«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.87.46 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Armenmir մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 28.
}}
{{Աուդիո հոդված|Hy-Կոմիտաս (Komitas).ogg|Սեպտեմբերի 28|4569091}}
'''Կոմիտաս''' ('''Սողոմոն Գևորգի Սողոմոնյան''', [[սեպտեմբեր 26]], [[1869]], [[Քյոթահիա]] - [[հոկտեմբեր 22]], [[1935]], [[Փարիզ]]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ։ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ. Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թթ., ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:
 
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»<ref>[Կոմիտաս Վարդապետ, «Հայը ունի ինքնուրոյն երաժշտութիւն», տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, երկու գրքով, գիրք Բ, աշխատասիրութեամբ Գուրգէն Գասպարեանի եւ Մարինէ Մուշեղեանի, «Սարգիս Խաչենց-փրինթինֆո» էջ 83-88:]</ref>:
 
Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:
 
Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:
 
Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում:
Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:
 
Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը [[Քյոթահիա]]յի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է [[Էջմիածին|Սուրբ Էջմիածին]] և սկսում ուսանել [[Գևորգյան ճեմարան]]ում։ 1895 թվականին ձեռնադրվում է [[վարդապետ]], որից հետո մեկնում է [[Թիֆլիս]] և վեց ամիս [[հարմոնիա]] է ուսանում [[Մակար Եկմալյան]]ի մոտ<ref>Գուրգեն Գասպարյան, «Կոմիտաս Վարդապետ», Երևան 2009</ref>։ Սովորել է [[Բեռլին|Բեռլինում՝]] պրոֆեսոր [[Ռիխարդ Շմիդտ]]ի մասնավոր կոնսերվատորիայում<ref name=":0">{{Cite web|url=http://komitas.am/arm/brief.htm|title=Կենսագրություն|website=komitas.am|accessdate=2017-04-17}}</ref>, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար<ref>Crutchfield, Will (5 October 1987). [http://www.nytimes.com/1987/10/05/arts/music-noted-in-brief-choir-from-armenia-at-avery-fisher-hall.html "Music Noted in Brief; Choir From Armenia At Avery Fisher Hall"]</ref>։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև [[Բեռլինի Կայսերական համալսարան]]ի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին<ref name=":0" />:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոմիտաս» էջից