«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 75.
Քեմփբելի հետ զրույցի հիման վրա Ազիմովը 1941 թվականի մարտին և ապրիլին գրեց իր 32-րդ պատմվածքը, որը տպագրվեց Astounding-ում 1941 թվականի սեպտեմբերին։ 1968 թվականին [[Ամերիկյան Գիտաֆանտաստ Գրողների Միություն|Ամերիկյան Գիտաֆանտաստ Գրողների Միությունը]] քվեարկեց «<nowiki/>[[Գիշերամուտ]]<nowiki/>»-ի օգտին՝ որպես երբևէ գրված լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ «Nightfall and Other Stories»-ում Ազիմովը գրել է, որ «Գիշերամուտ»-ի գրելը բեկումնային պահ էր իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հանկարծ նրան սկսեցին լուրջ ընդունել, և գիտաֆանաստիկայի աշխարհը իմացավ իր գոյության մասին։ Անցան տարիներ, և, պարզվեց, իր գործը գիտաֆանտաստիկ ոճում համարվում էր դասական։ «Գիշերամուտը» [[Հասարակական Գիտաֆանտաստիկա|Հասարակական գիտաֆանտաստիկայի]] պատմական օրինակներից է։ Հասարակական գիտաֆանտաստիկա տերմինը Ազիմովը ստեղծել է 1940 թվականներին առաջացած գրական ուղղությունը նկարագրելու համար. նա և շատ այլ գրողներ, ինչպես օրինակ՝ Հեյնլայնը, անցում էին կատարել սարքավորումներից և տիեզերական օպերաներից դեպի մարդու վիճակի մասին մտածմունքների։
 
1942 թվականի հունվարին և փետրվարին «Victory Unintentional»-ը գրելն ավարտելուց հետո Ազիմովը մի տարի ոչ մի պատմվածք չի գրել։ Ազիմովը ակնկալում էր շարունակել իր կարիերան որպես քիմիկոս, Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում նա ստանում էր տարեկան $2,600, ինչը բավարար էր ամուսնության համար։ Նա չէր ակնկալում, որ կարող է ավելի շատ գումար աշխատել ստեղծագործելով, քանի որ 4 տարվա մեջ 28 պատմվածք վաճառելով աշխատել էր $1,788.50: Ազիմովը դուրս եկավ գիտաֆանտաստիկայի երկրպագուների շրջանից և այլևս չէր կարդում նորամսագրեր, և, հնարավոր է, ամբողջովին լքեր գիտաֆանստաստիկայի աշխարհը, եթե Հեյնլայնն ու դե Քեմփը չլինեին նրա գործընկերները, և նախկինում վաճառված պատմածքները չշարունակեին պարբերաբար հայտնվել։ 1942 թվականին Ազիմովը հրատարակեց Հիմնդարման պատմություններից առաջինը, որը այնոտհետև վերածվեց տրիլոգիայի՝եռագրության՝ [[Հիմնադրում]] ([[1951]]), [[Հիմնդարում և Կայսրություն]] ([[1952]]) և [[Երկրորդ Հիմնադրում]] ([[1953]]): Գրքերը պատմում են հսկայական միջաստղային կայսրության անկման և դրան հաջորդող կայսրության հաստատման մասին։ Այդ գրքերում Ազիմովը նաև ներառել է իր հոգեպատմության գաղափարախոսությունը, ըստ որի հնարավոր է կանխատեսել մեծ բնակչությունների պատմության ապագա ընթացքը։
 
1966 թվականին «Հիմնադրում» տրիլոգիանեռագրությունը և «Ռոբոտ» վիպաշարքը արժանացել են [[Հյուգո մրցանակ|Հյուգո մրցանակի]]՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ շարքեր և ֆանտաստիկ վեպեր։ Քեմփբելը բարձարացրեց վարձատրումը, [[Օրսոն Ուելս|Օրսոն Ուելսը]] գնեց [[Վկայություն|«Վկայություն»]] պատմվածքի հեղինակային իրավունք և անթոլոգիաները վերատպեցին նրա պատմվածքները։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Պատերազմի]] ավարտին Ազիմովը գրելով վաստակում էր նավաշինարանի աշխատավարձի կեսին հավար գումար, սակայն Ազիմովը միևնույնե չէր հավատում, որ կարող է գրելով վաստակած գումարով ապահովել իր, իր կնոջ, և իր ապագա երեխաների ապրուստը։
 
«Պոզիտրոնիկ» ռոբոտի մասին պատմվածքներում Ազիմովը գրել է ռոբոտների համար մի շարք կանոններ և նկարագրել է խելացիներ մեքենաներ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել այլ գրողների և մտավորականների՝ այդ հարցին իրենց վերաբերմունքի ձևավորման վրա։ «The Complete Robot» ([[1982]]) պատմվածքի ներածության մեջ Ազիմովը նշում է, որ նա մեծապես ոգեշնչվել է [[Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս|Ֆրանկենշթեյնյան]] սյուժեի գաղափարով, ըստ որի՝ ռոբոտները ոչնչացնում են իրենց ստեղծողներին։
Տող 95.
1969 թվականին Ազիմովն ասել է, որ իր ամենահաջող համագործակցությունը գիտաֆանտաստիկ ամսարգի հետ եղել է [[The Magazine of Fantasy & Science Fiction]]-ը։ 1977 թվականին Ազիմովը իր անունը օգտագործելու իրավունք տվեց Isaac Asimov's Science Fiction Magazine-ին (այժմ՝ [[Asimov's Science Fiction]]): Գոյություն է ունեցել նաև [[Asimov's SF Adventure Magazine]] և ''Asimov's Science Fiction Anthology'' ամսագրերի տեսքով վերատպագրվող շարքը։
 
Երկրպագուների ճնշման արդյունքում Ազիմովը նոր գիրք է գրել իր Հիմնադրման շարքում, և գրել է Հիմնադրման տրիլոգիայիեռագրության նախապատմություն՝ «<nowiki/>[[Հիմնադրման նախաբան]]<nowiki/>» ([[1988]]) և իր վերջին նովել «<nowiki/>[[Առաջ դեպի հիմնադրումը]]<nowiki/>» ([[1992]]):
 
 
=== Գիտություն ===
Տող 112 ⟶ 113՝
 
Իր կյանքի ավարտին մոտ Ազիմովը հրատարակել է [[Լիմերիկ|լիմերիկների]] հավաքածուների մի քանի շարք, որոնցից առաջինը՝ «<nowiki/>[[Անառակ լիմերիկներ|Անառակ լիմերիկները]]<nowiki/>» տպագրվել է 1975 թվականին։ «Limericks: Too Gross» շարքը, որի անվանումից երևում է Ազիմովի սերը բառախաղի հանդեպ, պարունակում է 144 լիմերիկ, որոնց կեսի հեղինակը Ազիմովն է, կեսինն էլ՝ [[Ջոն Չիարդի|Ջոն Չիարդին]]։ Նա նաև Շերլոքյան լիմերիկների փոքրիկ հատոր է տպագրել։ Ազիմովը օգտագործել է հրեական հումոր իր «<nowiki/>[[Ազազել (Ազիմով)|Ազազել]]<nowiki/>» գործում։ «Ազազելի» երկու գլխավոր հերոսները հրեա են և ընթրելիս, ճաշելիս կամ նախաճաշելիս կարճ պատմություններ են պատմում Ջորջի և նրա ընկեր Ազազելի մասին։ Ազիմովի «<nowiki/>[[Հումորի գանձարանը]]<nowiki/>» հա՛մ հումորային, հա՛մ Ազիմովի հումորի տեսությունը նկարագրող գիրք է։ Ըստ Ազիմովի՝ հումորի ամենակարևոր մասնիկն է կարծիքի կտրուկ փոփոխությունը, կարևորից ակնհայտին կամ վսեմից ծիծաղելիին անցումը։
 
Հատկապես իր վերջին տարիների ընթացքում Ազիմովը իր կերպարը վերածեց սիրալիր անառակի կերպարի։ 1971 թվականին, ի պատասխան [[Տերի Գերիտի|Տերի Գերիտիի]] «''The Sensuous Woman''» և «''The Sensuous Man''» սեռական ուղեցույցների, Ազիմովը տպագրեց «''The Sensuous Dirty Old Man''» ուղեցույցը։ Այնումանեայնիվ, 2016 թվականի դրությամբ Ազիմովի՝ կանանց հանդեպ վերաբերմունքը նկարագրում են որպես սեռական ոտնաձգություն, ինչը օրինակ են բերում որպես գիտաֆանտաստիկայով հետաքրքրվող համայնքի տղամարդկանց խնդրահարույց վարքագիծ։
 
Ազիմովը հրատարակել է ինքնակենսագրության երեք հատոր։ «''In Memory Yet Green''» ([[1979]]) և «''Joy Still Felt''» ([[1980]]) հատորները ընդգրկում են նրա կյանքը մինչև 1978 թվականը։ Երրորդ «I, Asimov: A Memoir» ([[1994]]) ոչ թե շարունակում է երկրորդ հատորը, այլ պատմում է նրա ողջ կյանքը։ Վերջաբանը գրել է Ազիմովի այրի կին Ջանեթը ամուսնու մահից հետո։ Գիրքը արժանացավ 1995 թվականի [[Հյուգո մրցանակ|Հյուգո մրցանակին]]։ Ջանեթը խմբագրել է «It's Been a Good Life» ([[2002]]) երեք ինքնասեգրական հատորների համառոտ տարբերակը։ Ազիմովը նաև տպագրել է իր ստեղծագործությունների հետահայաց երեք հատոր՝ «''Opus 100''» ([[1969]]), «''Opus 200''» ([[1979]]) և «''Opus 300''» ([[1984]])։
 
1987 թվականին Ազիմովը համահեղինակեց «Ինչպես Վայելել Գրել․ Օգնության և Հարմբարավետության Գիրք»-ը։ Այդ գրքում նրան խորհուդների էին տալիս, թե ինչպես պահպանել դրական վերաբերմունքը և շարունակել արդյունավետ աշխատանքը հուսալքության, ցրվածության, մերժման և «հաստակաշի» խմբագիրների հետ առնչվելու դեպքում։ Գրքում ներառված էին բազմաթիվ մեջբերումներ, էսսեներ, պատմություններ, երկխոսություններ՝ գրող լինելու լավ ու վատ կողմերի վերաբերյալ։
 
Ազիմովը և [[Ջին Ռոդենբերի|Ջին Ռոդենբերին]] ձևավորեցին յուրահատուկ հարաբերություններ [[Աստղային ճանապարհ|Աստղային ճանապարհի]] նախնական մեկնարկի ժամանակա 1960-ական թվականներին։ Ազիմովը վերլուծական էսսե գրեց [[Աստղային ճանապարհ|Աստղային ճանապարհի]] գիտական ճշգրտության վերաբերյալ [[TV Guide]] ամսագրի համար։ Ռոդենբերին հարգանքով նամակ գրեց՝ բացատրելով, որ բարդ է պահպանել այդ ճշգրտությունը, եթե նախատեսվում է շաբաթը մեկ տպագրվել։ Ազիմովը կրկին էսսե գրեց TV Guide ամսագրի համար, որտեղ նշեց, որ, անկախ անչշտություններից, Աստղային ճանապարհը թարմ և մտավոր մարտահրավեր նետող հեռուստաշոու է։ Ազիմովն ու Ռոդենբերին ընկերացան, և հետագայում Ազիմովը Աստղային ճանապարհի նախագծերից ոմանց գիտական խորհրդատուն եղավ։
 
1973 թվականին Ազիմովը առաջարկել է օրացույցի իր տարբերակը, որը անվանել է «World Season Calendar»: Ըստ այդ օրացույցի՝ տարին բաժանվում էր 4 եղանակների՝ A-D անվանած, ամեն եղանակ տևում էր 13 շաբաթ կամ 91 օր։ Այսպիսով, օրերը հատուկ անուններ էին ստանում, օրինակ՝ «D-73» դեկտեմբերի 1-ի փոխարեն։
 
 
== Այզեկ Ազիմովը հայերեն ==