«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
սկիզբ
No edit summary
Տող 1.
=== Վաղ Տարիներ ===
Մարգարիտ Էննի Ջոնսոնը ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում: Բարապան և նավային դիետոլոգ Բեյլի Ջոնսոնի և բուժքույր ու խաղաթուղթ բաժանող Վիվիեն (Բաքստեր) Ջոնսոնի երկրորդ զավակն է: Անգելոուի ավագ եղբայրը՝ Բեյլի Կրտսերը, Մարգարիտին տվել է «Մայա» մականունը, որը գալիս է «Իմ» (անգլ. “My”) կամ «Իմ քույր» (անգլ. “Mya Sister”) բառերից: Երբ Անջելոուն երեք տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ յորս, նրանց ծնողների «աղետալի ամուսնությունն» ավարտվեց, ու նրանց հայրն իրենց գնացքով միայնակ ուղարկեց Արկանզաս նահանգի Սփեմփս քաղաք՝ իրենց հորական տատիկի՝ Էննի Հենդերսոնի, հետ ապրելու: Աֆրո-Ամերիկացիների այդ ժամանակվա բարդ տնտեսական պայմաններում «ապշելի բացառությամբ»՝ Էնջելոուի տատիկը ֆինանսապես բարգավաճել էր Մեծ Ճգնաժամի ու Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, քանի որ ընդհանուր սպառման խանութը, որը նրա սեփականությունն էր, վաճառում էր անհրաժեշտ ապրանքներ ու քանի որ «նա ճիշտ ու ազնիվ ներդրումներ է արել»:
 
Եվ Էնջելոուի կյանքն իրոք առատ էր՝ Ճգնաժամի խրթին ժամանակաշրջանից Հարավ մինչև կավատ, մարմնավաճառ, գիշերային ակումբի երգչուհի, մենակատար «Պորգի ու Բեսս»-ում, Մարտին Լութեր Քինգի Քրիստոնեական Ղեկավարության Հարավային Կոնֆերեանցի կազմակերպիչ, լրագրող Եգիպտոսում ու Գանայում դեկոլոնացման սուր օրերին, Մալկոլմ Էքսի ուղեկից ու Ուոտտսի ապստամբության վկա: Նա գիտեր Քինգին ու Մալկոլմին, Բիլլի Հոլիդեյին ու Էբբի Լինքոլնին:
Լեզվաբան Ջոն ՄաքՎորթեր, The New Republic
Մինչ այսօր նրա կյանքի պատմությունը միաժամանակ հարց է առաջացնում, թե ինչ էիր դու անում քո կյանքում այսքան ժամանակ, ու ստիպում ուրախանալ, որ պարտավոր չես եղել անցնելու նրա անցածի կեսով:
Գերրի Յունգ, The Guardian, 2009
 
{{Quote box}}Եվ Էնջելոուի կյանքն իրոք առատ էր՝ Ճգնաժամի խրթին ժամանակաշրջանից Հարավ մինչև կավատ, մարմնավաճառ, գիշերային ակումբի երգչուհի, մենակատար «Պորգի ու Բեսս»-ում, Մարտին Լութեր Քինգի Քրիստոնեական Ղեկավարության Հարավային Կոնֆերեանցի կազմակերպիչ, լրագրող Եգիպտոսում ու Գանայում դեկոլոնացման սուր օրերին, Մալկոլմ Էքսի ուղեկից ու Ուոտտսի ապստամբության վկա: Նա գիտեր Քինգին ու Մալկոլմին, Բիլլի Հոլիդեյին ու Էբբի Լինքոլնին: Լեզվաբան Ջոն ՄաքՎորթեր, The New Republic
 
Չորս տարի անց երեխաների հայրը «գալիս է Սթեմփս առանց զգուշացման» ու նրանց վերադարձնում իրենց մոր խնամքի տակ Սենթ Լուիս: Ութ տարեկանում, երբ նա դեռ ապրում էր մոր հետ, Էնջելոուին սեռական բռնության ենթարկում ու բռնաբարում էր իր մոր սիրեկանը՝ Ֆրիման անունով մի տղամարդ: Էնջելոուն պատմում է եղբորը, ով պատմում է ընտանիքի մյուս անդամներին: Ֆրիմանը մեղավոր է ճանաչվում բայց բանտարկվում է միայն մի օրով: Իր ազատվելուց չորս օր անց նրան սպանում են, հավանաբար Էնջելոուի հորեղբայրները: Էնջելոուն համրանում է գրեթե հինգ տարով, ինչպես ինքն է նշում. «Ես կարծում էի, որ իմ ձայնը սպանել է նրան: Ես սպանեցի այդ մարդուն, որովհետև ասացի նրա անունը: Ու հետո ես մտածեցի, որ էլ երբեք չեմ խոսի, որովհետև ձայնս ինչ-որ մեկին կսպանի»: Ըստ Մարսիա Էնն Գիլլսպիի ու նրա պաշտոնակիցների, ովհետ գրել են Էնջելոուի կենսագրության մասին, Էնջելոուի լռության շրջանի ժամանակ է, որ նա զարգացնում է իր զարմանալի հիշողությունը, իր սերը գրքերի ու գրականության հանդեպ ու իր լսելու ու շրջակա աշխարհը զննելու կարողությունը:
Ֆրիմանի մահվանից քիչ անց Էնջելոուն ու իր եղբայրը ուղարկվում են հետ իրենց տատիկի մոտ: Էնջելոուն նշում է, որ տիկին Բերթա Ֆլաուերսը, որը իր ուսուցիչն ու ընտանիքի բարեկամն էր, օգնեց նրան կրկին խոսել: Ֆլաուերսը նրան ծանոթացրեց այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Չարլզ Դիքենսը, Վիլիամ Շեքսպիրը, Էդգար Ալլան Պոն, Դուգլաս Ջոնսոնն ու Ջեյմս Վելդոն Ջոնսոնը՝ հեղինակներ, որոնք մեծ ազդեցություն ունեցան նրա կյանքի ու կարիերայի վրա, ինչպես նաև Ֆրենսիս Հարպերը, Էնն Սպենսերն ու Ջեսսի Ֆաուսետը:
 
Երբ Էնջելոուն 14 տարեկան էր, նա ու իր եղբայրը կրկին տեղափոխվում են մոր մոտ, ով այդ ժամանակ ապրում էր Կալիֆորնիայում՝ Օկլանդում: Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Էնջելոուն հաճախում է Կալիֆորնիայի Աշխատանքի Դպրոց: Մինչև ավարտելը՝ նա աշխատել է որպես Սան Ֆրանցիսկոյի առաջին թխամաշկ կին տրանվայի վագոնավար: Դպրոցն ավարտելուց երեք շաբաթ անց՝ 17 տարեկանում, ծնվում է նրա որդին՝ Կլայդը (ով հետագայում իր անունը փոխեց Գայ Ջոնսոնի):