«Մայա Էնջելոու»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 107 319 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
 
«''Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում''» ստեղծագործության հրապարակմամբ Էնջելոուն հրապարակավ քննարկեց իր անձնական կյանքի դրվագները։ Էնջելոուն՝ որպես խոսնակ հարգված է սևամորթ տղամարդկանց և կանանց կողմից, և նրա աշխատանքները համարվում են Սևական մշակույթի պաշտպանությանն ուղղված ստեղծագործություններ։ Փորձեր էին արվում ԱՄՆ-ի գրադարաններում արգելել նրա գրքերը, սակայն Մայա Էնջելոուի աշխատանքները լայնորեն գործածվում են [[դպրոց]]ներում և համալսարաններում։ էնջելոուի խոշորագույն աշխատանքները որակվում են որպես ինքնակենսագրական գեղարվեստական գրականություն, սակայն շատ քննադատներ դրանք բնորոշում են որպես [[ինքնակենսագրություն]]ներ։ Նա գիտակցված փորձեր է կատարել՝ փոխելու ինքնակենսագրության ընդունված կառուցվածքը՝ քննադատելով, ընդլայնելով և փոփոխելով ժանրը։ Նրա գրքերը կենտրոնանում են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են [[ռասիզմ]]ը, [[անհատականություն]]ը, [[ընտանիք]]ը և ճանապարհորդությունը։
 
== Կյանքը և կարիերան ==
=== Վաղ Տարիներ ===
 
Մարգարիտ Էննի Ջոնսոնը<ref>{{Cite news|url=http://www.thestarphoenix.com/news/Angelou+optimism+overcame+hardships/9887987/story.html |archiveurl=https://web.archive.org/web/20140531112037/http://www.thestarphoenix.com/news/Angelou%2Boptimism%2Bovercame%2Bhardships/9887987/story.html |archivedate=May 31, 2014 |title=Angelou's optimism overcame hardships |last=Ferrer |first=Anne |date=May 29, 2014 |work=The Star Phoenix |accessdate=May 30, 2014 |deadurl=yes |df= }}</ref> ծնվել է [[1928]] թվականի [[ապրիլի 4]]-ին [[Միսսուրի]] նահանգի [[Սենթ Լուիս]] քաղաքում: Բարապան և նավային դիետոլոգ Բեյլի Ջոնսոնի և բուժքույր ու խաղաթուղթ բաժանող Վիվիեն (Բաքստեր) Ջոնսոնի<ref name="lupton-4">Լուպտոն, էջ 4</ref> երկրորդ զավակն է: Էնջելոուի ավագ եղբայրը՝ Բեյլի Կրտսերը, Մարգարիտին տվել է «Մայա» մականունը, որը գալիս է «Իմ» ({{Անգլ|My }}) կամ «Իմ քույր» ({{Անգլ|Mya Sister}})<ref>Angelou (1969), էջ 67</ref> բառերից: Երբ Էնջելոուն երեք տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ յորս, նրանց ծնողների «աղետալի ամուսնությունն»<ref><span style="font-size:12px; line-height:17.265625px; background:rgb(255, 255, 255);">Angelou (1969), էջ 6</span></ref> ավարտվեց, ու նրանց հայրն իրենց գնացքով միայնակ ուղարկեց [[Արկանզաս (նահանգ)|Արկանզաս նահանգի]] [[Սթեմփս]] քաղաք՝ իրենց հորական տատիկի՝ Էննի Հենդերսոնի, հետ ապրելու: [[Աֆրոամերիկացիներ]]ի՝ այդ ժամանակվա բարդ [[Տնտեսություն|տնտեսական]] պայմաններում «ապշելի բացառությամբ»<ref>{{Cite book|title = Racism in Maya Angelou's I Know Why the Caged Bird Sings|last = Johnson|first = Claudia|publisher = Gale Press|year = 2008|isbn = 978-0-7377-3905-3|location = Detroit, Michigan|editor-last = Johnson|editor-first = Claudia|chapter = Introduction|page = 11}}</ref>՝ Էնջելոուի տատիկը ֆինանսապես բարգավաճել էր [[Մեծ ճգնաժամ]]ի ու [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ Աշխարհամարտի]] տարիներին, քանի որ ընդհանուր սպառման խանութը, որը նրա սեփականությունն էր, վաճառում էր անհրաժեշտ ապրանքներ ու քանի որ «նա ճիշտ ու ազնիվ ներդրումներ է արել»<ref name="lupton-4" />
 
Չորս տարի անց երեխաների հայրը «գալիս է [[Սթեմփս]] առանց նախազգուշացման»<ref>Angelou (1969), էջ 52</ref> ու նրանց վերադարձնում իրենց մոր խնամքի տակ [[Սենթ Լուիս]]: Ութ տարեկանում, երբ նա դեռ ապրում էր մոր հետ, Էնջելոուին [[Սեռական բռնություն երեխաների նկատմամբ|սեռական բռնության]] ենթարկում ու բռնաբարում էր իր մոր սիրեկանը՝ Ֆրիման անունով մի տղամարդ: Էնջելոուն պատմում է եղբորը, ով պատմում է ընտանիքի մյուս անդամներին: Ֆրիմանը մեղավոր է ճանաչվում բայց բանտարկվում է միայն մի օրով: Իր ազատվելուց չորս օր անց նրան սպանում են, հավանաբար, Էնջելոուի հորեղբայրները<ref>{{cite book |title=Մայա Էնջելոուի «''Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում''»: Դիպաշար|author=Braxton|publisher=Oxford University Press |year=1999 |page=121 |isbn=978-0-19-511607-6|first = Ջոան Մ.}}</ref>: Էնջելոուն համրանում է գրեթե հինգ տարով<ref>Lupton, էջ 5</ref>: Ինչպես ինքն է նշում. «Ես կարծում էի, որ իմ ձայնը սպանել է նրան: Ես սպանեցի այդ մարդուն, որովհետև ասացի նրա անունը: Ու հետո ես մտածեցի, որ էլ երբեք չեմ խոսի, որովհետև ձայնս ինչ-որ մեկին կսպանի»:.<ref>{{cite web|url = http://www.bbc.co.uk/worldservice/specials/133_wbc_archive_new/page2.shtml| title = Maya Angelou I Know Why the Caged Bird Sings|date = October 2005|accessdate = December 17, 2013|publisher = [[BBC World Service]]|work=[[World Book Club]]}}</ref> Ըստ [[Մարսիա Գիլլսփի|Մարսիա Էնն Գիլլսփիի]] ու նրա պաշտոնակիցների, ովքեր գրել են Էնջելոուի կենսագրության մասին, Էնջելոուի լռության շրջանի ժամանակ է, որ նա զարգացնում է իր զարմանալի հիշողությունը, իր սերը գրքերի ու գրականության հանդեպ ու իր լսելու ու շրջակա աշխարհը զննելու կարողությունը: <ref>Gillespie, էջ 22</ref>
 
{{Quote box| quote=Եվ Էնջելոուի կյանքն իրոք առատ էր՝ Ճգնաժամի խրթին ժամանակաշրջանից Հարավ մինչև կավատ, մարմնավաճառ, գիշերային ակումբի երգչուհի, մենակատար [[Պորգի ու Բեսս|«Պորգի ու Բեսս»]]-ում, [[Մարտին Լյութեր Քինգ|Մարտին Լյութեր Քինգի]] [[Քրիստոնեական Ղեկավարման Հարավային Կոնֆերեանս|Քրիստոնեական Ղեկավարման Հարավային Կոնֆերեանսի]] կազմակերպիչ, լրագրող [[Եգիպտոս|Եգիպտոսում]] ու [[Գանա|Գանայում]] դեկոլոնացման սուր օրերին, [[Մալքոլմ Էքս|Մալքոլմ Էքսի]] ուղեկից ու [[Ուոտտսի ապստամբություն|Ուոտտսի ապստամբության]] վկա: Նա գիտեր Քինգին ու Մալկոլմին, [[Բիլլի Հոլիդեյ|Բիլլի Հոլիդեյին]] ու [[Էբբի Լինքոլ|Էբբի Լինքոլնին]]:|source=-- [[Լեզվաբանություն|Լեզվաբան]] [[Ջոն ՄաքՎորթեր]], [[The New Republic]] <ref>{{cite news|last1=McWhorter|first1=John|title=Saint Maya Angelou: The Product of a Blissfully Bygone America|url=https://newrepublic.com/article/117924/saint-maya-angelou-product-blissfully-bygone-america|publisher=''[[The New Republic]]''|date=May 28, 2014|accessdate=December 25, 2016}}</ref>|align=left|width=25em}}Ֆրիմանի մահվանից քիչ անց Էնջելոուն ու իր եղբայրը ուղարկվում են հետ իրենց տատիկի մոտ:<ref>Gillespie, էջ 21–22</ref> Էնջելոուն նշում է, որ տիկին Բերթա Ֆլաուերսը, որը իր ուսուցիչն ու ընտանիքի բարեկամն էր, օգնեց նրան կրկին խոսել: Ֆլաուերսը նրան ծանոթացրեց այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են [[Չարլզ Դիքենս|Չարլզ Դիքենսը]], [[Ուիլյամ Շեքսպիր|Ուիլյամ Շեքսպիրը]], [[Էդգար Ալլան Պո|Էդգար Ալլան Պոն]], [[Դուգլաս Ջոնսոն|Դուգլաս Ջոնսոնն]] ու [[Ջեյմս Ջոնսոն|Ջեյմս Վելդոն Ջոնսոնը]]՝ հեղինակներ, որոնք մեծ ազդեցություն ունեցան նրա կյանքի ու կարիերայի վրա, ինչպես նաև [[Ֆրենսիս Հարպեր|Ֆրենսիս Հարպերը]], [[Էնն սպենսեր|Էնն Սպենսերն]] ու [[Ջեսսի ֆաուստետ|Ջեսսի Ֆաուստետը]]: <ref name="angelou-13">Էնջելոու (1969), էջ 13</ref><ref>Gillespie, էջ 23</ref><ref name="lupton-15">Լուպտոն, էջ 15</ref>{{Quote box|quote=Մինչ այսօր նրա կյանքի պատմությունը միաժամանակ հարց է առաջացնում, թե ինչ էիր դու անում քո կյանքում այսքան ժամանակ, ու ստիպում ուրախանալ, որ պարտավոր չես եղել անցնելու նրա անցածի կեսով:|source=-- [[Գերրի Յանգ]], [[The Guardian]], [[2009]]|align=left|width=25em}}Երբ Էնջելոուն 14 տարեկան էր, նա ու իր եղբայրը կրկին տեղափոխվում են մոր մոտ, ով այդ ժամանակ ապրում էր [[Կալիֆոռնիա|Կալիֆոռնիայում]]՝ [[Օքլենդ (Կալիֆոռնիա)|Օքլենդում]]: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ Աշխարհամարտի]] տարիներին Էնջելոուն հաճախում է [[Կալիֆոռնիա|Կալիֆոռնիաի]] Աշխատանքի Դպրոց: Մինչև ավարտելը՝ նա աշխատել է որպես [[Սան Ֆրանցիսկո|Սան Ֆրանցիսկոյի]] առաջին թխամաշկ կին [[Տրամվայ|տրամվայի]] վագոնավար: <ref>Gillespie, էջ 28</ref> Դպրոցն ավարտելուց երեք շաբաթ անց՝ 17 տարեկանում, ծնվում է նրա որդին՝ Կլայդը (ով հետագայում իր անունը փոխեց Գայ Ջոնսոնի): <ref>{{Cite news|title = 35 Who Made a Difference: Maya Angelou|date= November 1, 2005|url = http://www.smithsonianmag.com/people-places/10013086.html|last = Long|first = Richard|work = Smithsonian Magazine|accessdate = December 17, 2013}}</ref>
 
=== Հասուն տարիք և վաղ կարիերա: 1951–61 ===
[[File:Miss Calypso album cover by Maya Angelou.jpg|thumb|right|Էնջելոուի առաջին ալբոմը՝ «Միս Կալիպսոն», 1957֊ին ստեղծված, հնարավոր է դարձել գիշերային ակումբի ներկայացման հանրաճանաչության շնորհիվ։]]
1951֊ին, Էնջելոուն ամուսնացել է [[հույն]] էլեկտրիկ, նախկին նավաստի, և բարձունքին ձգտող երաժիշտ Թոշ Էնջելոուի հետ, անկախ ժամանակի միջռասսայական հարաբերությունների դատապարտման և իր մոր անհամաձայնության փաստից։ <ref>Hagen, էջ. xvi.</ref><ref>Gillespie et al., էջեր. 29, 31.</ref>{{refn|The correct Greek spelling of Angelou's husband name is probably "Anastasios Angelopoulos".<ref>{{Cite book|title = Parting the Curtains: Interviews with Southern Writers|last = Powell|first = Dannye Romine |publisher = John F. Blair Publisher |year = 1994 |isbn = 0-89587-116-5 |location = Winston-Salem, North Carolina|chapter = Maya Angelou |page = 10}}</ref>|group = "Ն"}} Նա այս ժամանակ անցել է ժամանակակից պարերի դասեր և հանդիպել պարող ու խորեոգրաֆ [[Էլվին Էյլի]]ին և Ռութ Բեքֆորդին։ Էնջելոուն և Էյլին ստեղծում են պարային խումբ, անվանելով իրենք իրենց «Ալ ընդ Ռիտա», և ներկայացրել են [[ժամանակակից պար]]ը Սան Ֆրանցիսկոյի շրջանի եղբայրական սևական կազմակերպություններում, սակայն երբեք հաջողության չեն հասել։<ref name="angelou-95"> Էնջելոու (1993), էջ. 95.</ref> Էնջելոուն, նրա ամուսինն ու որդին տեղափոխվում են [[Նյու Յորք]], որպեսզի նա կարողանա սովորել [[Աֆրիկյան պար]] Տրինիդադյան պարող [[Փիըրլ Փրիմուս]]ի հետ, բայց մեկ տարի անց նրանք վերադառնում են Սան Ֆրանցիսկո։ <ref>Gillespie et al., էջեր. 36–37.</ref>
 
1954֊ին ամուսնության ավարտից հետո, նա սկսում է պրոֆեսիոնալ պարով զբաղվել Սան Ֆրանցիսկոյի ակումբներում, որոնց մեջ ներառված է [[Դը Փարփըլ Օնիոն]] գիշերային ակումբը, որտեղ նա երգում էր և պարում [[կալիպսո երաժշտություն|կալիպսո երաժշտության]] ներքո։ <ref>Gillespie et al., էջ. 38.</ref> Այդ ժամանակ նա ներկայանում էր «Մարգարեթ Ջոնսըն», կամ «Ռիտա», բայց Փարփըլ Օնիոնում իր մենեջերի և աջակիցների խորհրդով նա փոխում է իր մասնագիտական անունը «Մայա Էնջելոու»՝ (նրա մականունը և նախկին ամուսնու ազգանունը), մի «տարբերակիչ անուն»,<ref>Gillespie et al., էջ. 41.</ref> որը առանձնացրեց նրան և ցույց տվեց նրա [[Կալիպսո երաժշտություն|կալիպսո]] պարային կատարումների ոգին։ 1954 և 1955 թվականների ընթացքում, Էնջելոուն շրջագայեց Եվրոպայում ''[[Փորգի և Բես|Porgy and Bess]]'' օպերայով։ Նա փորձել է սովորել իր այցելած յուրաքանչյուր երկրի լեզուն և մի քանի տարվա ընթացքում ձեռք է բերել մի քանի լեզուներին տիրապետման հմտություն։ <ref>Hagen, էջեր. 91–92.</ref> 1957֊ին հետևելով կալիպսոյի հանրաճանաչությանը՝ Էնջելոուն ձայնագրում է իր առաջին ալբոմը՝ ''[[Միսս Կալիպսո]]ն'', որը վերարտադրվում է որպես CD սկավառակ 1996 թվականին։<ref name="angelou-95" /><ref name="calypso">{{cite web|url = http://www.tcm.com/this-month/article/290605%7C0/Calypso-Heat-Wave.html|title = Calypso Heat Wave|date = |accessdate = December 18, 2013|website = Turner Classic Movies|last = Miller|first = John M.}}</ref><ref>Gillespie et al., էջ. 48.</ref> Նա հայտնվում է Broadway֊ի վերանայումից դուրս, որը ոգեշնչման աղբյուր է դառնում 1957 թվականի «<nowiki/>[[Կալիպսո ջերմային ալիք]]<nowiki/>» ֆիլմի համար, որտեղ Էնջելոուն երգում էր և կատարում իր սեփական կոմպոզիցիաները։ <ref name="calypso" />{{refn|Reviewer John M. Miller calls Angelou's performance of her song "All That Happens in the Marketplace" the "most genuine musical moment in the film".<ref name="calypso" />|group = "Ն"}}{{refn|group="Ն"|In Angelou's third book of essays, ''[[Letter to My Daughter]]'' (2009), she credits Cuban artist [[Celia Cruz]] as one of the greatest influences of her singing career, and later, credits Cruz for the effectiveness and impact of Angelou's poetry performances and readings.<ref>Angelou (2008), էջ. 80.</ref>}}
 
Էնջելոուն հանդիպում է նովելագիր [[Ջոն Օլիվեր Քիլենս]]ի հետ 1959֊ին և նրա դրդմամբ տեղափոխվում է Նյու Յորք՝ կենտրոնանալով իր գրողի կարիերայի վրա։ Նա միանում է [[Harlem Writers Guild|Harlem Writers Guild֊]]ին, որտեղ հանդիպում է մի քանի գլխավոր աֆրոամերիկացի հեղինակների, այդ թվում՝ [[Ջոն Հենրիկ Քլարկ]]ին, [[Ռոզա Գի]]ին, [[Փոլ Մարշալ]]ին, [[Ջուլիան Մեյֆիլդ]]ին, և հրատարակում է առաջին անգամ։ <ref>Gillespie et al., էջեր. 49–51.</ref> 1960 թվականին, քաղաքական իրավունքների առաջնորդ [[Մարտին Լյութեր Քինգ]]ին հանդիպելուց և նրա ճառը լսելուց հետո, նա և Քիլենսը Հարավային քրիստոնյաների առաջնորդության համաժողովում (SCLC) շահելու համար կազմակերպում են «լեգենդար»<ref name="als">{{Cite news|title = Songbird: Maya Angelou takes another look at herself|date =August 5, 2002|url = http://www.newyorker.com/archive/2002/08/05/020805crbo_books?currentPage=all|last = Als|first = Hilton|work = The New Yorker|accessdate = December 18, 2013}}</ref> «''Կաբարե հանուն ազատության»'', և Էնջելոուն վկայակոչվում է SCLC֊ի հյուսիսային կորդինատոր։ Ըստ հետազոտող Լիման Հեյգենի՝ նրա որպես դրամահավաքի և SCLC համակարգողի ներդրումները քաղաքացիական իրավունքների մեջ հաջողված էին և «մեծապես արդյունավետ»։<ref>Hagen, էջ. 103.</ref> Այս ժամանակահատվածում Էնջելոուն նաև սկսում է իր [[Ֆիդել Կաստրո|Կաստրո]]յին կողմ և հակա[[ապարտհեյդ]] ակտիվիստական շարժումը։<ref>Gillespie et al., էջ. 57.</ref>
 
=== Աֆրիկայից «Թռչունը վանդակում». 1961–69 ===
 
[[Պատկեր:Accra Skyline 1.jpg|մինի|[[Աֆրիկա]]յում Էնջելոուի անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է [[Գանա]]յի [[Ակրա]] քաղաքում: Այս նկարում՝ [[2008]] թվական:]]
[[1961]] թվականին Էնջելոուն հանդես է գալիս [[Ժան Գենետ]]ի «Սևերը» ներկայացման մեջ՝ [[Էբբի Լինքոլն]]ի, [[Ռոսքո Լի Բրաուն|Ռոսքո Լի Բրաունի]], [[Ջեյմս Էռլ Ջոնս]]ի, [[Լուի Գոսսետ]]ի, [[Գոդֆրի Քեմփբրիջ]]ի ու [[Սիսելի Թայսոն]]ի հետ<ref>Gillespie, էջ 64</ref>: [[1961]]-ին նա նաև հանդիպում է [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|հարավաֆրիկացի]] ազատամարտիկ Վուսումզի Մեյքի հետ:<ref>Gillespie, էջ 59</ref> Նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Նա՝ իր որդու՝ Գայի, ու Մեյքի հետ տեղափոխվում են [[Կահիրե]], որտեղ Էնջելոուն «Արաբացի դիտորդ»<ref>Gillespie, էջ 65</ref><ref>Gillespie, էջ 71</ref> անգլալեզու շաբաթաթերթում աշխատում էր որպես օգնական [[Խմբագրություն|խմբագիր]]: [[1962]] թվականին նրա հարաբերությունները Մեյքի հետ ավարտվեցին, ու նա և Գայը տեղափոխվեցին [[Գանա]]՝ [[Ակրա]], որ Գայը կարողանա քոլեջ հաճախել, բայց նա լուրջ վնասվածքներ է ստանում ավտոմոբիլային պատահարի ժամանակ: Էնջելոուն մնում է [[Ակրա]]յում մինչ տղայի ապաքինվելը մինչև [[1965]] թվականը: Նա դառնում է ադմինիստրատոր [[Գանայի Համալսարան]]ում ու ակտիվ դեր է ունեցել [[աֆրոամերիկյան]] արտերկրյա համայնքում:<ref>Gillespie, էջեր 74, 75</ref> Նա «Աֆրիկյան ակնարկ»-ի<ref>Braxton, էջ 3</ref> գլխավոր խմբագիրն էր, շտատից դուրս գրում էր [[Թայմս|«Գանա Թայմս»]]-ի համար, գրում ու հեռարձակում էր «[[Ռադիո]] Գանա»-ում ու աշխատում ու խաղում էր Գանայի Ազգային թատրոնում: Նա խաղացել է «Սևեր»-ի վերածննդի ժամանակ Ժնևում ու [[Բեռլին]]ում:<ref>Gillespie, էջեր 79–80</ref>
 
[[Ակրա]]յում նա դառնում է [[Մալքոլմ Էքս]]ի մոտիկ ընկերը նրա՝ [[1960]]-ականների այցի ժամանակ: Էնջելոուն վերադառնում է [[ԱՄՆ]] [[1965]] թվականին, որ օգնի նրան կառուցել քաղաքացիական իրավունքի նոր կազմակերպություն՝ [[Աֆրոամերիկյան միության]] կազմակերպությունը. [[Մալքոլմ էքս|Էքսը]] սպանվում է որոշ ժամանակ անց: Հուսախաբ լինելով՝ նա միանում է եղբորը [[Հավայի]]ում, որտեղ վերսկսում է [[երգչի]] կարիերան, ու հետո վերադառնում է [[Լոս Անջելես]]՝ կենտրոնանալու գրական գործունեության վրա: Նա աշխատել է [[Վաթթս]]-ում որպես շուկայի ուսումնասիրող ու եղել է [[1965]] թվականի ամառվա ապստամբությունների ականատես: Նա գրում ու խաղում էր ներկայացումներում, մինչև [[1967]] թվականին վերադառնում է [[Նյու Յորք]]: Այստեղ նա հանդիպում է իր հին ընկեր Ռոզա Գային ու վերականգնում ընկերությունը [[Ջեյմս Բալդվին]]ի հետ, ում տեսել էր [[Փարիզ]]ում [[1950]]-ականներին ու կոչել «իր եղբայր» այդ ընթացքում:<ref>{{Cite journal|title = Maya Angelou Remembers James Baldwin|date =August 5, 2010|last = Boyd|first = Herb|journal = New York Amsterdam News|issue = 32|page = 17|volume = 100}}</ref> Նրա ընկեր [[Ջերրի Փարսել]]ը Էնջելոուին անվանաթոշակ է հատկացնում՝ իր գրական գործունեությանը աջակցելու համար:<ref>Gillespie, էջեր 85–96</ref>
[[1968]] թվականին [[Մարտին Լյութեր Քինգ]]ը խնդրում է Էնջելոուին երթ կազմակերպել: Նա համաձայնում է, բայց «նորից հետաձգում»<ref name="als" />, ու, ինչպես [[Մարսիա Գիլլսպի|Գիլլսփին]] է ասում, «ճակատագրի խառնաշփոթ հեգնանքով»<ref name="gillespie-98">Գիլլսփի, էջ 98</ref> Քինգը զոհվում է Էնջելոուի ծննդյան օրը (ապրիլի 4): Նորից կոտրված Էնջելոուին դեպրեսիայից է հանում նրա ընկեր Ջեյմս Բալդվինը: Ինչպես [[Մարսիա Գիլլսպի|Գիլլսփին]] է նշում. «Եթե [[1968]] թվականը մեծ ցավի, կորստի ու տխրության տարի էր, դա նաև այն տարին էր, երբ [[Ամերիկա]]ն առաջին անգամ ականատես եղավ Մայա Էնջելոուի ոգու ու ստեղծարար հանճարի շնչին ու խորությանը»:<ref name="gillespie-98" /> Չունենալով համարյա ոչ մի փորձ՝ նա [[PBS]]-ի նախատիպ [[Ազգային Կրթական Հեռուստատեսության]] համար գրում, բեմադրում ու ասմունքում է «Blacks, Blues, Black!»<ref>«Blacks, Blues, Black!»-ի բոլոր 10 մասերը կարելի է դիտել առցանց. https://diva.sfsu.edu/collections/sfbatv/10287.</ref> տասը մասից բաղկացած դոկումենտալ ֆիլմը, որը [[բլյուզ]] երաժշտության ու սևամորթ [[ամերիկացիներ]]ի [[Աֆրիկա|Աֆրիկյան]] ժառանգության կապի և, ինչպես Էնջելոուն է ասում. «[[ԱՄՆ]]-ում դեռ գոյություն ունեցող Աֆրիկանիզմների» մասին է:<ref>{{Cite magazine |title = Why I Moved Back to the South|date = February 1982|url = https://books.google.com/?id=deYZsW0DlSIC&pg=PA130&lpg=PA130&dq=Ebony+%22Why+I+Moved+Back+to+the+South%22%22#v=onepage&q=Ebony%20%22Why%20I%20Moved%20Back%20to%20the%20South%22%22&f=false|last = Angelou|first = Maya|magazine = Ebony|accessdate =December 19, 2013|issue = 37}}</ref> Նաև, [[1968]]-ին, [[Ջեյմս Բալդվին|Բալդվինի]], մուլտիպլիկատոր [[Ժյուլ Ֆայֆեր|Ժյուլ Ֆայֆերի]] ու նրա կնոջ՝ Ջուդիի, հետ այցելած ընթրիքի ժամանակ ոգեշնչվելով և [[Random House]]-ի խմբագիր Ռոբերտ Լումիսի դրդմամբ նա գրում է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ես գիտեմ՝ ինչու է [[Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում|«Թռչունը վանդակում»]]-ը երգում» գիրքը, որը հրատաակվել է [[1969]] թվականին և որը նրան բերեց միջազգային ճանաչում:<ref>{{Cite news|title = A Career in Letters, 50 Years and Counting|date =January 23, 2007|url = https://www.nytimes.com/2007/01/23/books/23loom.html?_r=0|last = Smith|first = Dinitia|work = The New York Times|accessdate = December 19, 2013}}</ref>
 
=== Հետագա կարիերա ===
Էնջելոուի «''[[Ջորջիա, Ջորջիա|Ջորջիա, Ջորջիան»]]'', որը ստեղծվել է շվեդական ֆիլմարտադրող ընկերության կողմից և նկարահանվել Շվեդիայում, առաջին սցենարն է գրված սևամորթ կնոջ կողմից, <ref>{{Cite journal|title = Maya Angelou: The Phenomenal Woman Rises Again|date=January 4, 1997|last = Brown|first = Avonie|journal = New York Amsterdam News|issue = 88|page = 2}}</ref> և թողարկվել է 1972 էվականին։ Նա նաև գրել է ֆիլմի սաունդթրեքը, չնայած նրան, որ ունեցել է չնչին ներդրում ֆիլմի նկարահանման ընթացքի մեջ։<ref>Gillespie et al., էջ. 105.</ref>{{refn|See ''Mom & Me & Mom'', էջեր. 168—178, for a description of Angelou's experience in Stockholm.|group = "Ն"}} Էնջելոուն ամուսնանում է [[ուելսացի]] գորգագործի և [[Ջերմեն Գրիր]]ի նախկին ամուսին Փոլ դյու Ֆոի հետ Սան Ֆրանցիսկոյում 1973 թվականին։{{refn|Angelou described their marriage, which she called "made in heaven",<ref>Angelou, Maya (1997). ''Even the Stars Look Lonesome''. New York: Random House. էջ. 1. {{ISBN|978-0-553-37972-3}}.</ref> in her second book of essays ''[[Even the Stars Look Lonesome]]'' (1997).|group = "Ն"}} Հաջորդ տասը տարիների ընթացքում, ինչպես Գիլեսպին է պնդում․ «Նա իրագործել է ավելին, քան շատ արտիստներ հույս են ունենում ձեռք բերել իրենց ողջ կյանքի ընթացքում»։<ref>Gillespie et al., էջ. 119.</ref> Էնջելոուն աշխատել է որպես կոմպոզիտոր՝ գրելով երգչուհի [[Ռոբերտա Ֆլեք]]ի համար {{refn|Angelou co-wrote "And So It Goes" on Flack's 1988 album ''[[Oasis (Roberta Flack album)|Oasis]]''.<ref>{{cite news|last=Feeney|first=Nolan|title=Roberta Flack Remembers Maya Angelou: ‘We All Have Been Inspired’ |url=http://time.com/132808/roberta-flack-maya-angelou/|accessdate=November 15, 2014|work=Time Magazine|date=May 28, 2014}}</ref>|group = "Ն"}} և շարադրելով ֆիլմի սցենարներ։ Նա գրել է հոդվածներ, կարճ պատմվածքներ, հեռուստասցենարներ, վավերագրականներ, կենսագրություններ և բանաստեղծություններ, ստեղծել է բեմադրություններ և դարձել հրավիրվող դասախոս տարբեր քոլեջներում և համալսարաններում։ Նա «դիմադրող դերասան» էր,<ref>Gillespie et al., էջ. 110.</ref> և պարգևատրվել է [[Թոնի (մրցանակ)|Թոնի մրցանակով]] 1973֊ին «Նայեք այն կողմում» ''իր դերի համար''։<ref name="moore" /> Որպես թատրոնի տնօրեն՝ 1988֊ին նա ստանձնեց [[Էրրոլ Ջոն|Էրրոլ Ջոնի]] «Լուսին ծիածանի շալին» բեմադրության վերաստեղծումը [[Լոնդոն|Լոնդոնի]] [[Ալմեյդա թատրոն|Ալմեյդա թատրոնում]]։<ref>{{cite news|last=Wolf|first=Matt|authorlink=Matt Wolf|title=The National Theatre's Global Flair|url=https://www.nytimes.com/2012/03/21/arts/21iht-lon21.html?pagewanted=all&_r=0|accessdate=September 2, 2014|newspaper=The New York Times|date=March 20, 2012}}</ref>
 
1977֊ին, Էնջելոուն աջակցող դերով հայտնվում է «Արմատներ» հեռուստատեսային մինիսերիալում։ Նա այս շրջանում տարբեր մրցանակներով է պարգևատրվել, ներառյալ երեսունից ավելի պատվավոր աստիճաններ աշխարհի տարբեր քոլեջներից և համալսարաններից։<ref name="moore">{{Cite news|title = Growing Up Maya Angelou|date = April 2003|url = http://www.smithsonianmag.com/ist/?next=/arts-culture/growing-up-maya-angelou-79582387/|last = Moore|first = Lucinda|work = Smithsonian Magazine|accessdate = December 19, 2013}}{{dead link|date=September 2017 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes }}</ref> 1970֊ականների վերջերում Էնջելոուն հանդիպում [[Օփրա Ուինֆրի|Օփրա Ուինֆրիին]], երբ Ուինֆրին լրատվական հաղորդավար էր Մերիլենդի Բալթիմորում։ Էնջելոուն հետագայում դառնում է Ուինֆրիի մտերիմ ընկերն ու մենթորը։<ref>{{Cite magazine |title = Oprah Talks to Maya Angelou|date = December 2000|url = http://www.oprah.com/omagazine/Oprah-Interviews-Maya-Angelou|last = Winfrey|first = Oprah|magazine = O Magazine|accessdate = December 19, 2013}}</ref>{{refn|Էնջելոուdedicated her 1993 book of essays ''[[Wouldn't Take Nothing for My Journey Now]]'' to Winfrey.<ref>Angelou(1993), էջ. x.</ref>|group = "Ն"}} 1981֊ին, Էնջելոուն և դյու Ֆոն ամուսնալուծվում են։ Նա վերադառնում է հարավային Միացյալ նահանգներ 1981 թվականին, քանի որ զգում է, որ պետք է այնտեղ համակերպվի իր անցյալի հետ, և չնայած բակալավրիատի աստիճանի բացակայության, նա ցմահ ընդունում է Ռեյնոլդսի [[Ամերիկագիտություն|ամերիկագիտության]] պրոֆեսորությունը Հյուսիսային Կառոլինայի Ուինսթոն֊Սեյլեմի Ուեյք Ֆորեսթ համալսարանում, որտեղ նա լրիվ դրույքով աֆրոամերիկացի այն սակավաթիվ դասախոսներից մեկն էր։<ref>{{Cite magazine |title = Dr. Maya Angelou|date = December 2009|last = Glover|first = Terry|magazine = Ebony|issue = 65|page = 67}}</ref><ref name="hewlett">{{Cite news|url = http://www.journalnow.com/news/local/maya-angelou-dead-at-age/article_8da80e80-e66a-11e3-bc4c-001a4bcf6878.html|title = Maya Angelou, famed poet, writer, activist, dead at 86|last = Hewlett|first = Michael|date = May 28, 2014|work = The Winston-Salem Journal|accessdate =November 16, 2014}}</ref>Չնայած այդ փաստին, նա իրեն համարում էր «ուսուցիչ, ով գրում է»։<ref>{{cite web|url = http://www.c-spanvideo.org/program/282075-1|title = Book Discussion on Letter to My Daughter|date=October 1, 2008|accessdate=December 13, 2013|website = CSPAN Video Library|publisher = The New York Times|last = Cohen|first = Patricia (host)|type = Documentary}}</ref> Էնջելոուն ուսուցանել է տարբեր առարկաներ, որոնք արտացոլել են իր հետաքրքրությունները, որոնք էին փիլիսոփայությունը, էթիկան, աստվածաբանությունը, գիտությունը, թատրոնը, և գրելը։<ref>Gillespie et al., էջ. 126.</ref> Ուինսթոն Սեյլեմ ամսագիրը գրել է, որ չնայած նրան, որ նա շատ ընկերներ է ձեռք բերել ուսումնական կառույցում՝ «նա երբեք չի դադարել հիշել այն մարդկանց քննադատությունը, ովքեր կարծում էին, որ նա ավելի շատ հայտնի դեմք է, քան մտավորական...[և] չափից շատ վարձատրվող գործիչ»։<ref name="hewlett" /> Վերջին առարկան, որ նա դասավանդել է Ուեյք Ֆորեսթում 2011 թվականին էր, սակայն նա պլանավորում է դասավանդել մեկ այլ առարկա ավելի ուշ 2014֊ին։ Նրա վերջնական ելույթը համալսարանում 2013֊ի վերջերին էր։<ref>{{cite web|url = http://news.wfu.edu/2014/06/02/remembering-dr-maya-angelou/|title = Remembering Dr. Maya Angelou|date=June 2, 2014|accessdate=June 2, 2014|website = News Center|publisher=Wake Forest University|last = McGrath|first = Kim}}</ref> 1990֊ականներից սկսած Էնջելոուն ակտիվորեն մասնակցել է դասախոսությունների ցիկլին<ref name="wordsmith" /> հարմարեցված տուրիստական ավտոբուսում, ինչը շարունակել է իր ութսունամյա տարիքում։<ref name="younge1">{{Cite news|title=No surrender|date=May 24, 2002|url = https://www.theguardian.com/books/2002/may/25/biography.mayaangelou|last = Younge|first = Gary|work = The Guardian|accessdate=December 20, 2013}}</ref><ref name="gillepsie-9">Gillepsie et al., էջ. 9.</ref>
 
[[File:Maya Angelou speech for Barack Obama campaign 2008.jpg|thumb|left|275px|Մայա Էնջելոուն խոսում է Բարաք Օբամայի երդմնակալությանը 2008 թվականին։]]
 
1993֊ին, Էնջելոուն ասմունքում է իր «Արշալույսի զարկերակով» պոեմը [[Բիլ Քլինթոն|Բիլ Քլինթոնի]] նախագահական երդմնակալությանը՝ դառնալով առաջին պոետը, ով ասմունքել է երդմնակալությանը Ռոբերտ Ֆրոսթից հետո, ով արել էր դա նախագահ [[Ջոն Ֆ. Քենեդի|Ջոն Քենեդիի]] երդմնակալությանը 1961 թվականին։<ref name="wordsmith">{{Cite news|title = An Afternoon with Maya Angelou; A Wordsmith at Her Inaugural Anvil|date =January 20, 1993|url = https://www.nytimes.com/1993/01/20/style/an-afternoon-with-maya-angelou-a-wordsmith-at-her-inaugural-anvil.html|last = Manegold|first = Catherine S.|work = The New York Times|accessdate =December 20, 2013}}</ref> Իր ասմունքի արդյունքում ավելի մեծ համբավ ու ճանաչում է ձեռք բերել նախկին գործերի համար և ընդլայնել իր կոչը «ռասայական, տնտեսական և կրթական բնագավառում»։<ref>{{Cite news|title = Everybody's All American|date=February 26, 1993|url= http://www.ew.com/ew/article/0,,305716,00.html|last = Berkman|first = Meredith|work = Entertainment Weekly|accessdate =December 20, 2013}}</ref> Բանաստեղծության ձայնագրությունը ստացել է [[Գրեմմի|Գրեմմի մրցանակ]]։<ref>Gillespie et al., էջ. 142.</ref> 1995֊ի հունիսին, նա փոխանցում է, ինչպես Ռիչարդ Լոնգն է անվանում, «երկրորդ «հանրային» բանաստեղծությունը»<ref>Long, էջ. 84.</ref> «Քաջ և ցնցող ճշմարտություն» անվամբ, որը հիշատակված էր [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգների]] 50֊րդ տարելիցին։
 
Էնջելոուն հասել է իր նպատակին՝ 1996 թվականին նկարահանելով լայնամետրաժ ֆիլմ «Վերադարձ ակունքներին» անվամբ, որը մարմնավորել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են [[Էլֆրի Վուդարդ|Էլֆրի Վուդարդը]] և [[Ուեսլի Սնայփս|Ուեսլի Սնայփսը]]։<ref name="gillespie-144">Gillespie et al., էջ. 144.</ref> Նաև, 1996 թվականին նա համագործակցել է [[R&B]] արտիստներ [[Էշֆորդ և Սիմփսոն|Էշֆորդ և Սիմփսոնի]] հետ «Գտնված» ''ալբոմի'' տասնմեկից յոթ ձայնագրությունների համար։ Ալբոմը պատասխանատու էր [[Billboard charts|''Billboard'' chart]]֊ում երեք անգամ հայտնվելու համար։<ref name="billboard">{{Cite news|url = http://www.billboard.com/articles/news/6099398/maya-angelou-music-history-ashford-simpson-calypso-album-listen|title = Maya Angelou's Life in Music: Ashford & Simpson Collab, Calypso Album & More|last = Letkemann|first = Jessica|date =May 28, 2014|work = Billboard Magazine|accessdate=November 16, 2014}}</ref> 2000 թվականին նա ստեղծում է Հոլմարկի արտադրանքների հաջողված հավաքածուն, ներառյալ շնորհավորական բացիկներ և դեկորատիվ տնտեսական պարագաներ։<ref>Gillespie et al., էջ. 10.</ref><ref>{{Cite news|title = Maya Էնջելոուpens her sentiments for Hallmark|date =January 10, 2002|url= http://usatoday30.usatoday.com/life/books/2002/2002-01-10-maya-angelou-full.htm|last = Williams|first = Jeannie|work = USA Today|accessdate = December 20, 2013}}</ref> Նա արձագանքել է քննադատներին, ովքեր մեղադրել են նրան չափից դուրս կոմերցիալ լինելու մեջ՝ պնդելով, որ «նախաձեռնությունը իդեալական էր որպես «ժողովրդի պոետ» իր դերը պահպանելու համար»։<ref name="wsjobit" /> Ավելի քան երեսուն տարի անց, երբ Էնջելոուն սկսել էր գրել իր կյանքի պատմությունը, նա 2002 թվականին վերջացնում է իր վեցերորդ ինքնակենսագրականը՝ «Երգ տարածված մինչ դրախտը»։<ref>Gillespie et al., էջ. 175.</ref>
 
[[File:Hillary Clinton and Maya Angelou(2423852927).jpg|thumb|Էնջելոուն և Հիլարի Քլինթոնը Հյուսիսային Կառոլինայի իրադարձությանը 2008 թվականին։]]
Էնջելոուն քարորզարշավ է անցկացնում [[ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն|ԱՄՆ դեմոկրատական կուսակցության]] համար 2008 թվականի նախագահական փրայմերիզին՝ աջակցելով սենատոր [[Հիլարի Քլինթոն|Հիլարի Քլինթոնին]]։<ref name="80years">{{Cite news|url= http://usatoday30.usatoday.com/life/books/news/2008-03-26-maya-angelou_N.htm|title= Maya Էնջելոուcelebrates her 80 years of pain and joy|last= Minzesheimer|first= Bob|date =March 26, 2008|work= USA Today|accessdate= November 22, 2014}}</ref> Մինչ Հարավային Կառոլինայում հունվարի փրայմերիզը, Քլինթոնը քարոզարշավը գովազդներ է հրապարակում՝ ցույց տալով Էնջելոուի հաստատումը։<ref name="clinton">{{cite news |last=Mooney |first=Alexander |title=Clinton camp answers Oprah with Էնջելոու|publisher=CNN Politics.com |url= http://politicalticker.blogs.cnn.com/2007/12/10/clinton-camp-answers-oprah-with-angelou/ |date=December 10, 2008 |accessdate=April 4, 2009}}</ref> Գովազդները քարորզարշավի սևամորթների համայնքում աջակցությունը համախմբելուն ուղղված ջանքերի մասն էին,<ref name="campaign">{{cite news |last = Williams |first = Krissah | title= Presidential candidates court S.C. black newspaper |work =[[The Washington Post]] |date=January 18, 2008 |url= http://voices.washingtonpost.com/44/2008/01/18/presidential_candidates_court_1.html |accessdate =April 4, 2009}}</ref> բայց Օբաման հաղթեց Հարավային Կառոլինայի փրայմերիին, վաստակելով Քլինթոնից 29 միավոր ավելի և հավաքելով 80% սևամորթների ձայներ։<ref>{{cite news|url=https://www.nytimes.com/2008/01/27/us/politics/27carolina.html|title=Obama Carries South Carolina by Wide Margin |last=Zeleny|first=Jeff|author2=Marjorie Connelly|date=January 27, 2008|publisher=''New York Times''|accessdate=April 4, 2009}}</ref> Երբ Քլինթոնի քարորզարշավը ավարտվեց, Էնջելոուն իր աջակցությունը հայտնեց սենատոր [[Բարաք Օբամա|Բարաք Օբամային]],<ref name="80years" /> ով հաղթեց ընտրություններին և դարձավ Միացյալ Նահանգների առաջին աֆրոամերիկացի նախագահը։ Նա շեշտել է․ «Մենք զարգանում ենք ռասիզմի և սեքսիզմի տգիտությունից այն կողմ։»<ref>{{Cite news|title= From King's 'I Have a Dream' to Obama Inauguration|date =January 19, 2009|url = http://abcnews.go.com/Politics/Inauguration/story?id=6665595|last = Parker|first = Jennifer|work = ABC News|accessdate =December 20, 2013}}</ref>
 
Ավելի ուշ 2010 թվականին, Էնջելոուն նվիրաբերում է սեփական գրվածքները և կարիերայի հիշատակությունները [[Հարլեմ (Նյու Յորք)|Հարլեմի]] Սևերի մշակույթի հետազոտության Շոմբուրգի կենտրոնին։<ref>{{Cite news|title = Maya ԷնջելոուDonates Private Collection to Schomburg Center in Harlem|date =November 11, 2010|url = http://trendmag2.trendoffset.com/publication/?i=51395&p=14|last = Waldron|first = Clarence|work= Jet Magazine|accessdate =December 20, 2013}}</ref> Դրանք կազմված էին ավելի քան 340 փաստաթղթերով լի արկղերից, որոնք պարունակում էին ձեռագիր նոթեր «''Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգումի''» համար դեղին իրավական բարձիկների վրա, 1982 թվականի հեռագիր Կորետտա Սքոթ Քինգից, երկրպագուի նամակ, և անձնական ու մասնագիտական նամակագրություն գործընկերներից, օրինակ՝ իր խմբագիր Ռոբերտ Լումիսից։<ref>{{Cite news|title= Schomburg Center in Harlem Acquires Maya ԷնջելոուArchive|date=October 26, 2010|url= https://www.nytimes.com/2010/10/27/arts/design/27archive.html?_r=0|last = Lee|first= Felicia R.|work = The New York Times|accessdate =December 20, 2013}}</ref> 2011 թվականին, Էնջելոուն Վաշինգտոն ԿՇ֊ում աշխատում է Մարթին Լյութեր Քինգի հուշահամալիրում խորհրդական։ Նա դեմ է եղել Քինգի մեջբերման վերաշարադրանքին, որը հայտնվել էր հուշահամալիրին, ասելով․ «Մեջբերումը դարձնում է Մարթին Լյութեր Քինգին գոռոզ հիմար»,<ref>{{Cite news|url = https://www.washingtonpost.com/local/maya-angelou-says-king-memorial-inscription-makes-him-look-arrogant/2011/08/30/gIQAlYChqJ_story.html|title = Maya Էնջելոուsays King memorial inscription makes him look ‘arrogant’|last = Weingarten|first = Gene|date = August 30, 2011|work =The Washington Post|accessdate =November 17, 2014|last2 = Ruane|first2 = Michael E.}}</ref> և պահանջել է այն փոխել։ Ի վերջո վերաշարադրանքը հեռացվում է։
 
2013 թվականին՝ ութսունհինգ տարեկանում, Էնջելոունն հրապարակում է յոթերորդ կենսագրությունը իր շարքերում՝ անվանելով «Մայրիկը և ես և մայրիկը», որը ուղղված է մոր հետ իր հարաբերություններին։<ref>{{Cite news|title='Mom & Me & Mom,' by Maya Angelou|date=March 27, 2013|url=https://articles.washingtonpost.com/2013-03-27/entertainment/38068625_1_angelou-vivian-baxter-new-book|last=Sayers|first=Valerie|work=The Washington Post|accessdate=December 20, 2013|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20130911041900/http://articles.washingtonpost.com/2013-03-27/entertainment/38068625_1_angelou-vivian-baxter-new-book|archivedate=September 11, 2013|df=mdy-all}}</ref>
 
=== Անձնական կյանքը ===
{{Quote box|quote=
{{Quote box|style = margin: 0; border: 0; padding: 0;|quote=Ես գրելը դարձնում եմ կյանքիս մի մասը նույնքանով, որքան ուտելը կամ երաժշտություն լսելը:|source=-- Մայա Էնջելոու, [[1999]]|align=left|width=25em}}{{Quote box|style = margin: 0; border: 0; padding: 0;|quote=Ես կրում եմ նաև գլխարկ կամ շատ ձիգ ձգված գլխաշոր, երբ գրում եմ: Երևի հույս ունեմ, որ եթե այդպես անեմ, ուղեղս չի թափվի գանգիցս ու գորշ նյութը չի կաթա վզից վրայով, ականջներից մեջ ու դեմքիս վրա:|source=-- Մայա Էնջելոու, [[1984]]|align=left|width=25em}}{{Quote box|style = margin: 0; border: 0; padding: 0;|quote=Ոչինչ ինձ այնքան չի վախեցնում, որքան գրելը, բայց ոչինչն ինձ այդքան չի բավարարում: Կարծես ([[Անգլիա]]լան) Ալիքի լողորդը՝ դու կանգնում ես ճնշման ու ալիքների ու սառնության ու քսուքների առաջ ու վեջապես հասնում ես մյուս ափին. Ու դու
ոտքդ դնում ես գետնին – Ա՜աահ:|source=-- Մայա Էնջելոու, [[1989]]|align=left|width=25em}}|align=right|width=25em}}
Ապացույցներ կան, որ Էնջելոուն ունի մասնակի ծագում [[Արևմտյան Աֆրիկա|Արևմտյան Աֆրիկայի]] Մենդե մարդկանցից:<ref>{{cite web|url = https://www.pbs.org/wnet/aalives/|title = African American Lives 2: The Past is Another Country (Part 4)|year = 2008|accessdate =December 20, 2013|publisher = PBS|last = Gates, Jr.|first = Henry L. (host)}}</ref> [[2008]] թվականի [[PBS]]-ի դոկումենտալ ֆիլմը բացահայտում է, որ Էնջելոուի մորական մեծ տատը՝ Մերի Լին, ով ազատագրվել էր [[Քաղաքացիական պատերազմ]]ից հետո, հղիանում է իր սպիտակ նախկին տիրոջից՝ Ջոն Սեյվինից: Նա ստիպում է Լիին ստորագրել կեղծ փաստաթուղթ, որով մեղադրում է ուրիշ տղամարդու՝ իր երեխայի հայրը լինելու մեջ: Երբ Սեյվինին մեղադրանք է ներկայացվում Լիին կեղծ վկայություն տալ ստիպելու համար ու չնայած նրան, որ բացահայտվում է, որ երեխայի հայրը Սեյվինն է, ատենակալները նրան անմեղ են ճանաչում: Լիին իր աղջկա՝ Մարգերիտ Բաքստերի հետ, ով դառնում է Էնջելոուի տատիկը, ուղարկում են [[Միսսուրի|Միսսուրիում]] գտնվող Քլինտոն Քաունտի անկելանոցը: Էնջելոուն նկարագրում է Լիին, ինչպես «այդ խեղճ փոքրիկ սևամորթ կինը՝ վիրավորված ֆիզիկապես ու հոգեպես»:<ref>{{cite web|url = https://www.pbs.org/wnet/aalives/|title = African American Lives 2: A Way out of No Way (Part 2)|year = 2008|accessdate=December 20, 2013|publisher = PBS|last = Gates, Jr.|first = Henry L. (host)}}</ref>
 
Էնջելոուի կյանքի մանրամասները, որոնք ներկայացված են նրա յոթ ինքնակենսագրություններում ու բազմաթիվ հարցազրույցներում, խոսքերում ու հոդվածներում, երբեմն հակասական են: Քննադատ [[Մերի Ջեյն Լուպտոն]]ը բացատրում է, որ երբ Էնջելոուն խոսում է իր կյանքի մասին, անում է դա շատ գեղեցիկ բայց ոչ պաշտոնապես ու «առանց իր առաջ ժամանակացույց ունենալու»:<ref>Lupton, էջ 2</ref> Օրինակ՝ նա ամուսնացած է եղել ամենաքիչը՝ երկու անգամ, բայց երբեք չի պարզաբանել իր ամուսնությունների հստակ թիվը, «վախենալով թեթևամիտ թվալ»:<ref name="younge1" /> Ըստ իր ինքնակենսագրության ու [[Մարսիա Գիլլսփի|Գիլլսփիի]]՝ ամուսնացել է Տոշ Անջելոսի հետ [[1951]] թվականին, Պոլ դու Ֆյուի հետ [[1974]] թվականին ու Վուսումզի Մեյքի հետ հարաբերությունները սկսել է [[1961]] թվականին, բայց երբեք պաշտոնապես չի ամուսնացել նրա հետ: Էնջելոուն բազմաթիվ աշխատանքներ է ունեցել, ներառյալ [[սեքս-ինդուստրիա]]յի հետ կապված, վարձկանի, [[Լեսբուհի|լեսբուհիների]] համար մադամի աշխատանքները, ինչպես ինքը նկարագրել է իր երկրորդ ինքնակենսագրության՝ «[[Հավաքվեք իմ անունով|Հավաքվեք միասին իմ անվան տակ]]», գրքի մեջ: [[1995]] թվականի հարցազրույցում Էնջելոուն ասել է. «Ես գրել եմ իմ փորձի մասին, որովհետև կարծում էի, որ շատ մարդիկ ջահելներին ասում են. «Ես երբեք ոչ մի սխալ չեմ արել: Ո՞վ, Moi? – Երբեք: Ես պահարանումս կմախքներ չունեմ: Ընդհանրապես ասած՝ ես պահարան էլ չունեմ»: Նրանք ստում են այդպես, ու հետո երիտասարդները հայտնվում են որոշ իրավիճակներում ու մտածում են. «Գրո՛ղը տանի, ես փաստորեն շատ վատն եմ: Մայրս կամ հայրս երբեք ոչ մի սխալ չեն գործել»: Նրանք չեն կարող իրենց ներել ու շարունակել իրենց կյանքը»:<ref>{{Cite magazine |last=Wolf|first=Linda|year=Winter 1995|title=Laugh and Dare to Love|url=http://www.context.org/iclib/ic43/angelou/|magazine=In Context Magazine|volume=43|pages=45|via=}}</ref>
 
Էնջելոուն ուներ մի տղա՝ Գայը, ում ծնունդը նկարագրել է իր առաջին ինքնակենսագրության մեջ, մի թոռ, երկու ծոռ,<ref>Gillespie et al., էջ 156</ref> ու ըստ [[Գիլլսփի]]ի՝ ընկերների ու մեծ ընտանիքի ընդարձակ խումբ: Էնջելոուի մայրը՝ Վիվիեն Բաքստերը մահացել է [[1991]] թվականին, իսկ նրա եղբայրը՝ Բեյլի Ջոնսոն Կրտսերը, մահացել է [[2000]] թվականին ուղեղի բազմակի կաթվածներից. Երկուսն էլ կարևոր դեր ունեին իր կյանքում ու իր գրքերում:<ref>Gillespie et al., էջ 155</ref> [[1981]] թվականին նրա թոռան մայրը անհետանում է նրա թոռան հետ, որոնց գտնելու համար չորս տարի պահանջվեց:<ref>{{cite news|last1=Beyette|first1=Beverly|title=Angelou's 4-Year Search for Grandson: Kidnapping Spurs Emotional Odyssey|url=http://articles.latimes.com/1986-06-12/news/vw-10461_1_maya-angelou|accessdate=November 19, 2014|work=Los Angeles Times|date=June 12, 1986}}</ref>
 
[[2009]] թվականին բամբասանքների կայք [[TMZ]]-ն սխալաբար լուսաբանում է, որ Էնջելոուն հոսպիտալացվել է Լոս Անջելեսում, երբ նա ողջ և առողջ էր [[Սենթ Լուիս|Ստ. Լուիսում]], որն ըստ Էնջելոուի՝ ընկերների ու ընտանիքի անդամների շրջաններում իր մահվան մասին լուրերի պատճառ դարձավ:<ref name=":6">{{Cite news|title = Maya Angelou: 'I'm fine as wine in the summertime|date = November 13, 2013|url = https://www.theguardian.com/books/2009/nov/14/maya-angelou-interview|last = Younge|first = Gary|work = The Guardian|accessdate= December 20, 2013|publication-place = London}}</ref> [[2013]] թվականին Էնջելոուն ասում է իր ընկերուհի [[Օփրա Ուինֆրի|Օպրա Ուինֆրիին]], որ անցել է [[Unity Church]]-ի առաջարկած կուրսերից, որոնք իր համար հոգևոր առումով կարևոր էին:<ref>{{cite news|last=Chapman|first=Michael W|title=Maya Angelou: ‘God Loves Me’&nbsp;– ‘That’s Why I Am Who I Am’|url=http://www.cnsnews.com/news/article/michael-w-chapman/maya-angelou-god-loves-me-s-why-i-am-who-i-am|accessdate=July 30, 2015|work=CNS News.com|date=May 28, 2014}}</ref> Նա չի ստացել [[համալսարան]]ական կրթություն, բայց, ըստ [[Գիլլսփի]]ի, Էնջելոուն ցանկանում էր, որ բոլորը՝ ընտանիքից ու ընկերներից բացի, իրեն կոչեն «Դոկտոր Էնջելոու»: Նա ուներ երկու տուն Վինսթոն-Սալեմում ([[Հյուսիսային Կարոլինա]]) ու «թագավորական անկյուն»<ref name="younge2">{{cite news | last = Younge | first = Gary | title = Maya Angelou: 'I'm fine as wine in the summertime' | work = The Guardian | date =November 13, 2009 | url = https://www.theguardian.com/books/2009/nov/14/maya-angelou-interview | accessdate = December 13, 2013 | location = London}}</ref> [[Հաառլեմ|Հաառլեմում]], որը գնել է [[2004]]<ref name="newyorkcity">{{Cite news|url = https://www.nytimes.com/2014/05/30/nyregion/maya-angelou-often-left-new-york-but-she-always-came-back.html?_r=1|title = Maya Angelou Often Left New York, but She Always Came Back|last = Yee|first = Vivian|date =May 29, 2014|work = The New York Times|accessdate =November 18, 2014|page = A23}}</ref> թվականին ու հպարտանում էր իր «կյանքի ընթացքում հավաքած գրքերի աճող գրադարանով»<ref>Gillespie et al, էջ 150</ref>, բազում տասնամյակներում հավաքված արվեստի գործերով ու լավ կահավորված խոհանոցով: Յանգն ասում է, որ նրա [[Հարլեմ|Հաառլեմում]] տանը գտնվոմ են որոշ [[Աֆրիկա|Աֆրիկյան]] [[Որմնանկարչություն|որմնանկարներ]] ու Էնջելոուի նկարների հավաքածուն՝ ներառյալ մի քանի [[ջազ]]ային [[շեփոր]]ահարների դիմանկարներ, [[Ռոզա Փարքս]]ի ակվարելային գործը ու [[Ֆեյթ Ռինգգոլդ]]ի գործը, որը վերնագրված է «Մայայի կյանքի կաթսան»:<ref name="younge2" />
 
Ըստ [[Գիլլսփի]]ի՝ նա տարեկան մի քանի տոնախմբություն էր ընդունում Վինսթոն-Սալեմի իր հիմնական բնակարանում: «Նրա խոհանոցային տաղանդը լեգենդի թեմա է՝ սկսած բարձրակարգ խոհանոցից մինչև հույժ տնական սնունդ»:<ref name="gillepsie-9" /> Վինսթոն-Սալեմ Ամսագիրը փաստում է. «Էնջելոուի [[Շնորհակալության օր]]վա ընթրիքների, [[Տոնածառ]]ի զարդարման երեկույթների կամ ծննդյան երեկույթների հրավիրատոմս ունենալը հանկարծ դարձավ քաղաքի ամենասպասելի հրավերքներից մեկը»:<ref name="hewlett" /> [[Նյու Յորք Թայմս|Նյու Յորք Թայմսը]], նկարագրելով Էնջելոուի [[Նյու Յորք|Նյույորքյան]] կյանքը, նշում է, որ նա հաճախ հյուրընկալում էր Ամանորյա շքեղ երեկույթներ:<ref name="newyorkcity" /> Նա համատեղել էր իր գրելու ու խոհարարական տաղանդները [[2004]] թվականի իր «[[Հալլելու՜յա: Ողջույնի սեղանը]]» գրքում, որում տեղ գտավ 73 բաղադրատոմս, որոնցից շատերը նա սովորել է իր տատիկից ու մորից, ինչպես նաև 28 վինետաներ:<ref>{{Cite news|title = Welcome to her world: Poet-author Maya Angelou blends recipes and memories in winning style|date = January 5, 2005|url = http://articles.chicagotribune.com/2005-01-05/entertainment/0501040395_1_angelou-potato-salad-delicious-dessert|last = Pierce|first = Donna|work = Chicago Tribune|accessdate =November 24, 2013}}</ref> Նա հետագայում թողարկում է իր երկրորդ խոհարարական գիրքը՝ «Հրաշալի սերունդ, ամբողջ օրը: Եփեք սքանչելի, կերեք խելամտորեն», [[2010]] թվականին, որը կենտրոնացված էր քաշը գցելու ու ճիշտ չափաբաժին ընտրելու վրա:<ref>{{Cite news|title = Maya Angelou's cookbook 'Great Food, All Day Long' exudes cozy, decadence|date =January 18, 2011|url = http://www.cleveland.com/taste/index.ssf/2011/01/maya_angelous_cookbook_great_f.html|last = Crea|first = Joe|work = Northeast Ohio Media Group|accessdate=December 20, 2013}}</ref>
 
Սկսած «[[Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում]]»-ից՝ Էնջելոուն օգտագործել է նույն «գրելու ծեսը»<ref name="lupton-15" /> շատ տարիներ: Նա վեր էր կենում առավոտ շուտ ու տեղափոխվում էր [[հյուրանոց]]ային համար, որը կահավորված էր այնպես, որ ոչ մի նկար պատին չլիներ: Նա գրում էր գծագրոցի վրա՝ տեղաշորի մեջ պառկած, ունենալով միայն մի շիշ [[Շերրի (խմիչք)|Շերրի]], խաղաթղթերի կապուկ՝ պասիանս խաղալու համար, [[Ռոժեի տեզաուրուս]]ն ու [[Աստվածաշունչ]]ը, ու դուրս էր գալիս միայն վաղ ցերեկը: Միջինում գրում էր 10-12 էջ նյութ մի օրում, որը երեկոյան խմբագրում էր՝ հասցնելով երեքից չորս էջի:<ref>{{Cite book|title = Conversations with Maya Angelou|last = Sarler|first = Carol|publisher = University Press|year = 1989|isbn = 978-0-87805-362-9|editor-last = Elliot|editor-first = Jeffrey M|publication-place = Jackson, Mississippi|chapter = A Day in the Life of Maya Angelou|page = 217}}</ref> Էնջելոուն այս ամենով անցնում էր ինքն իրեն «հմայելու», ու ինչպես ինքն է ասել [[BBC]]-ի հետ [[1989]] թվականի հարցազրույցում, «հոգեվարքը, տառապանքը, '''Sturm und Drang'''-ը<ref name="bbcinterview">{{cite web|url = http://www.bbc.co.uk/worldservice/specials/133_wbc_archive_new/page2.shtml|title = Maya Angelou I Know Why the Caged Bird Sings|date = October 2005|accessdate =December 20, 2013|work= World Book Club|publisher = BBC World Service|type = interview}}</ref> վերապրելու համար»: Նա իրեն տեղափոխում էր այն ժամանակը, որի մասին գրելու էր, նույնիսկ՝ տրավմատիկ պահեր, ինչպիսիք են իր բռնաբարությունը «[[Թռչունը վանդակում]]»-ի մեջ, որ «պատմի մարդկային ճշմարտությունը»<ref name="bbcinterview" /> իր կյանքի մասին: Էնջելոուն նշում է, որ խաղաթուղթ էր խաղում, որ հասնի հմայության այդ պահին ու որ ավելի արդյունավետ հասնի իր հիշողություններին: Նա ասում էր. «Կարող է մի ժամ խլել այդտեղ հասնելու համար, բայց երբ ես արդեն հասել եմ – հա՛ - այնքան համե՜ղ է»<ref name="bbcinterview" />: Նա այդ գործընթացը ազատագրիչ չէր գտնում, այլ բավարարում էր գտնում «ճշմարտությունը ասելու»<ref name="bbcinterview" /> մեջ:
 
=== Մահը ===
Էնջելոուն մահացել է 2014 թվականի մայիսի 28֊ի առավոտյան։<ref>{{cite web|title=Dr. Maya Angelou dead at 86|url=http://www.wxii12.com/news/dr-maya-angelou-dead-at-86/26204272|publisher=WXII12.com|accessdate=May 28, 2014|location = Winston-Salem, North Carolina}}</ref> Նրան գտել է իր բուժքույրը։ Չնայած Էնջելոուն վատառողջ էր և չեղյալ էր համարել վերջին հանդիպումները, նա աշխատում էր մեկ այլ գրքի վրա, որը ինքնակենսագրություն էր ազգային և աշխարհի առաջնորդների հետ իր փորձի մասին։<ref name="hewlett" /><ref name="wsjobit">{{Cite news|title = Author, Poet Maya Angelou Dies|last = Alter|first = Alexander|date =May 28, 2014|work = The Wall Street Journal}}</ref> Ուեյք Ֆորեսթ համալսարանում նրա հոգեհանգստի ժամանակ Էնջելոուի որդին՝ Գայ Ջոնսոնն ասել է, որ չնայած մայրը անընդհատ ցավերի մեջ է եղել իր պարային կարիերայի և շնչառական անբավարարության պատճառով, նա գրել է չորս գիրք իր կյանքի վերջի տարիներին։ Գայն ասել է․ «Նա թողել է այս մահացու հարթությունը առանց ճշգրտության և ընկալման կորստի»։<ref>{{Cite news|url = http://www.wxii12.com/news/full-remarks-angelous-son-guy-johnson/26380840|title = Full Remarks: Angelou's son, Guy Johnson|last = Johnson|first = Guy|date =June 7, 2014|work = WXII12.com|accessdate =June 16, 2014}}</ref> Էնջելոուին ուղղված ցավակցություններն ու հարգանքի տուրքը վճարվել է արտիստների, գործարարների և աշխարհի առաջնորդների, ինչպես օրինակ՝ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի կողմից, ում քրոջ անունը Էնջելոուի պատվին էր։<ref name="wsjobit" /><ref name="BBCtributes">{{cite news|url=http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-27606776|title=Maya Angelou 'the brightest light' says Barack Obama|date=May 28, 2014|accessdate=May 28, 2014|publisher=BBC News}}</ref> [[Գրքի Ազգային հիմնադրամ|Գրքի Ազգային հիմնադրամից]] [[Հարոլդ Աուգենբրաում|Հարոլդ Աուգենբրաումն]] ասել է, որ Էնջելոուի «ժառանգությունը այն է, ինչին աշխարհի բոլոր գրողները և ընթերցողները կարող են ձգտել և պաշտել»: <ref>{{cite news|url=https://www.reuters.com/article/2014/05/28/us-people-angelou-idUSKBN0E81E520140528|title=U.S. author, poet Maya Angelou dies at 86|date=May 28, 2014|accessdate=May 28, 2014|publisher=Reuters|last = Jenkins|first = Colleen|last2 = Trott|first2 = Bill}}</ref> Էնջելոուի մահից մեկ շաբաթ անց ''«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»'' բարձրացավ առաջին հորիզոնական [[Amazon.com]]֊ի լավագույն վաճառվող գրքերի շարքում։<ref name="wsjobit" />
 
2014 թվականի մայիսի 29֊ին, Ուինսթոն֊Սեյլեմում Զիոն սարի բապտիստական եկեղեցում, որի անդամն էր Էնջելոուն երեսուն տարի, անց է կացվել հրապարակային հիշատակման արարողություն ի պատիվ Էնջելոուի։<ref name="WBTV">{{cite web|last=WBTV Web Staff|title=Dr Maya Angelou remembered at public memorial service|url=http://www.wdam.com/story/25647600/dr-maya-angelou-remembered-at-public-memorial-service|publisher=Worldnow and WDAM TV|accessdate= May 30, 2014|location=Winston-Salem, NC, U.S.|date=May 29, 2014}}</ref> Հունիսի 7֊ին, մասնավոր հիշատակման արարողություն է անցկացվել նաև Ուեյթ Չապելում Ուինսթոն֊Սեյլեմի Ուեյք Ֆորեսթ համալսարանի տարածքում։ Հոգեհանգիստը հեռարձակվել է ուղիղ եթերով տեղական հեռուստակայաններով Ուինսթոն֊Սեյլեմ/Տրիադ արեայում և ուղիղ եթերով հեռարձակվել էհամալսարանի կայքում նրա որդու, Օփրա Ուինֆրիի, [[Միշել Օբամա|Միշել Օբամայի]] և Բիլ Քլինթոնի ճառերով։<ref name="service">{{cite news|agency=Associated Press|title=Poet Maya Angelou remembered at memorial service|url=http://www.news-record.com/news/article_d143738e-ee65-11e3-a41d-001a4bcf6878.html|work=[[News & Record]]|accessdate=June 8, 2014|date=June 7, 2014}}</ref><ref name="stream">{{cite news|last=Tobar|first=Hector|title=Maya Angelou's memorial service to be live-streamed|url=http://www.latimes.com/books/jacketcopy/la-et-jc-maya-angelous-memorial-service-to-be-livestreamed-20140604-story.html|work=[[Los Angeles Times]]|accessdate=June 11, 2014|date=June 4, 2014}}</ref><ref>{{cite news|url=http://www.wxii12.com/news/program-note-maya-angelou-coverage-saturday/26348362#!XsdTo|title=PROGRAM NOTE: Maya Angelou, French Open|work=[[WXII]]|accessdate=June 11, 2014|date=June 7, 2014}}</ref><ref>{{cite news|url=http://myfox8.com/2014/06/05/maya-angelou-memorial-service-set-for-saturday-will-be-shown-live-on-fox8-and-myfox8-com/|title=Maya Angelou memorial service set for Saturday, will be shown live on FOX8 and MyFOX8.com|work=[[WGHP]]|accessdate=June 11, 2014|date=June 5, 2014}}</ref> Հուլիսի 15֊ին հոգեհանգիստ է անցկացվել Սան Ֆրանցիսկոյի Գլայդ Մեմորիալ եկեղեցում, որի անդամն էր Էնջելոուն տարիներ շարունակ։ Խոսել ենմ Սեսիլ Ուիլյամսը, մայոր Էդ Լին և նախկին մայոր Ուիլլի Բրաունը։<ref>{{Cite news|url = http://www.nbcbayarea.com/news/local/Maya-Angelou-Remembered-as-Daughter-of-San-Francisco--263230081.html|title = Maya Angelou Remembered as 'Daughter of San Francisco' at Glide Memorial Church|last = Smith|first = Christie|date =June 15, 2014|work = NBC Bay Area.com|accessdate =June 16, 2014|last2 = Cestone|first2 = Vince}}</ref>
 
2015 թվականին [[Միացյալ Նահանգների Փոստային ծառայություն|Միացյալ Նահանգների Փոստային ծառայության]] նամականիշը հիշատակված էր Մայա Էնջելոուին և ուներ Ջոան Ուելշ Անգլունդի մեջբերումը․ «Թռչունը չի երգում, որովհետև այն ունի պատասխան, այն երգում է, որովհետև այն ունի երգ», թեև մեջբերումը սխալմամբ էր վերագրված Էնջելոուին։ <ref name="wpstamp">{{cite news|last1=O'Neal|first1=Lonnae|title=Maya Angelou’s new stamp uses a quote that may not be entirely hers|url=https://www.washingtonpost.com/lifestyle/style/lonnae-oneal-a-possible-misquote-that-may-last-forever/2015/04/04/41f937a4-da3c-11e4-b3f2-607bd612aeac_story.html|publisher=''The Washington Post''|date=April 6, 2015}}</ref><ref>Ian Crouch, [http://www.newyorker.com/culture/culture-desk/maya-angelou-and-the-internets-stamp-of-approval "Maya Angelou and the Internet's stamp of approval"], ''The New Yorker'', April 10, 2015.</ref> Մեջբերումը Անգլունդի «Մի բաժակ արև»(1967)<ref name="wpstamp" /> գրքի բանաստեղծություններից էր։ 2018 թվականի ապրիլի 4֊ին Google֊ը ներկայացրել է [[Google Doodle|դուդլ]] ի պատիվ Էնջելոուի 90֊րդ տարելիցին։<ref>{{cite web|url=http://people.com/books/maya-angelou-90-birthday-google-doodle/|title=Maya Angelou's 90th Birthday Honored By Google With Star-Studded 'Still I Rise' Doodle Tribute|work=People Magazine|accessdate=April 4, 2018}}</ref>
 
== Աշխատանքը ==
Էնջելոուն գրել է շուրջ յոթ ինքնակենսագրական վեպ: Ըստ գրականագեր Մերի Ջեյն Լուպտոնի՝ Էնջելոուի երրորդ գիրքը՝ «[[Երգելով ու շորորվելով ու դառնալով ուրախ, ինչպես Սուրբ Ծնունդը]]»-ը նշան է նրա, որ առաջին անգամ ճանաչված աֆրոամերիկացի իքնքակենսագրագիրը գրում է իր սեփական կյանքի մասին երրորդ հատորը:<ref>Լուպտոն, էջ 98</ref> Նրա քրքերը «ձգվում են ժամանակի ու տարածության մեջ» [[Արկանզաս_(նահանգ)|Արկանզաս]]ից մինչև [[Աֆրիկա]] ու հետ՝ [[ԱՄՆ]] ու տեղի ունենում [[Երկրորդ Աշխարհամարտ]]ի սկզբից մինչև [[Մարտին Լյութեր Քինգ]]ի սպանությունը:<ref>Lupton, էջ 1.</ref> Նա հրապարակել է իր յոթերորդ ինքնակենսագրությունը՝ «[[Մայրիկը և ես և մայրիկը]]» [[2013]] թվականին, երբ նա 85 տարեկան էր: <ref>{{Cite news|title = Angelou: Writing about Mom emotional process|date=April 7, 2013|url = http://www.journalnow.com/relishnow/the_arts/books_and_literature/article_a103ef34-9f04-11e2-ad1f-0019bb30f31a.html|last = Gilmor|first = Susan|work = The Winston-Salem Journal|accessdate=April 14, 2013}}</ref> Քննադատները հաճախ խիստ էին դատում Էնջելոուի հետագա ինքնակենսագրությունները՝ «առաջինի համեմատությամբ», <ref name="poetry">{{cite web|url = http://www.poetryfoundation.org/bio/maya-angelou|title = Maya Angelou|accessdate=December 20, 2013|website = Poetry Foundation}}</ref> տալով «Թռչունը վանդակում»-ին ամենաբարձր գնահատականը: Էնջելոուն գրել է էսսեների հինգ շարք, որոնք գրող [[Հիլթոն Էլս]]ը կոչել է «իմաստության գրքեր» ու «ինքնակենսագրությանը կապակցված խրատներ»: <ref name="als" /> Էնջելոուն ամբողջ գրական կարիերայի ընթացքում ունեցել է մի խմբագիր՝ Ռոբերտ Լումիսը, ով [[Random House]]-ի գլխավոր խմբագիրն էր: Նա թոշակի է անցել [[2011]] թվականին<ref>{{Cite news|title = Robert Loomis, Editor of Styron, Angelou, Retires|date =May 6, 2011|url = http://www.washingtontimes.com/news/2011/may/6/robert-loomis-editor-of-styron-angelou-retires/|last = Italie|first = Hillel|work = The Washington Times|accessdate =December 20, 2013|agency = Associated Press}}</ref> ու կոչվել է «հրատարակչության Փառքի սրահի խմբագիրներից մեկը»:<ref>{{Cite news|title = Making Books; Familiarity Breeds Content|date = April 12, 2001|url = https://www.nytimes.com/2001/04/12/books/making-books-familiarity-breeds-content.html|last = Martin|first = Arnold|work = The New York Times|accessdate = December 20, 2013}}</ref> Էնջելոուն Լումիսի մասին ասել է. «Մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որոնք մի տեսակ հայտնի են հրատարակչությունների շարքում»:<ref>Tate, էջ 155.</ref>
{{quote box
| align = right
| width = 25em
| quote = Իմ ամբողջ աշխատանքը, կյանքս, այն ամենը, ինչ անում եմ, գոյատևելու մասին է, ոչ թե հասարակ, ահավոր, տոկուն գոյատևման, այլ պատվով ու գեղեցկությամբ գոյատևման: Չնայած կարող ես շատ բարդությունների հանդիպել, երբեք չպետք է պարտվես:
| salign = right
| source = Մայա Էնջելոու<ref>{{cite book| last = McPherson| first = Dolly A.| title = Order Out of Chaos: The Autobiographical Works of Maya Angelou| publisher = Peter Lang Publishing| year = 1990| location = New York| pages = 10–11| isbn = 0-8204-1139-6}}</ref>
}}
 
Էնջելոուի երկար ու բազմաբովանդակ կարիերան ներառել է նաև պոեզիա, բեմական խաղ, հեռուստատեսության ու կինոյի դերասանական խաղ, ռեժիսորական ու ասմունքողական աշխատանք: Նա բանաստեղծության առատ հեղինակ էր. նրա «[[Ուղղակի մի կում սառը ջուր տվեք խմեմ, մինչև որ մեռնեմ]]» ([[1971]]) գիրքը Պուլիզերյան մրցանակի հավակնորդ էր:
Էնջելոուի դերասանական հաջողակ կարիերան ներառում էր դերեր բազմաթիվ ներկայացնումներում, ֆիլմերում ու հեռուստածրագրերում: Դրանց մեջ է մտնում մինի-սերիալ ''[[Roots (1977 miniseries)|Roots]]''-ում մասնակցությունը [[1977]] թվականին: Նրա ''Georgia, Georgia''-ի ([[1972]]) սցենարը սևամորթ կնոջ գրած սցենարով ստեղծվող առաջին պրոեկտն էր, ու նա առաջին սևամորթ աֆրոամերիկացին էր, ով եղել է [[1998]] թվականի խոշոր կինոնկար ''Down in the Delta''-ի ռեժիսորը:<ref name="gillespie-144" />
=== Ինքնակենսագրությունների ժամանակագրությունը ===
 
* «[[Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում]]» ([[1969]])՝ մինչև [[1944]] թվական (17 տարեկան)
* «[[ավաքվեք միասին իմ անվան տակ|Հավաքվեք միասին իմ անվան տակ]]» ([[1974]])՝ [[1944-[[1948|48]] թթ.
* «[[Երգելով ու շորորվելով ու դառնալով ուրախ, ինչպես Սուրբ Ծնունդը]]» ([[1976]])՝ [[1949]]-[[1955|55]] թթ.
* «[[Կնոջ սիրտը]]» ([[1981]])` [[1957]]–[[1962|62]] թթ.
* «[[Աստծո բոլոր զավակներին պետք են ճանապարհորդական կոշիկներ]]» ([[1986]])` [[1962]]–[[1965|65]] թթ.
* «[[Մի երգ թռչեց վեր՝ դրախտ]]» ([[2002]])` [[1965]]–[[1968|68]]
* «[[Մայրիկը և ես և մայրիկը]]» ([[2013]])` ակնարկ
 
== Ընկալումն ու ժառանգությունը ==
=== Ազդեցությունը ===
[[File:Angelou Obama.jpg|thumb|right|Նախագահ [[Բարաք Օբամա]]ն Ներկայացնում է Էնջելոուին [[Ազատության նախագահական շքանշան]]ով 2011 թվականին]]
Երբ ''«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»'' 1969 թվականին հրապարկվեց, Էնջելոուն հռչակվեց նոր տիպի հուշագիր՝ աֆրոամերիկացի առաջին կանանցից մեկը, ով կարողացավ հրապարակայնորեն քննարկել իր անձնական կյանքը։ Ըստ հետազոտող Հիլթոն Էլսի՝ մինչն այդ սևամորթ կին գրողները մարգինալացված էին մինչ այն կետ, որ չէին կարող ներկայացնել իրենք իրենց որպես կենտրոնական կերպարներ իրենց գրած գրականության մեջ։<ref name="als" /> Լեզվաբան [[Ջոն ՄըքՈւորթեր|Ջոն ՄըքՈւորթերը]] համաձայնել է՝ տեսնելով Էնջելոուի աշխատանքները, որոնք անվանել է «տրակտաներ» ինչպես «ջատագովական գրություն»։ Նա դրել է Էնջելոուին աֆրոամերիկյան գարականոթյան մեջ, որպես սևական մշակույթի պաշտպան, որն անվանել է «գրական հրամայական, որն իշխեց սև ժամանակաշրջանի սևամորթների հետազոտության շրջանում»։<ref name="mcwhorter-40">McWhorter, էջ. 40.</ref> Գրող Ջուլիան Մեյֆիլդը, ով անվանել է «''Թռչունը վանդակումը''» «արվեստի գործ, որ նկարագրության կարիք չունի»<ref name="als" />, պնդել է, որ Էնջելոուի ինքնակենսագրականները նախադեպ էին ոչ միայն սևամորթ կին գրողների համար, այլև ընդհանուր աֆրոամերիկյան ինքնակենսագրականների։ Էլսը ասել է, որ ''«Թռչունը վանդակումը»'' առաջին դեպքն է, երբ սևամորթ կենսագիրը կարողացել է «գրել սևության մասին ներսից առանց ներողության ու պաշտպանության»։<ref name="als" /> Իր ինքնակենսագրությունը գրելիս Էնջելոուն դարձել է ճանաչված և բավականին հարգված որպես սևամորթների և կանանց մամուլի խոսնակ։<ref name="braxton-4">Braxton, էջ. 4.</ref> Այն դարձրել է նրան «անկասկած, ... Ամերիկայի ամենահայտնի սևամորթ կին ինքնակենսագիրը» և «ժամանակի հիմնական ինքնակենսագրական ձայնը»։<ref>Long, էջ. 85.</ref> Ինչպես գրող [[Գարի Յանգ|Գարի Յանգն]] է ասել․ «Հավանաբար գրեթե ավելին, քան այլ կենդանի գրողի դեպքում, Էնջելոուի կյանքը բառիս բուն իմաստով իր աշխատանքն է»։<ref name="younge1" />
 
Էլսն ասել է, որ ''«Թռչունը վանդակումը»'' օգնել է ավելացնել սևամորթների ֆեմինիստական գործերի քանակը 1970֊ականներին, ավելի քիչ օրիգինալության պատճառով, քան «դրանց ռեզոնանսը գերակա ժամանակի ոգու մեջ»,<ref name="als" /> կամ ժամանակի, որում գրվել են [[Սևամորթների իրավունքների համար պայքար|Ամերիկյան քաղաքացիական շարժման]] ավարտին։ Էլսը նաև պնդել է, որ Էնջելոուի գործերը ավելի միտված էին ինքնաբացահայտման, քան քաղաքականությանն ու [[Ֆեմինիզմ|ֆեմինիզմին]], օգնել են այլ սևամորթ կանանց «ինքնաբացահայտվել առանց աշխարհի առաջ ամոթի»։<ref name="als" /> Էնջելոուի քննադատ Ջոան Բրաքստոնը պնդել է, որ ''«Թռչունը վանդակումը»'' «թերևս էսթետիկորեն ամենահաճելի» ինքնակենսագրականն է տվյալ ժամանակաշրջանում աֆրոամերիկացի կնոջ կողմից գրված»։<ref name="braxton-4" /> Էնջելոուի պոեզիան ազդեցություն է թողել ժամանակակից [[Հիփ հոփ|հիփ֊հոփ երաժշտական]] հասարակության վրա՝ այնպիսի արտիստների ինչպիսիք են [[Քանյե Ուեսթ|Քանյե Ուեսթը]], [[Common]]֊ը, [[Թուփաք Շակուր|Թուփաք Շակուրը]] և [[Նիքի Մինաժ|Նիքի Մինաժը]]։<ref>{{Cite news|url = http://time.com/125901/maya-angelou-rap-hip-hop/|title = A Brief History of How Maya Angelou Influenced Hip Hop|last=Feeney|first=Nolan|date =May 28, 2014|work= Time Magazine|accessdate=November 14, 2014}}</ref>
 
=== Քննադատների ընդունումը ===
[[Գրախոսություն|Գրախոս]] [[Էլսի Վաշինգտոն]]ն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ [[Բիլ Քլինթոն|Քլինտոնի]] որոշման առթիվ:<ref name="wordsmith" /><ref name="moyer">{{Cite book|title = The R.A.T. Real-World Aptitude Test: Preparing Yourself for Leaving Home|last = Moyer|first = Homer E|publisher = Capital Books|year = 2003|isbn = 978-1-931868-42-6|location = Herndon, New York|page = 297}}</ref>
Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց: [[Random House]]-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար: Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից [[1993]] թվականի [[հունվար]]ին, քան ամբողջ [[1992]] թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ:<ref>{{Cite news|title = Chronicle|date =January 30, 1993|url = https://www.nytimes.com/1993/01/30/style/chronicle-575993.html|last = Brozan|first=Nadine|work = The New York Times|accessdate=December 21, 2013}}</ref> Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ [[Բալզակ]]ի ու [[19-րդ դար]]ի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»: Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը:
Էնջելոուի գրքերը, մասնավորապես «[[Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում]]»-ը, քննադատել են բազմաթիվ ծնողներ, ինչի պատճառով այն հեռացվեց դպրոցական ծրագրից ու գրադարանների դարակներից: Ըստ [[Ըննդեմ Գրաքննության Ազգային Կոալիցիա]]յի՝ ծնողներն ու դպրոցները բողոքել են «[[Թռչունը վանդակում]]»-ի լեզբիանության, մինչամուսնական կենակցության, պոռնկագրության ու բռնության նկարագրությունների դեմ:<ref>{{cite web|url = http://www.thefileroom.org/documents/dyn/DisplayCase.cfm/id/796|title = Maya Angelou, I Know Why the Caged Bird Sings|accessdate = December 21, 2013 |publisher = National Coalition Against Censorship}}</ref> Ոմանք քննադատում էին գրքի սիրային բացահայտ դրվաքները, կիրառված լեզուն ու կրոնի անկարևոր նկարագրությունները:<ref>{{Cite book|title = Banned in the USA: A Reference Guide to Book Censorship in Schools and Public Libraries|last = Foerstel|first = Herbert N. |publisher = Information Age Publishing|year = 2006|isbn = 978-1-59311-374-2|location = Westport, Connecticut|pages = 195–6}}</ref> [[Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում|«Թռչունը վանդակում»]]-ը երրորդն էր Ամերիկայի Գրադարանների միության [[1990]]-[[2000]] թվականների 100 ամենահաճախ քննադատված գրքերի ցուցակում ու վեցերորդը [[2000]]-[[2009]] թվականների համանման ցուցակում:<ref>{{cite web|url = http://www.ala.org/bbooks/100-most-frequently-challenged-books-1990%E2%80%931999|title = The 100 Most Frequently Challenged Books of 1990–2000|accessdate = December 21, 2013 |publisher = American Library Association}}</ref><ref>{{cite web|url = http://www.ala.org/bbooks/top-100-bannedchallenged-books-2000-2009|title = Top 100 Banned/Challenged Books: 2000–2009|accessdate = December 21, 2013|publisher = American Library Association}}</ref>
 
=== Մրցանակներ ու կոչումներ ===
Էնջելոուն պարգևատրվել է [[համալսարան]]ների, գրական կազմակերպությունների, պետական գործակալությունների ու հատուկ հետաքրքրության խմբերի կողմից: Նրա պարգևների մեջ են մտնում իր բանաստեղծությունների ժողովածու «[[Ուղղակի մի կում սառը ջուր տվեք խմեմ, մինչև որ մեռնեեմ]]»-ի համար [[Պուլիցերյան Մրցանակ]]ի առաջադրումը, [[1973]] թվականի ներկայացում «[[Շրջվիր]]» ներկայացման դերի համար [[Տոնիի մրցանակ]]ի առաջադրումը և երեք [[Գրեմմի]]ներ իր բանավոր խոսքի ալբոմների համար:<ref>{{Cite magazine |title = Grammy Gold|date=March 3, 2003|last=Maughan|first = Shannon|magazine = Publishers Weekly|volume = 250|issue = 9|page = 38}}</ref><ref>{{cite web|url = http://www.tonyawards.com/p/tonys_search|title = Past Winners|accessdate=December 21, 2013|website=Tony Awards}}</ref> Նա եղել է նախագահական երկու հանձնաժողովների կազմում<ref name="poetry" /><ref>{{cite web|url = http://www.presidency.ucsb.edu/ws/index.php?pid=7247|title = National Commission on the observance of International Women's Year, 1975 Appointment of Members and Presiding Officer of the Commission|date=March 28, 1977|accessdate=December 21, 2013|website = The American Presidency Project}}</ref>, [[1994]] թվականին պարգևատրվել է [[Սպինգարնի մեդալ]]ով<ref>{{cite web|title=Spingarn Medal Winners |url=http://www.naacp.org/pages/spingarn-medal-winners |website=NAACP |accessdate=June 7, 2015 |deadurl=yes |archiveurl=https://www.webcitation.org/6PLj9XvLc?url=http://www.naacp.org/pages/spingarn-medal-winners |archivedate=May 5, 2014 |df= }}</ref>, [[2000]] թվականին [[Արվեստների Ազգային մեդալ]]ով<ref>{{Cite news|title = Sculptor, Painter among National Medal of Arts Winners|date = December 20, 2000|url = http://www-cgi.cnn.com/2000/STYLE/arts/12/20/national.medal.of.arts/index.html|archive-url = https://web.archive.org/web/20050417070254/http://www-cgi.cnn.com/2000/STYLE/arts/12/20/national.medal.of.arts/index.html|dead-url = yes|archive-date = April 17, 2005|work = CNN.com|accessdate = December 21, 2013}}</ref> ու [[2011]]-ին [[Ազատության Նախագահական մեդալ]]ով:<ref>{{Cite news|title = Obama awards freedom medals to Bush, Merkel, Buffett|date =February 15, 2011|url = https://www.reuters.com/article/2011/02/15/us-obama-medals-idUSTRE71E60P20110215?feedType=RSS&feedName=topNews|last = Norton|first = Jerry|accessdate =December 21, 2013|work = Reuters}}</ref> Էնջելոուին շուրջ հիսուն պատվավոր կոչում ունի:<ref name=whosehonor>{{cite news|last1=Stanley|first1=Alessandra|title=Whose Honor Is It, Anyway|url=https://www.nytimes.com/1992/05/17/style/whose-honor-is-it-anyway.html?pagewanted=all&src=pm|accessdate=November 23, 2014|work=The New York Times|date=May 17, 1992}}</ref>
 
=== Կիրառությունները կրթության մեջ ===
Էնջելոուի ինքնակենսագրականները օգտագործվել են ուսուցչի կրթության պատմողական և բազմամշակութային մոտեցումներում։ [[Ջորջ Վաշինգտոն համալսարան|Ջորջ Վաշինգտոն համալսարանի]] պրոֆեսոր Ջոսելին Գլազիերը վերապատրաստել է ուսուցիչներին, թե ինչպես «խոսել ռասսայի մասին» դասերի ընթացքում՝ օգտվելով ''«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»֊ից և «Հավաքվեք միասին իմ անվան տակ»֊ից։ Ըստ Գլազիերի՝ թերագնահատման, իքնածաղրանքի, հումորի և իրոնիայի Էնջելոուի կիրառությունը թողել է Էնջելոուի ինքնակենսագրականների ընթերցողներին երկմտել, թե ինչ է նա թողել և ինչպես պետք է արձագանքել նկարագրվող իրադարձություններին։'' Ռասիզմի իր փորձառության մասին Էնջելոուի նկարագրությունները ստիպել են սպիտակ ընթերցողներին բացահայտել իրենց զգացումները ռասսայի և իրոնց «արտոնյալ դիրքի» վերաբերյալ կամ խուսափել քննարկումներից որպես իրենց արտոնությունը պահելու միջոց։ Գլազիերը բացահայտել է, որ քննադատները կենտրոնացել են այն հանգամանքի վրա, թե ինչպես է Էնջելոուն համատեղում աֆրոամերիկյան ինքնակենսագրական ժանրն ու սեփական գրական հնարքները, սակայն ընթերցողները հակված են նրա պատմություններին արձագանքելու «զարմանքով, այն դեպքում, երբ իրենք մուտք են գործում տեքստ ինքնակենսագրական ժանրին վերաբերող որոշակի ակնկալիքներով»։<ref>{{Cite journal|title = Moving Closer to Speaking the Unspeakable: White Teachers Talking about Race|date= Winter 2003|url = http://www.calfac.org/allpdf/teqwinter2003/glazier.pdf|archiveurl = https://web.archive.org/web/20050401042033/http://www.calfac.org/allpdf/teqwinter2003/glazier.pdf|archivedate=April 1, 2005|last= Glazier|first= Jocelyn A.|journal = Teacher Education Quarterly|publisher = California Council on Teacher Education|accessdate =December 21, 2013|volume = 30|issue = 1|pages = 73–94|format = PDF}}</ref>
 
Մանկավարժ Դանիել Չելեները [[1997]] թվականի իր «Պատմություններ մանկության դիմացկունության» մասին ''գրքում՝'' վերլուծելով ''«Թռչունը վանդակումի»'' իրադարձությունները, որպեսզի ներկայացնի երեխաների դիմացկունությունը։ Չելեները վիճարկել է, որ Էնջելոուի գիրքը տվել է «օգտակար հիմք» բացահայտելու այն խոչընդոտները, որոնց Մայայի նման երեխաները առնչվել են, և ինչպես է նրանց հասարակությունը օգնել հաջողության հասնե։<ref>{{Cite book|title = Stories of Resilience in Childhood|last = Challener|first = Daniel D.|publisher = Taylor & Francis|year =1997 |isbn = 978-0-8153-2800-1|location = London, England|pages = 22–3}}</ref> Հոգեբան Քրիս Բոյացիսը նշել է ''«Թռչունը վանդակումը», որպեսզի լրացնի գիտական թեորիան և հետազոտությունը [[Երեխայի զարգացում|երեխայի զարգացման]] այնպիսի թեմաների'' վերաբերյալ, ինչպես ինքնորոշման հայեցակարգը, ինքնագնահատականը, էգոյի դիմացկունությունը, աշխատասիրությունն ընդդեմ թերարժեքության, շահագործման հետևանքները, ծնողական ոճերը, քույր, եղբայր և ընկերական հարաբերությունները, գենդերային խնդիրները, ճանաչողական զարգացումը, գիրությունը և անհատի ձևավորումը պատանեկան տարիքում։ Նա համարում է ''«Թռչունը վանդակումը»'' «բավականին արդյունավետ» գործիք սահմանելու հոգեբանական հասկացություններ իրական կյանքի օրինակներով։<ref>{{Cite journal|title=Let the Caged Bird Sing: Using Literature to Teach Developmental Psychology|date=February 1992|last=Boyatzis|first=Chris J.|journal=Teaching of Psychology|volume=19|issue= 4|pages = 221–2|doi = 10.1207/s15328023top1904_5}}</ref>
 
== Ոճը և ժանրը ինքնակենսագրություններում ==
[[Գեղարվեստական գրականություն|Գեղարվեստական արտահայտչամիջոցների]], ինչպիսիք են [[երկխոսություն]]ը, [[անձնավորում]]ը, [[թեմա]]յի, շրջապատի, [[սյուժե]]ի զարգացումն ու [[լեզու]]ն, օգտագործումը Էնջելոուի գրքերում հաճախ բերեց այդ գրքերի՝ ինքնակենսագրական գրականության շարքում հայտնվելուն:<ref>Lupton, էջեր 29–30.</ref> Էնջելոուն իր գրքերում հատուկ մարտահրավեր է նետում ինքնակենսագրության դասական հատկանիշներին՝ քննադատելով, փոխելով ու ընդլայնելով ժանրը: [[Գրականագիտություն|Գրականագետ]] [[Մերի Ջեյն Լուպտոն]]ը նշում է, որ Էնջելոուի բոլոր ինքնակենսագրությունները հակասում են [[ժանր]]ի դասական կառուցվածքին. դրանք գրված են մի հեղինակի կողմից, դրանք ժամանակագրական են ու պարունակում են կերպարի որոշ տարրեր, տեխնիկա ու թեմա: Էնջելոուն ընդունում է, որ իր գրքերում կան վեպի մասնիկներ: Լուպտոնը համաձայնում է, ասելով, որ Էնջելոուն ձգտում էր «հեռանալ ինքնակենսագրության ընդունված հասկացությունից՝ որպես ճշմարտություն», ինչը զուգամիտում է շատ աֆրոամերիկյան ինքնակենսագրությունների հասկացությունների հետ, որոնք գրվել են [[ԱՄՆ]]-ի պատմության աբոլիցիոնիզմի տարիներին, երբ, ինչպես հաստատում են և՛ Լուպտոնը, և՛ աֆրոամերիկացի գրականագեր [[Քրիսպին Սարտվել]]ը, ճշմարտությունը գրաքննվում էր ինքնապաշտպանական նկատառումներով:<ref name="lupton-34">Lupton, էջ 34</ref><ref>{{Cite book|title = Act Like You Know: African-American Autobiography and White Identity|last = Sartwell|first = Crispin|publisher = University of Chicago Press|year = 1998|isbn = 978-0-226-73527-6|location = Chicago|page = 26}}</ref> Գրականագետ [[Լիման Հեյգեն]]ը Էնջելոուին ներառում է աֆրոամերիկյան ինքնակենսագրության երկար ավանդույթի շարքում, բայց պնդում է, որ Էնջելոուն ստեղծել է ինքնակենսագրական ձևի եզակի մեկնաբանություն:<ref>Hagen, էջեր 6–7</ref>
 
Համաձայն աֆրոամերիկացի գրականագետ [[Պիեռ Ուոկեր|Պիեռ Ուոկերի]]՝ աֆրոամերիկյան պատմության մեջ գրականության մեծ մասի համար բարդություն էր այն, որ հեղինակները պետք է ստեղծագործությունը ճանաչեին որպես գրականություն, մինչև նրանք կարողանային հասնել իրենց քաղաքական նպատակներին: Այս պատճառով էլ Էնջելոուի խմբագիր Ռոբերտ Լումիսը կարողացավ դրդել նրան գրել «[[Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում]]-ը, կոչ անելով գրել ինքնակենսագրություն, որը համարվեր «բարձր արվեստ»:<ref name=":17">Walker, էջ 92</ref> Էնջելոուն ընդունում է, որ հետևում էր «առաջին դեպքի հոգնակիի մասին առաջին դեմքի եզակիով խոսելու, միշտ «ես» ասելիս «մենք» ի նկատի ունենալու» ստրկական պատմողական ավանդույթին:<ref name="poetry" /> Գրականագետ [[Ջոն ՄաքՎորթեր]]ն Էնջելոուի գրքերն անվանում է [[տրակտատ]]ներ<ref name="mcwhorter-40" />, որոնք պաշտպանում են աֆրոամերիկյան մշակույթն ու պայքարում են բացասական կարծրատիպերի դեմ: Ըստ ՄաքՎորթերի՝ Էնջելոուն կառուցել է իր գրքերը, (որոնք իր կարծիքով ավելի շատ գրված են երեխաների, քան՝ մեծերի համար), որ հենարան լինի սևամորթ մշակույթի իր պաշտպանության համար: ՄաքՎորթերը դիտարկում է, որ Էնջելոուն գրքերում իրեն ներկայացնում է ինչպես «Խռովալից ժամանակների սևամորթ ամերիկացու մարմնացում»: ՄաքՎորթերը դիտում է Էնջելոուի աշխատանքները, որպես ժամանակագրված, բայց ընդունում է, որ «նա օգնել է հող նախապատրաստել ժամանակակից սևամորթ գրողների համար, որ նրանք կարողանան վայելել ուղղակի անհատ, այլ ոչ ռասայի ներկայացուցիչ, միայն իրենք լինելու հաճույքը»:<ref>McWhorter, էջ 41</ref> Գիտնական [[Լինն Բլում]]ը համեմատում է Էնջելոուի գործերը [[Ֆրեդերիկ Դուգլաս]]ի գրականության հետ, նշելով, որ երկուսն էլ նույն նպատակին են հասել՝ նկարագրել սևամորթ մշակույթն ու մեկնաբանել այն ավելի լայն, սպիտակամորթ լսարանին»:<ref>{{Cite book|title = Racism in Maya Angelou's I Know Why the Caged Bird Sings|last = Bloom|first = Lynn Z.|publisher = Gale Press|year = 2008|isbn = 978-0-7377-3905-3|location = Detroit, Michigan|page = 17|editor-last = Johnson|editor-first = Claudia|chapter = The Life of Maya Angelou}}</ref>
 
Ըստ գիտնական [[Սոնդրա Օ'նիլի]]՝ Էնջելոուի բանաստեղծությունները կարող են տեղ գտնել աֆրոամերիկյան բանավոր ավանդության մեջ, իսկ նրա արձակը «հետևում է [[Արևմուտք]]ի ոչ արձակ դասական տեխնիկային»: Օ'նիլը նշում է, որ Էնջելոուն խուսափել է «մոնոլիթիկ սևամորթ լեզու»<ref name="oneale-34">O'Neale, էջ 34</ref> օգտագործելուց, ու ուղղակի երկխոսության միջոցով հասել է, ինչպես Օ'նիլն է դա անվանում, «ավելի սպասելի գետտո արտահայտչականությանը»:<ref name="oneale-34" /> ՄաքՎորթերը գտնում է և՛ Էնջելոուի ինքնակենսագրություններում իր օգտագործած լեզուն, և՛ նրա ներկայացրած կերպարները ոչ իրական են և պատճառ են դառնում հեղինակի ու նրա ընթերցողի՝ իրարից առանձնանալուն: Ինչպես ՄաքՎորթերն է նշում, «ես երբեք ինքնակենսագրական ստեղծագործություն չեն ընթերցել, որտեղ այդքան բարդ լիներ ի մի բերել այն, թե ինչպես է սուբյեկտը խոսում, կամ ով է իրականում սուբյեկտը»:<ref>McWhorter, էջ 39</ref> ՄաքՎորթերը հաստատում է, որ, օրինակ՝ Էնջելոուի գրքերում գլխավոր կերպարները, ինչպես ինքը՝ հեղինակը, իր որդի Գայն ու մայրը՝ Վիվիանը, չեն խոսում այնպես, ինչպես սպասելի էր, այլ նրանց խոսքը «մաքրված է» ընթերցողի համար:<ref>McWhorter, էջ 38</ref> Գայը, օրինակ, ներկայացնում է երիտասարդ սևամորթ տղամարդու, մինչդեռ Վիվիենը ներկայացնում է մոր իդեալականացված կերպար, և նրանց օգտագործած թունդ լեզուն, ինչպես նաև Էնջելոուի տեքստերի լեզուն, նպատակ ունեն ապացուցել, որ սևամորթ մարդիկ կարող են օգտագործել դասական անգլերենը իրազեկորեն:<ref>McWhorter, էջեր 40–41</ref>
 
ՄաքՎորթերն ընդունում է, որ Էնջելոուի ոճի գլխավոր պատճառներից է նրա ստեղծագործության «ապոլոգենիկ» բնույթը:<ref name="mcwhorter-40" /> Երբ Էնջելոուն գրեց «Թռչունը վանդակում»-ը [[1960]]-ական թվականների վվերջին, այդ ժամանակվա գրականության անհրաժեշտ ու ընդունված առանձնահատկություններից էր «օրգանական միությունը», ու նրա նպատակներից մեկն էր ստեղծել գիրք, որը կհամապատասխաներ այդ չափանիշին:<ref name=":17" /> Նրա գրքերի դեպքերը միջադեպային են ու ստեղծվել են ինչպես կարճ պատմությունների շարք, բայց դրանց հանգամանքները չեն հետևում հստակ ժամանակագրության: Դրա փոխարեն դրանք պետք է ընգրծեին հեղինակի գրքերի թեմաները, որոնք ներառում են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքն ու ճանապարհորդությունը: [[Անգլերեն]] գրականության մասնագետ [[Վալերի Սայերս]]ը հաստատում է, որ «Էնջելոուի բանաստեղծություններն ու արձակը նման են իրար»: Երկուսն էլ հիմնվում են նրա «անմիջական ձայնի» վրա, ինչը ընդմիջում է կարծրացած ռիթմերը բառամիջի սղումների մոդելով ու օգտագործում է համեմատություններ ու փոխաբերություններ (օրինակ՝ թռչուն վանդակում):<ref>{{Cite news|title = Songs of Herself|date =September 28, 2008|url = https://www.washingtonpost.com/wp-dyn/content/story/2008/09/26/ST2008092601489.html|last = Sayers|first = Valerie|work = Washington Post|accessdate =December 22, 2013}}</ref> Ըստ Հեյգենի՝ Էնջելոուի աշխատանքները կրել են և՛ դասական գրականության, և՛ աֆրոամերիկյան հասարակության բանավոր ավանդույթների ազդեցությունը: Օրինակ՝ իր գրքերում ու բանաստեղծություններում նա հղում է կատարում ավելի քան 100 գրական կերպարների:<ref>Hagen, էջ 63</ref> Ավելին՝ նա օգտագործել է բլյուզ երաժշտության տարրեր, ներառյալ որևէ մեկի կյանքի, տանջանքների մասին խոսելիս վկայություն տալը, հեգնական նվազեցումն ու բնական փոխաբերությունների, ռիթմերի ու ինտոնացիաների օգտագործումը:<ref>Hagen, էջ 61</ref> Սյուժեի վրա հիմնվելու փոխարեն, իր գիրքը ձևավորելու համար Էնջելոուն օգտագործել է անձնական փորձն ու պատմական դեպքեր:<ref>Lupton, էջ 142</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Նշումներ ==
<references responsive="" />
<references group="Ն"/>
 
== Արտաքին հղումներ ==