«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 322.
| պատկեր2 = Franklin Roosevelt funeral procession 1945.jpg
}}
 
==Քաղաքացիական իրավունք, ներգաղթ և Հոլոքոստ==
Շատ [[Աֆրոամերիկացիներ|աֆրոամերիկացիների]], կաթոլիկների և հրեաների համար Ռուզվելտը համարվում էր հերոս<ref>{{cite web |url=http://www.jcpa.org/jl/vp509.htm |title=Jewish Vote in U.S. Elections |publisher=Jerusalem Center for Public Affairs |accessdate=February 7, 2010}}</ref>: Նա մեծ աջակցություն էր ստացել Ամերիկայում բնակվող չինացիների և ֆիլիպինցիների կողմից, սակայն ոչ ճապոնացիների, քանի որ պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր վերջիններիս [[Համակենտրոնացման ճամբար|համակենտրոնացման ճամբարները]]<ref>{{cite book |last=Odo |first=Franklin |title=The Columbia Documentary History of the Asian American Experience |url=https://books.google.com/books?id=okFtdjfp9FgC&pg=PA5 |year=2002 |publisher=Columbia University Press |isbn=978-0-231-11030-3 |page=5}}</ref>:
 
[[File:(Mary McLeod Bethune), "Mrs. Eleanor Roosevelt and others at the opening of Midway Hall, one of two residence halls buil - NARA - 533032.jpg|thumb|Էլեոնոր Ռուզվելտը և Մերի Մաքլեոդ Բերունը, Ռուզվելտի Սև կաբինետի անդամ (ռասայական հարաբերությունների հիմնական խորհրդատվական խումբ)]]
 
Ռուզվելտը չի միանում [[Գունավոր ժողովուդների առաջխաղացման ազգային ասոցիացիա|Գունավոր ժողովուդների առաջխաղացման ազգային ասոցիացիայի]] ղեկավարներին, ովքեր պայքարում էին [[Լինչի դատաստան|Լինչի դատաստանի]] դեմ օրենք ընդունելու համար, քանի որ կարծում էր, որ վերջինս դժվար թե ընդունվի: Այնուամենայնիվ, ռասայական հարաբերությունների հարցերով խորհրդակցություն իրականացնելու և աֆրոամեիկացիների հարցերով զբաղվելու համար նա ստեղծում է [[Աֆրոամերիկացիներ|աֆրոամերիկացի]] խորհրդականների «Սև կաբինետը», իսկ Լինչի դատաստանը հրապարակավ որակում է որպես սպանություն{{sfn |McJimsey|2000|pp=162–163}}: Առաջին տիկին [[Էլեոնոր Ռուզվելտ|Էլեոնոր Ռուզվելտը]] աջակցում էր աֆրոամերիկյան համայնքին, նա նաև օժանդակեց Արդար աշխատանքի չափանիշների մասին ակտի ընդունմանը, որի շնորհիվ ավելացավ Հարավի ոչ սպիտակամաշկ աշխատողների վարձատրման չափը{{Sfn|Dallek|2017|pp=307–308}}: 1941 թվականին գործադիրի 8802 հրամանագրի հիման վրա կազմեց Բարեխիղճ զբաղվածության կոմիտեն, որն էլ բացառեց պաշտպանության ոլորտում ռասայական և կրոնական խտրականությունը: Այն առաջին ազգային ծրագիրն էր, որն ուղղված էր զբաղվածության ոլորտում խտրականության դեմ, բացի այդ այն մեծ դերակատարում ունեցավ ոչ սպիտակամորթ քաղաքացիների համար նոր աշխատատեղերի բացման հարցում: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] ընթացքում աֆրոամերիկացի տղամարդկանց դերը զգալի մեծացավ<ref name="collins">{{cite journal |first=William J. |last=Collins |jstor=2677909 |title=Race, Roosevelt, and Wartime Production: Fair Employment in World War II Labor Markets |work=[[The American Economic Review]] |volume=91 |issue=1 |date=March 2001 |pp=272–86 |doi=10.1257/aer.91.1.272}}</ref>: Ռուզվելտի նման քաղաքականության դիմաց 1930-ական և 1940-ական թվականներին մեծ թվով աֆրոամերիկացիներ հրաժարվեցին Հանրապետական կուսակցության անդամակցությունից{{sfn |McJimsey|2000|pp=162–163}}:
 
[[Պերլ-Հարբոր|Պերլ-Հարբորի]] վրա կատարած հարձակումը հասարակական անհանգստություն առաջացրեց Ամերիկայում բնակվող ճապոնացիների շրջանում: Ճապոնացի ներգաղթյալների նկատմամբ իրականացվում էին ռասայական բնույթի ոտնձգություններ, բացի այդ Ռոբերտի հանձնաժողովը եկել էր այն եզրակացությանը, որ Պերլ-Հարբորի վրա իրականացված հարձակմանն աջակցել են մի խումբ ճապոնացի լրտեսներ: 1942 թվականի փետրվարի 19-ին նախագահ Ռուզվելտը ստորագրում է 9066 հրամանագիրը, ըստ որի տեղափոխվեցին հարյուր հազարավոր ճապոնացի ներգաղթյալներ: Նրանք ստիպված եղան թողնել իրենց ունեցվածքը, բիզնեսը և ապրել ճամբարներում: Զբաղված լինելով այլ հարցերով` Ռուզվելտը ներգաղթի մասին որոշումը հանձնարարեց ռազմական քարտուղար Սթիմսոնին, իսկ վերջինս էլ իր հույսը դրել էր ռազմական նախարարի օգնական [[Ջոն Ջ. Մաքքլո|Ջոն Ջ. Մաքքլոյի]] վրա: Գերմանացի և իտալացի շատ քաղաքացիներ ևս ձերբակալվեցին կամ տեղափոխվեցին հատուկ ճամբարներ<ref>{{cite web |title=World War II Enemy Alien Control Program Overview |publisher=National Archives |date=September 23, 2016 |url=https://www.archives.gov/research/immigration/enemy-aliens-overview.html}}</ref>:
 
1938 թվականի [[Բյուրեղապակյա գիշեր|Բյուրեղապակյա գիշերից]] հետո Ռուզվելտն օգնեց իրականացնել հրեական արտագաղթը Գերմանիայից և Միացյալ Նահանգներում գտնվող [[Ավստրիա|Ավստրիայի]] և Գերմանիայի քաղաքացիներին անորոշ ժամանակով մնալ այդտեղ: Նրան չէր թույլատրվում ընդունել 1924 թվականի Ներգաղթի սահմանափակումների մասին ակտով սահմանված թվաքանակից ավել հրեա ներգաղթյալներ{{sfn|Smith|2007|pp=426–428}}: Հիտլերը որոշեց մինչև 1942 թվականի հունվարը իրականացնել «<nowiki/>[[Հրեական հարցի վերջնական լուծում|Հրեական հարցի վերջնական լուծումը]]<nowiki/>»` Եվրոպայում բնակվող հրեա ժողովրդի ոչնչացումը, որի մասին տեղյակ էին ամերիկացի մի շարք պաշտոնյաներ: Ընդդեմ պետքարտուղարության առարկությունների Ռուզվելտը դաշնակից պետությունների առաջնորդներին առաջարկեց [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] անունից հանդես գալ միասնական հայտարարությամբ, որում դատապարտում էին շարունակվող [[Հոլոքոստ|Հոլոքոստը]] և մեղավորներին ճամաչում որպես պատերազմական հանցագործներ: 1944 թվականի հունվարին հրեաներին և այլ տուժածներին օգնելու համար Ռուզվելտը հիմնում է Պատերազմի փախստականների խորհուրդը: Բացի այս գործողություններից, Ռուզվելտը կարծում էր, որ Եվրոպայում հալածանքների ենթարկվող բնակչությանը օգնելու լավագույն միջոցը պատերազմի արագ ավարտն էր:
 
==Ժառանգություն==