«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 87.
1950-ականների մեծապես աճեց գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների պահանջարկը, և արդեն հնարավոր էր ստեղծագործել այդ ոճով ամբողջ դրույքով։ 1949 թվականին [[Doubleday (հրատարակչություն)|Doubleday]]-ի խմբագիր Բրեդբերին ընդունեց Ազիմովի չհրապարակաված «Grow Old With Me» գործը, բայց խնդրեց եղած 40,000 բառին ևս 30,000 բառ ավելացնել, որպեսզի այդ դառնա լիարժեք վեպ։ 1950 թվականի հունվարին գիրքը լույս տեսավ «Pebble in the Sky» անվան տակ։ 1950-ականներին Doubleday-ը հրատարակեց Ազիմովի հինգ այլ գիտաֆանտաստիկ վեպ՝ վեց մանկական «Lucky Starr» վեպերի հետ միասին (տպագրվել են «Պոլ Ֆրենչ» կեղծանունով)։ 1955 Doubleday-ը տպագրել է Ազիմովի պատվածքների հավաքածու՝ ներառյալ «''The Martian Way and Other Stories''» պատվածքը։
 
[[Galaxy Science Fiction]] և [[The Magazine of Fantasy & Science Fiction]] ամսագրերը վերջ դրեցին Ազիմովի՝ Astounding-ից կախվածությանը։ Հետագայում նա այդ շրջանը նկարագրում է որպես «հասունացման շրջան»։ Ազիմովի «<nowiki/>[[Վերջին հարցը (պատմվածք)|Վերջին հարցը]]<nowiki/>» ([[1956]])՝ էնթրոպիան հաղթահարելու և շրջելու մարդկային կարողության մասին, իր անձնական պատմվածքներից ամենասիրածն էր։
 
1972 թվականին նրա «The Gods Themself» վեպը ստացած [[Հյուգո մրցանակ|Հյուգո]], [[Նեբուլա մրցանակ|Նեբուլա]] և [[Լոկուս մրցանակ|Լոկուս]] մրցանակները՝ որպես լավագույն վեպ։
Տող 94.
 
1969 թվականին Ազիմովն ասել է, որ իր ամենահաջող համագործակցությունը գիտաֆանտաստիկ ամսարգի հետ եղել է [[The Magazine of Fantasy & Science Fiction]]-ը։ 1977 թվականին Ազիմովը իր անունը օգտագործելու իրավունք տվեց Isaac Asimov's Science Fiction Magazine-ին (այժմ՝ [[Asimov's Science Fiction]]): Գոյություն է ունեցել նաև [[Asimov's SF Adventure Magazine]] և ''Asimov's Science Fiction Anthology'' ամսագրերի տեսքով վերատպագրվող շարքը։
 
Երկրպագուների ճնշման արդյունքում Ազիմովը նոր գիրք է գրել իր Հիմնադրման շարքում, և գրել է Հիմնադրման տրիլոգիայի նախապատմություն՝ «<nowiki/>[[Հիմնադրման նախաբան]]<nowiki/>» ([[1988]]) և իր վերջին նովել «<nowiki/>[[Առաջ դեպի հիմնադրումը]]<nowiki/>» ([[1992]]):
 
== Այզեկ Ազիմովը հայերեն ==