«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 270.
2004-ից 2008 թվականներին ՀՆԱ-ի աճը միջինով կազմել է 6,8%,  սակայն 2009 թվականին տեղի ունեցավ տնտեսական անկում և այն նվազեց 2,1%-ով: Սակայն անկումը տևեց շատ կարճ և արդեն 2010 թվականին նկատվեց աճ 3-5% ով: Սինգապուրի ձգում է խոշոր դեղագործական և բժշկական ձեռնարկություններին իրենց ներդրումը դնելու այս երկրում:
 
Ըստ վերջին ցուցանիշների առավել կարևոր տնտեսական ոլորտ համարվում է ծառայությունների ոլորտը: Նրան բաժին է ընկնում ՀՆԱ-ի 54%-ը: Այս ոլորտում առավել կարևոր հատվածներն են մեծածախ և մանրածախ առևտուրը-12%,  բիզնես ծառայությունները-16%,  ֆինանսական և ապահովագրական ծառայությունները-13%,  տրանսպորտ և պահեստավորումը-7%,  Տեղեկատվություն և կապ-4%,  Կացարանների և սննդի ծառայություն-2%,  կոմունալներ-1%: Արտադրության վրա գնում է ընդհանուր ՀՆԱ-ի 20%-ը,  իսկ մնացած 25%-ը ընկում է շինարարությանը և այլ արդյունաբերությանը: Ըստ «The Yearbook of Statistics Singapore 2016» գրքի Սինագապուրի ՀՆԱ-ն 2016թ. աճել է 2.9%-ով: 2017 թվականին կառավարությունը մտադիր է պահել այդ աճը 2-4%-ի միջակայքում: 2007-2016թթ. ՀՆԱ-ի աճը միջինում կազմել է 5, 18%: ՀՆԱ-ի ամենաբարձր աճը գրանցվել է 2010թ.-ի առաջին եռամսյակում՝ 36, 4%,  իսկ ամենացածրը `-13%,  գրանցել է նույն թվականի 3-րդ եռամսյակում:
 
Հայաստանի ցուցանիշը 2017թ. Առաջին եռամսյակում կազմել է 70, 3%,  իսկ Սինագպուրինը 88.6%:
 
4.2 Կանխատեսումներ: Ըստ կառավարության 2017թ. Կանխատեսումների ՀՆԱ-ի աճը կկազմի 2-4%,  կպահպանվեն ցածր գործազրկության և աճող թափուր աշխատատեղերի քանակը:
 
Ըստ Ասիական Զարգացման Բանկի   Սինգապուրի տնտեսությունը 2017թ. աճելու է 3%-ով,  իսկ 2018թ.՝ 3,4%-ով: Այս աճը պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսության վերականգնմանբ և ամրապնդմամբ ծառայություններ ոլորտում: Ըստ ԱԶԲ-ի,  տնտեսական աճը կնպաստի հիմանկանում բիզնես ծառայությունների,  ֆինանսներ և ապահովագրության ոլորտներում,  իսկ աշխատատար ոլորտները,  ինչպիսիք են շինարարություն,  սննդի մեծածախ և մանրածախ վաճառքը,  կլինեն ավելի դանդաղ,  որը պայմանավորված է բարձր մրցակցության հետ: Տրանսպորտը և սոցիալական ենթակառուցվածքները կզարգանան շնորհիվ կառավարական ինվեստիցիաների այդ ոլոտներում:
 
Merrill Lynch America  բանկի Սինգապուրյան մասնաճյուղի գլխավոր կառավարիչ Չուա Հան Բին նշել է,  որ Սինգապուրի տնտեսության աճը կկազմի 2, 8%: Ըստ նրա դանդաղ աճը կնպաստի տնտեսության վերակառուցմանը,  որը հիմնականում կարտահայտվի աշխատատար արտադրություններում,  ինչպես նաև անհամաչափ արտահանումների,  թույլ արտադրական աճի և սպասարկման ոլորտներում հիմնված արագ զարգացող ինվեստիցիաների վրա:
 
2014 թվականի վիճակագրական տվյալներով մարդկային զարգացման ինդեքսը կազմում է 0, 912, մինչդեռ Հայաստանինը կազմում է 0, 733:
 
== Քաղաքական կուսակցություններ ==