«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 847 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Երբ մարզիկներից մեկը մյուսին վայր է գցում տատամիի վրա, գոտեմարտն անցնում է մարտ գետնի վրա (''նե վաձա'') փուլին: Որոշ դեպքերում ուսումնական նպատակներով գոտեմարտն սկսվում է ծնկներին կանգնած դրությունից (''նե վաձա''): Այդ դեպքում օգտագործվում է ''կատամե վաձա'' տեխնիկական զինանոցը:
 
=== Կատա ===
Բացի ''ռանդորի'' գոտեմարտերին մասնակցելուց՝ ձյուդոյով զբաղվողներն ուսումնասիրում են նաև ֆորմալ համալիրներ՝ ''կատա'':
 
Կատան ձյուդոյում ուսուցանվում է զույգերով, ընդ որում՝ նրանցից մեկը (''տորի'') հնարքների տրված հաջորդականությունը կատարում է մյուսի նկատմամբ (''ուկե''): Կատան իր մեջ ներառում է կանգնումներ և բռնումներ, շարժումներ և հավասարակշռությունից հանում, հնարքին ճիշտ անցում, տեխնիկական գործողությունների անցկացում և հակառակորդին գամում տատամիի վրա:
 
== Գոտիներ և աստիճաններ ==
Փոփոխություններ են կատարվել նաև մրցավարական կանոններում. ի լրումն տատամիի վրայի մրցավարի և եզրային մրցավարների կողմից իրականացվող տեսողական ստուգման՝ գոտեմարտը տեսագրվում է «Care» համակարգի 2 տեսախցիկներով: Հակառակորդների հավասար միավորների դեպքում լրացուցիչ 2 րոպեների ընթացքում մինչև առաջին միավորը (այսպես կոչված «Golden Score») հաշվետախտակին ցուցադրվում է գոտեմարտի հիմնական ժամանակի ավարտի պահին եղած արդյունքը: Մինչև լրացուցիչ ժամանակը լրանալը միավորների բացակայության դեպքում հաղթողին որոշում են մրցավարները:
 
2013 թվականի փետրվարից կատարվել են հերթական փոփոխությունները: Դրանց թվում կարելի է առանձնացնել հետևյալները. կանգնած դիրքում գոտեմարտի ժամանակ ոտքը բռնելու ամբողջական արգելում (խախտման դեպքում անմիջապես տրվում է «հանսոկու-մակե»): Պահում կատարելիս միավոր ստանալու համար անհրաժեշտ ժամանակի կրճատում՝ 20/15/10 վայրկյան – իպպոն/վաձա-արի/յուկո: Հակառակորդին 2 ձեռքով բռնած տապալելու, ոտքերի օգնությամբ տապալելու արգելում, և հակառակորդի բռնելաձևերիցբռնումներից մշտապես պաշտպանվելու պատիժների ամբողջական խստացում: Անհապաղ (նախկինում՝ բռնելը առանց գրոհի ավելի քան երեք վայրկյան) գրոհ «ոչ ճիշտ» բռնումների դեպքում (օրինակ՝ միակողմանի): Հնարքի շարունակում պառկած պայքարում (ինչպես նաև կանգնած), որ սկսվել է տատամիի ներսում, դրանից դուրս: Հրաժարում հակառակորդին միավոր նշանակելուց երկրորդ և երրորդ «սիդոների» դեպքում: Անսահմանափակ ժամանակ գոլդենսկորի համար (այսինքն՝ հրաժարում մրցավարի որոշմամբ հաղթողին որոշելուց (այսպես կոչված «հանթեյ»): Կշռում մրցման նախորդ երեկոյան:
 
== Քաշային կարգերը ==