«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3978 բայտ ,  1 տարի առաջ
== Կանոնները ==
Ձյուդոյի մրցումներում կա հաղթանակը շնորհելու 7 տարբերակ։ Մաքուր հաղթանակ, որը կոչվում է «իպպոն», և բարդ հաղթանակ, որը կոչվում է «սոգո գաչի». հաղթողը ստանում է 10 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Վազա արի»-ի առավելությամբ հաղթանակի դեպքում հաղթողին շնորհվում է 7 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Յոկո»-ի առավելության դեպքում միավորների փոխհարաբերությունը կազմում է 5-0, «կոկա»-ի առավելության դեպքում՝ 3-0։ Փոքր առավելության կամ մրցավարների կարծքիքով տրվող հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է միայն մեկ միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ Թիմային մրցումներում կարող է գրանցվել ոչ ոքի արդյունք, որը ճապոներեն կոչվում է «հիկի-վակի» և մարզիկներին միավոր չի բերում։ Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Մրցամարտերը տեղի են ունենում 16x16 մ չափերի [[տատամի]]ի վրա, որն ունի երկու սահմանագոտի՝ մրցության և անվտանգության։ Այս գոտիները սահմանագծվում են 1 մ լայնության կարմիր շերտով։ մրցագորգը շրջափակող այս գունավոր շերտը կոչվում է պասիվության գոտի և մտնում է մրցագորգի չափերի մեջ, որի ընդհանուր չափը հավասար է 10x10 քառակուսի մետրի։ Մրցագորգից դուրս գտնվող անվտանգության գոտին պետք է ունենա 3 մ լայնություն։
 
== Գոտիներ և աստիճաններ ==
{| class="wikitable collapsible" style="float:right; text-align:center;"
!colspan=2|Ձյուդոյի գոտիների գույները Ավստրալիայում, Եվրոպայում և Կանադայում
|-
| |Սպիտակ (6-րդ կյու)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo white belt.svg|65px]]
|-
| |Դեղին (5-րդ կյու)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo yellow belt.svg|65px]]
|-
| |Նարնջագույն (4-րդ կյու) || style="background:white;" | [[Պատկեր:Judo orange belt.svg|65px]]
|-
| |Կանաչ (3-րդ կյու)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo green belt.svg|65px]]
|-
| |Կապույտ (2-րդ կյու)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo blue belt.svg|65px]]
|-
| |Շագանակագույն (1-ին կյու)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo brown belt.svg|65px]]
|-
| |Սև (1—5-րդ դաներ)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo black belt.svg|65px]]
|-
| |Կարմրա-սպիտակ (6—8-րդ դաներ)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo red white belt.svg|65px]]
|-
| |Կարմիր (9—10-րդ դաներ)|| style="background:white;" | [[Պատկեր:Judo red belt.svg|65px]]
|}
Կախված ձյուդոիստի որակավորումից՝ նրան կարող է շնորհվել աշակերտի (''կյու'') կամ վարպետի (դան) աստիճան: Ընդհանուր առմամբ Կոդոկան ձյուդոյում կա 6 կյու, ամենացածր աստիճանը 6-րդ կյուն է, ամենաբարձրը՝ 1-ին կյուն: Ձյուդոյի որոշ ֆեդերացիաներում ընդունված են ''կյուի'' ավելի շատ աստիճաններ: Ներկայումս ձյուդոյում կա 10 դան. ամենափոքրը 1-ին դանն է, ամենամեծը՝ 10-րդ դանը: Բայց տեսականորեն հնարավոր է 11 և 12 դաների շնորհում, քանի որ այն ավանդել է Ջիգորո Կանոն:
 
Յուրաքանչյուր աստիճան ունի գոտու իր գույնը: Գոտու գույները կարող են տարբեր լինել՝ կախված երկրից և ձյուդոյի ֆեդերացիայից<ref name="Judo Ranks and Grading">{{cite web
|author =
|authorlink =
|datepublished =
|url = http://www.mardb.com/judo-ranks-and-grading/
|title = Judo Ranks and Grading
|accessdate = 2010-07-07
|lang = en
|archiveurl = https://www.webcitation.org/619Cg5fgR?url=http://www.mardb.com/judo-ranks-and-grading/
|archivedate = 2011-08-23
}}</ref><ref name="Belt colors and ranking tradition">{{cite web
|author = Don Cunningham
|url = http://www.e-budokai.com/articles/belts.htm
|title = Belt colors and ranking tradition
|accessdate = 2010-07-07
|lang = en
|archiveurl = https://www.webcitation.org/619CggJCE?url=http://www.e-budokai.com/articles/belts.htm
|archivedate = 2011-08-23
}}</ref><ref name="The Judo Rank System">{{cite web
|author = Neil Ohlenkamp
|url = http://judoinfo.com/new/alphabetical-list/judo-competition/141-judo-rank-system-by-neil-ohlenkamp
|title = The Judo Rank System
|accessdate = 2010-07-07
|lang = en
|archiveurl = https://www.webcitation.org/619ChG7ko?url=http://judoinfo.com/new/alphabetical-list/judo-competition/141-judo-rank-system-by-neil-ohlenkamp
|archivedate = 2011-08-23
}}</ref><ref name="Ranking System and Belt Colors">{{cite web
|url = http://www.judopedia.com/index.php?title=Ranking_System_and_Belt_Colors
|title = Ranking System and Belt Colors
|publisher = Judopedia
|accessdate = 2010-07-07
|lang = en
|archiveurl = https://www.webcitation.org/619ChpAjP?url=http://judopedia.com/index.php?title=Ranking_System_and_Belt_Colors
|archivedate = 2011-08-23
}}</ref>:
 
== Մարտարվեստ և օգտագործում ինքնապաշտպանության նպատակով ==