«Մանկավարժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Մանկավարժությունը հումանիստական գիտություն է։ Աշխարհի շատ լեզուներով այն կոչվում է «Պեդագոգիկա» ({{lang-grc|παιδαγωγική}}` {{lang-grc2|παῖς}} մանուկ, {{lang-grc2|ἄγω}} տանել):
 
Վաղ ժամանակներից այն համարվել է [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մի ճյուղը, իսկ [[17-րդ դարիդար]]ցից այն անջատվեց նրանից, սակայն փոխկապվածությունը պահպանվեց և կպահպանվի այնքան ժամանակ, որքան ժամանակ կպահպանվեն այդ գիտությունները։ Ժամանակակից մանկավարժությունը մարդու մասին գիտությունների
համակարգի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է մարդու զարգացումը, նրա գործունեության, հարաբերությունների, սոցիալական կապերի համակարգը, ներաշխարհը։ Պատմականորեն մանկավարժությունը ծագել և զարգացել է որպես գիտություն դաստիարակության մասին։ [[20-րդ դար]]ում մանկավարժության սահմաններն ընդլայնվել են, փոփոխվել է նաև մանկավարժության ուսումնասիրության առարկան։ Շարունակական կրթության գաղափարով պայմանավորված` այսօր մանկավարժության ուսումնասիրության առարկան կրթությունն է։ Մարդը զարգանում և փոփոխվում է ողջ կյանքի ընթացքում, այսինքն նա շարունակական մանկավարժական օգնության կարիք է զգում ողջ կյանքի ընթացքում։ Մանկավարժությունը և′ տեսական, և′ գործնական գիտություն է։ Մանկավարժությունը չի առաջարկում դեղատոմսեր, միանշանակ պատասխաններ։ Սակայն առաջարկում է դրույթներ և ստեղծագործական որոնողական աշխատանքի սխեմաներ, որոնք թույլ են տալիս իրականացնել երեխայի դաստիարակությունը, ձևավորելով նրա անձնային որակները։ Մանկավարժությունը գիտություն է և արվեստի, գիտելիքի, վարպետության, մարդկանց ճանաչելու ձգտման և կարողության սինթեզ։ Կարելի է սահմանել նաև այսպես. մանկավարժությունը գիտություն է, որը հետազոտում է կրթության, դաստիարակության և զարգացման օրինաչափությունները։