]ն է, նախկին ցուցադրությունը հեղինակել էր [[Կամո Նիգարյան]]ը։ Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով: Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում (1937 թ.). «Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով: Վառված է միայն այդ լամպը եւ նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկայի մի մասի արտատպությունը, որը ներկայացնում է Դանտեին եւև  Պետրարկային՝ դրախտում: Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝  չինական պաննո, դեղին թավշի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ ու նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով»: Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով<ref name="Պերա Պրինտ">Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9</ref>:
 
== Ցուցասրահներ ==
Տող 23.
[[Պատկեր:Yeghishe Charents' private Library (1).jpg|մինի|Եղիշե Չարենցի անձնական գրադարան]]
[[Պատկեր:Yeghishe Charents' private Library (2).jpg|մինի|Եղիշե Չարենցի անձնական գրադարան]]
Եղիշե Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում: Ըստ բանաստեղծի դուստր [[Արփենիկ Չարենց]]ի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք: Չարենցի ձերբակալությունից հետո գրքերի մեծ մասը ոչնչացվել է: Այժմ գրադարանում կա 1422 գիրք: Գրադարանը ներառում է հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով հազվագյուտ արժեքավոր գրքեր տարբեր մասնագիտությունների, արվեստի տարբեր ճյուղերի, կրոնների վերաբերյալ:<ref name="Պերա Պրինտ" />:<br>
Չարենցը գրադարանում ունեցել է հայերենով ընտիր գրականություն՝ [[Մովսես Խորենացի]], [[Փավստոս Բուզանդ]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Նահապետ Քուչակ]], [[Ներսես Շնորհալի]], [[Սայաթ-Նովա]], [[Լեո]], [[Հովհաննես Թումանյան]], [[Վահան Տերյան]], [[Ավետիք Իսահակյան]], [[Միսակ Մեծարենց]], [[Բահաթուր Բահաթրյան]] և այլն, ուսումնասիրել է հին հունական, եվրոպական, ռուս գրականություն, լինելով հին արևելքի արվեստի ու գրականության գիտակ՝ անձնական գրադարանը հարստացրել է Ավրելիուսի, [[Մարսել Պրուստ| Մարսել Պրուստ]]ի, Ասվագոշայի, [[ Լուիջի Պիրանդելլո]]յի, [[Կոնստանտին Բալմոնտ]]ի, Ֆրեյդի, Շտեյների, Բելիի, [[Նիկոլայ Գոգոլ]]ի, [[Պուշկին]]ի, [[Շպենգլեր]]ի, [[Ռաբինդրանաթ Թագոր|Թագորի]] ստեղծագործություններով<ref name="Պերա Պրինտ" />:<br>Գրքերի շարքում իրենց առանձնակի տեղն ունեն «Старые годи» հանդեսի 1907-1916 թթ. 25 հատորները<ref name="Պերա Պրինտ" />:
 
Տող 34.
===Արտասահմանյան շրջագայությունից բերված ցուցանմուշներ===
 
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Տուն–թանգարանում հատկապես ուշագրավ են Եղիշե Չարենցի արտասահմանյան ճանապարհորդությունից (1924-1925 թթ.) բերված իրերը, արվեստի յուրօրինակ նմուշները: Չարենցի տան հյուրասենյակում են գտնվում ինը գրավիորաներ՝ Տոյոկունիների շարքը:
 
===«Մահաթմա Չարենց» գեղանկար===
 
Ռուբեն Զարյանը իր հուշերում գրում է. «Մի օր Չարենցը խնդրեց Բաժբեուկ Մելիքյանին՝ նկարել իրեն հնդկական ձևով, ծալապատիկ նստած: Այս շրջանում Հնդկաստանի մասին շատ էր կարդում, խոսում էր Գանդիի մասին, անդրադառնում էր բուդդիզմին, իոգերին, խոսում էր նրանց ուսմունքից: Հաճախ էլ նայում էր Բուդդայի արձանիկին, և կարծես մոռացած, թե մարդ կա շուրջը՝ խոսում էր վերացած, հոգով և մտքով տեղափոխված Գանգեսի ափերը: Մյուս օրը եկա՝ նկարն ավարտված էր և արդեն պատից կախված, տակն էլ խոշոր տառերով գրված՝ «Մահաթմա Չարենց»:<ref name="Պերա Պրինտ" />:
 
===Չարենցի պատեֆոնը===
{{հիմնական|Եղիշե Չարենցի պատեֆոն}}
[[Պատկեր:Yeghishe Charents' gramophone.jpg|մինի|Եղիշե Չարենցի պատեֆոնպատեֆոնը]]
1934 թ. Չարենցի ձերբակալությունից հետո բանաստեղծի կինը՝ Իզաբելլա-Կոդաբաշյանը, երեխաների ապրուստը հոգալու համար որոշում է վաճառել որոշ իրեր: Նա խնդրում է ընտանիքի բարեկամ Ռեգինա Ղազարյանին վաճառել Չարենցի պատեֆոնը՝ ինը ձայնապնակներով: Ռեգինան այդ խնդրանքով դիմում է Անժելա Մկրտումյանին, որի տանը բնակվում էր: Բանաստեղծի ձերբակալությունից մի քանի ամիս անց աքսորվում է նաև կինը: Երևանից Մոսկվա է մեկնում Ռեգինա Ղազարյանը, և պատեֆոնը մնում է Անժելա Մկրտումյանի մոտ: Անցնում են տարիներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Երևան է վերադառնում Ռեգինան: Հետաքրքրվելով պատեֆոնի ճակատագրով՝ տեղեկանում է, որ Անժելան մահացել է, և պատեֆոնը, որպես քրոջ իր, գտնվում է նրա եղբոր՝ Ալբերտ Մկրտումյանի մոտ: Պատեֆոնի պատկանելության մասին Ռեգինայի բացատրությունները և այն վերադարձնելու խնդրանքները մնում են անպատասխան: 1999 թ. սեպտեմբերի մի օր Չարենցի պատեֆոնը հայտնվում է Երևանի «Վերնիսաժ»-ում: Այն վաճառքի էր հանել Ալբերտ Մկրտումյանը: «Վերնիսաժ»-ում շրջելիս Ռեգինա Ղազարյանի բարեկամներից Հրանտ Բաբանյանը պատահաբար տեսնում է պատեֆոնը և վաճառողից տեղեկանում, որ այն Չարենցինն է: Հ. Բաբանյանը Ռեգինայից պարզում է վաճառողի հայտարարության հավաստիությունը, գնում է պատեֆոնը և նվիրում Ռեգինա Ղազարյանին: Վերջինս էլ պատեֆոնը հանձնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանին:<ref name="Պերա Պրինտ" />:
 
===Բուդդայական արձանիկների հավաքածու===
Տող 50.
== Թանգարանի տնօրեններ ==
 
# '''Նվարդ Բաղդասարյան (1975-1983 թթ.)''' Թանգարանի հիմնադիր տնօրենը եղել է Նվարդ Բաղդասարյանը, որը թանգարանը ղեկավարել է 1975-1983 թվականներին: Նրա պաշտոնավարման վերջին տարում թանգարանի տարածքը վերափոխվել և ընդաձակվել է: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Կարեն Ալեքսանյան, ցուցադրության պլանի հեղինակներ՝ տնօրեն Նվարդ Վարդանյան, բանասիրական գիտությունների թեկնածու՝ Անահիտ Չարենց:
 
# '''Էմմա Բուդաղյան (1983-1989 թթ.)''', մշակութաբան, արվեստաբան, թանգարանի երկրորդ տնօրենը։
 
# '''Լիլիթ Հակոբյան (1989-2016 թթ.)''', թանգարանի նախկին աշխատակից, ղեկավարել է թանգարանի գործունեությունը մինչև 2016 թ․։ Նրան աշխատանքային երկարամյա կենսափորձի և մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար շնորհվել է «ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումը:
 
# '''Անահիտ Ասատրյան (2016 թվականից առ այսօր)''', բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, Գրողների միության անդամ։