«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
[[Պատկեր:Accra Skyline 1.jpg|մինի|[[Աֆրիկա]]յում Էնջելոուի անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է [[Գանա]]յի [[Ակրա]] քաղաքում: Այս նկարում՝ [[2008]] թվական:]]
[[1961]] թվականին Էնջելոուն հանդես է գալիս [[Ժան Գենետ]]ի «Սևերը» ներկայացման մեջ՝ [[Էբբի Լինքոլն]]ի, [[Ռոսքո Լի Բրաուն|Ռոսքո Լի Բրաունի]], [[Ջեյմս Էռլ Ջոնս]]ի, [[Լուի Գոսսետ]]ի, [[Գոդֆրի Քեմփբրիջ]]ի ու [[Սիսելի Թայսոն]]ի հետ<ref>Գիլլսփի, էջ 64</ref>: [[1961]]-ին նա նաև հանդիպում է [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|հարավաֆրիկացի]] ազատամարտիկ Վուսումզի Մեյքի հետ:<ref>Գիլլսփի, էջ 59</ref> Նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Նա՝ իր որդու՝ Գայի, ու Մեյքի հետ տեղափոխվում են [[Կահիրե]], որտեղ Էնջելոուն «Արաբացի դիտորդ»<ref>Գիլլսփի, էջ 65</ref><ref>Գիլլսփի, էջ 71</ref> անգլալեզու շաբաթաթերթում աշխատում էր որպես օգնական [[Խմբագրություն|խմբագիր]]: [[1962]] թվականին նրա հարաբերությունները Մեյքի հետ ավարտվեցին, ու նա և Գայը տեղափոխվեցին [[Գանա]]՝ [[Ակրա]], որ Գայը կարողանա քոլեջ հաճախել, բայց նա լուրջ վնասվածքներ է ստանում ավտոմոբիլային պատահարի ժամանակ: Էնջելոուն մնում է [[Ակրա]]յում մինչ տղայի ապաքինվելը մինչև [[1965]] թվականը: Նա դառնում է ադմինիստրատոր [[Գանայի Համալսարան]]ում ու ակտիվ դեր է ունեցել [[աֆրոամերիկյան]] արտերկրյա համայնքում:<ref>Գիլլսփի, էջեր 74, 75</ref> Նա «Աֆրիկյան ակնարկ»-ի<ref>Բրեքսթոն, էջ 3</ref> գլխավոր խմբագիրն էր, շտատից դուրս գրում էր [[Թայմս|«Գանա Թայմս»]]-ի համար, գրում ու հեռարձակում էր «[[Ռադիո]] Գանա»-ում ու աշխատում ու խաղում էր Գանայի Ազգային թատրոնում: Նա խաղացել է «Սևեր»-ի վերածննդի ժամանակ Ժնևում ու [[Բեռլին]]ում:<ref>Գիլլսփի, էջեր 79–80</ref>
 
[[Ակրա]]յում նա դառնում է [[Մալքոլմ Էքս]]ի մոտիկ ընկերը նրա՝ [[1960]]-ականների այցի ժամանակ: Էնջելոուն վերադառնում է [[ԱՄՆ]] [[1965]] թվականին, որ օգնի նրան կառուցել քաղաքացիական իրավունքի նոր կազմակերպություն՝ [[Աֆրոամերիկյան միության]] կազմակերպությունը. [[Մալքոլմ էքս|Էքսը]] սպանվում է որոշ ժամանակ անց: Հուսախաբ լինելով՝ նա միանում է եղբորը [[Հավայի]]ում, որտեղ վերսկսում է [[երգչի]] կարիերան, ու հետո վերադառնում է [[Լոս Անջելես]]՝ կենտրոնանալու գրական գործունեության վրա: Նա աշխատել է [[Վաթթս]]-ում որպես շուկայի ուսումնասիրող ու եղել է [[1965]] թվականի ամառվա ապստամբությունների ականատես: Նա գրում ու խաղում էր ներկայացումներում, մինչև [[1967]] թվականին վերադառնում է [[Նյու Յորք]]: Այստեղ նա հանդիպում է իր հին ընկեր Ռոզա Գային ու վերականգնում ընկերությունը [[Ջեյմս Բալդվին]]ի հետ, ում տեսել էր [[Փարիզ]]ում [[1950]]-ականներին ու կոչել «իր եղբայր» այդ ընթացքում:<ref>{{Cite journal|title = Մայա Էնջելոուն հիշում է Ջեյմս Բալդվինին|date = Օգոստոսի 5, 2010|last = Բոյդ|first = Հերբ|journal = New York Amsterdam News|issue = 32|page = 17|volume = 100}}</ref> Նրա ընկեր [[Ջերրի Փարսել]]ը Էնջելոուին անվանաթոշակ է հատկացնում՝ իր գրական գործունեությանը աջակցելու համար:<ref>Գիլլսփի, էջեր 85–96</ref>
[[1968]] թվականին [[Մարտին Լյութեր Քինգ]]ը խնդրում է Էնջելոուին երթ կազմակերպել: Նա համաձայնում է, բայց «նորից հետաձգում»<ref name="als" />, ու, ինչպես [[Մարսիա Գիլլսպի|Գիլլսփին]] է ասում, «ճակատագրի խառնաշփոթ հեգնանքով»<ref name="gillespie-98">Գիլլսփի, էջ 98</ref> Քինգը զոհվում է Էնջելոուի ծննդյան օրը (ապրիլի 4): Նորից կոտրված Էնջելոուին դեպրեսիայից է հանում նրա ընկեր Ջեյմս Բալդվինը: Ինչպես [[Մարսիա Գիլլսպի|Գիլլսփին]] է նշում. «Եթե [[1968]] թվականը մեծ ցավի, կորստի ու տխրության տարի էր, դա նաև այն տարին էր, երբ [[Ամերիկա]]ն առաջին անգամ ականատես եղավ Մայա Էնջելոուի ոգու ու ստեղծարար հանճարի շնչին ու խորությանը»:<ref name="gillespie-98" /> Չունենալով համարյա ոչ մի փորձ՝ նա [[PBS]]-ի նախատիպ [[Ազգային Կրթական Հեռուստատեսության]] համար գրում, բեմադրում ու ասմունքում է «Blacks, Blues, Black!»<ref>«Blacks, Blues, Black!»-ի բոլոր 10 մասերը կարելի է դիտել առցանց. https://diva.sfsu.edu/collections/sfbatv/10287.</ref> տասը մասից բաղկացած դոկումենտալ ֆիլմը, որը [[բլյուզ]] երաժշտության ու սևամորթ [[ամերիկացիներ]]ի [[Աֆրիկա|Աֆրիկյան]] ժառանգության կապի և, ինչպես Էնջելոուն է ասում. «[[ԱՄՆ]]-ում դեռ գոյություն ունեցող Աֆրիկանիզմների» մասին է:<ref>{{Cite magazine |title = Ինչու ես հետ վերադարձա Հարավ|date = Փետրվար 1982|url = https://books.google.com/?id=deYZsW0DlSIC&pg=PA130&lpg=PA130&dq=Ebony+%22Why+I+Moved+Back+to+the+South%22%22#v=onepage&q=Ebony%20%22Why%20I%20Moved%20Back%20to%20the%20South%22%22&f=false|last = Էնջելոու|first = Մայա|magazine = Ebony|accessdate =Դեկտեմբերի 19, 2013|issue = 37}}</ref> Նաև, [[1968]]-ին, [[Ջեյմս Բալդվին|Բալդվինի]], մուլտիպլիկատոր [[Ժյուլ Ֆայֆեր|Ժյուլ Ֆայֆերի]] ու նրա կնոջ՝ Ջուդիի, հետ այցելած ընթրիքի ժամանակ ոգեշնչվելով և [[Random House]]-ի խմբագիր Ռոբերտ Լումիսի դրդմամբ նա գրում է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ես գիտեմ՝ ինչու է [[Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը|«Բանտարկված թռչուն»]]-ը երգում» գիրքը, որը հրատաակվել է [[1969]] թվականին և որը նրան բերեց միջազգային ճանաչում:<ref>{{Cite news|title = Կարիերա տառերով, 50 տարի ու հաշիվ|date =Հունվարի 23, 2007|url = https://www.nytimes.com/2007/01/23/books/23loom.html?_r=0|last = Սմիթ|first = Դինիթիա|work = The New York Times|accessdate = Դեկտեմբերի 19, 2013}}</ref>
 
=== Անձնական կյանքը ===