«Լևոն Զավեն Սյուրմելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}})
No edit summary
Տող 6.
Ծնվել է [[Տրաբզոն]]ում [[1905]] թ.։ Նրա հայրը՝ Կարապետ Սյուրմելյանը, դեղագործ էր, մայրը՝ Զվարթ Տիրատուրյանն էր։ Ունեցել է մեկ եղբայր և երկու քույր։ Զավենը չորս երեխաներից երրորդն էր։
 
[[1915]] թ. [[հայոց ցեղասպանություն|Եղեռնի]] ժամանակ կորցնում է ծնողներին։ Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարում է չորս որբերին։ [[1916|1916 թ.]]-ին տասնմեկամյա Զավենը ռուսական նավով մեկնում է [[Բաթում]], ապա [[Կրասնոդար]]։ Զինադադարից հետո՝ [[1918|1918 թ.]]-ին, Զավենն իր որբ ընկերների հետ հասնում է Պոլիս, ապա՝ [[Արմաշի երկրագործական վարժարան]]։ Մեկ տարի հետո ընկերների հետ որոշում է գնալ Հայաստան, բայց հազիվ էին տեղ հասել, երբ թուրքերը գրավում են [[Կարս]]ը։ Զավենն ու իր որբ ընկերները թափառական ու ցրտահար օրեր են անցկացնում։ Ի վերջո՝ [[1920|1920 թ.]]-ին կրկին վերադառնում են Պոլիս, որտեղ Զավենը հաճախում է Կենդրոնական վարժարան։ Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանանում են [[Հակոբ Օշական]]ի և [[Վահան Թեքեյան]]ի ուշադրությանը։
 
[[1922|1922 թ.]]-ին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ գնում է [[ԱՄՆ]], [[Կանզաս]] նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ [[1924|1924 թ.]]-ին [[Վահան Թեքեյան]]ը խմբագրում է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և [[Փարիզ]]ում իր միջոցներով հրատարակում նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։ Հետագայում գրել է միայն անգլերեն։
 
[[1931|1931 թ.]]-ին Սյուրմելյանը [[Լոս Անջելես]]ում խմբագրում է «Armenian Messenger» շաբաթաթերթը։
 
Սյուրմելյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին անգլերենով գրված վեպը՝ «Ձեզ եմ Դիմում, Տիկնայք և Պարոնայք», որն ինքնակենսագրական բնույթ է կրում և պատմում է Եղեռնի մասին տասնամյա Զավենի աչքերով։ Վեպը հրատարակվել է [[1945|1945 թ.]]-ին։ Սյուրմելյանը հեղինակ է նաև «98.6°» վեպի ([[1950]])։ Այս վեպն առանձնանում է հերոսների ներաշխարհի նուրբ վերլուծության վարպետությամբ։ [[1964|1964 թ.]]-ին [[Անգլիա]]յում տպագրվում է Սյուրմելյանի «Սասնա ծռեր» ստեղծագործությունը, իսկ [[1968|1968 թ.]]-ին «Անմահության խնձորները», որը հայ ժողովրդական ավանդավեպերի հավաքածու է։
Այս երկու ստեղծագործությունները հովանավորել էր [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ն՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործության կարևոր նմուշներ։ [[1968]] թ.-ին հրատարակվում է նաև Սյուրմելյանի գրականագիտական «Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն» աշխատությունը։
 
[[1958]] - [[1969]] թթ.-ին անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Կալիֆոռնիայի համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։
 
Վախճանվել է [[1995|1995 թ.]]-ին։ին<ref>{{cite book|author=Լևոն Զավեն Սյուրմելյան|title= 98.6°|publisher=ՀԳՄ հրատարակչություն|location=Երևան|year= 2005|page=էջ 3-24}}</ref>,:
 
== Հայերեն միակ «Լույս զվարթ» բանաստեղծությունների ժողովածուն ==
«Լույս զվարթ» ժողովածուն եղավ Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը, ինչպես նաև՝ Սյուրմելյանի միակ բանաստեղծական ժողովածուն։ Ժողովածուն [[1924|1924 թ.]]-ին լույս տեսավ [[Փարիզ]]ում և վերահրատարակվեց [[Նյու Յորք]]ում [[1950]] և [[1972]] թթ.։
Ժողովածուում ընդգրկված են 21 բանաստեղծություններ, որոնք նկատվեցին օրերի բանաստեղծաշատ մթնոլորտում։ Սյուրմելյանի բանաստեղծություններում նկատվում են հողի ու բնության նկատմամբ սեր ու նվիրվածություն։ «Փափագ» է վերնագրում իր բանաստեղծությունը, որի մեջ ցանականում է լինել «ցորենի արտին ծաղիկը կարմիր՝ գավաթ արևին», «Գյուղի հին կամուրջ մը փայտե», «Մամռապատ աղբյուր մ'որ հազիվ կերգե», «Գեղջուկին կավե ամանը բարի, որ քաղքի ծարավն ալ մեջս մարի»։