«Մասնակից:Մելքոնյան Սյուզաննա/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
=== Ազդեցություն ===
Երբ ''«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»'' 1969 թվականին հրապարկվեց, Էնջելոուն հռչակվեց նոր տիպի հուշագիր՝ աֆրոամերիկացի առաջին կանանցից մեկը, ով կարողացավ հրապարակայնորեն քննարկել իր անձնական կյանքը։ Ըստ հետազոտող Հիլթոն Էլսի՝ մինչն այդ սևամորթ կին գրողները մարգինալացված էին մինչ այն կետ, որ չէին կարող ներկայացնել իրենք իրենց որպես կենտրոնական կերպարներ իրենց գրաշ գրականության մեջ։ Լեզվաբան Ջոն ՄըքՈւորթերը համաձայնել է՝ տեսնելով Էնջելոուի աշխատանքները, որոնք անվանել է «տրակտաներ» ինչպես «apologetic writing»։ Նա դրել է Էնջելոուին աֆրոամերիկյան գարականոթյան մեջ, որպես սև մշակույթի պաշտպան, որն անվանել է «գրական հրամայական, որն իշխեց սև ժամանակաշրջանի սևամորթների հետազոտության շրջանում»։ Գրող Ջուլիան Մեյֆիլդը, ով անվանել է «Թ''ռչունը վանդակումը''» «արվեստի գործ, որ that eludes description», պնդել է, որ Էնջելոուի ինքնակենսագրականները նախադեպ էին ոչ միայն սևամորթ կին գրողների համար, այլև ընդհանուր աֆրոամերիկյան ինքնակենսագրականների։ Էլսը ասել է, որ ''«Թռչունը վանդակումը»'' առաջին դեպքն է, երբ սևամորթ կենսագիրը կարողացել է «գրել սևության մասին ներսից առանց ներողության ու պաշտպանության»։ Իր ինքնակենսագրությունը գրելիս Էնջելոուն դարձել է ճանաչված և բավականին հարգված որպես սևամորթների և կանանց մամուլի խոսնակ։ Այն դարձրել է նրան «անկասկած, ... Ամերիկայի ամենահայտնի սևամորթ կին ինքնակենսագիրը» և «ժամանակի հիմնական ինքնակենսագրական ձայնը»։ Ինչպես գրող Գարի Յանգն է ասել․ " «Հավանաբար գրեթե ավելին , քան գրեթե այլ կենդանի գրողգրողի դեպքում, Էնջելոուի կյանքը բառիս բուն իմաստով իր աշխատանքն է»։ Probably more than almost any other writer alive, Angelou's life literally is her work."
 
Էլսն ասել է, որ ''«Թռչունը վանդակումը»'' օգնել է ավելացնել սևամորթների ֆեմինիստական գործերի քանակը 1970֊ականներին, ավելի քիչ օրիգինալության պատճառով, քան «դրանց resonance in the prevailing Zeitgeist», կամ ժամանակի, որում գրվել են՝ Ամերիկյան քաղաքացիական շարժման ավարտին։ Էլսը նաև պնդել է, որ Էնջելոուի գործերը ավելի միտված էին ինքնաբացահայտման, քան քաղաքականությանն ու ֆեմինիզմին, օգնել են այլ սևամորթ կանանց «ինքնաբացահայտվել առանց աշխարհի առաջ ամոթի»։ Էնջելոուի քննադատ JoanneՋոան M. BraxtonԲրաքստոնը պնդել է, որ ''«Թռչունը վանդակումը»'' «թերևս էսթետիկորեն ամենահաճելի" ինքնակենսագրականն է տվյալ ժամանակաշրջանում աֆրոամերիկացի կնոջ կողմից գրված»։ Էնջելոուի պոեզիան ազդեցություն է թողել ժամանակակից hip-hop երաժշտական հասարակության վրա՝ այնպիսի արտիստների ինչպիսիք են Քանյե Ուեսթը, Common֊ը, Թուփաք Շակուրը և Նիքի Մինաժը։<references />
 
=== Կիրառությունները կրթության մեջ ===
Էնջելոուի ինքնակենսագրականները օգտագործվել են ուսուցչի կրթության պատմողական և բազմամշակութային մոտեցումներում։ Ջորջ Վաշինգթոն համալսարանի պրոֆեսոր Ջոսելին Գլազիերը վերապատրաստել է ուսուցիչներին, թե ինչպես «խոսել ռասսայի մասին» դասերի ընթացքում՝ օգտվելով ''«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»֊ից և «Հավաքվեք միասին իմ անվան տակ»֊ից։ Ըստ Գլազիերի՝ թերագնահատման, իքնածաղրանքի, հումորի և իրոնիայի Էնջելոուի կիրառությունը թողել է Էնջելոուի ինքնակենսագրականների ընթերցողներին երկմտել, թե ինչ է նա թողել և ինչպես պետք է արձագանքել նկարագրվող իրադարձություններին։'' Ռասիզմի իր փորձառության մասին Էնջելոուի նկարագրությունները ստիպել են սպիտակ ընթերցողներին բացահայտել իրենց զգացումները ռասսայի և իրոնց «արտոնյալ դիրքի» վերաբերյալ կամ խուսափել քննարկումներից որպես իրենց արտոնությունը պահելու միջոց։ Գլազիերը բացահայտել է, որ քննադատները կենտրոնացել են այն հանգամանքի վրա, թե ինչպես է Էնջելոուն համատեղում աֆրոամերիկյան ինքնակենսագրական ժանրն ու սեփական գրական հնարքները, սակայն ընթերցողները հակված են նրա պատմություններին արձագանքելու «զարմանքով, այն դեպքում, երբ իրենք մուտք են գործում տեքստ ինքնակենսագրական ժանրին վերաբերող որոշակի ակնկալիքներով»։
 
Մանկավարժ Դանիել Չելեները 1997 թվականի իր «Պատմություններ մանկության դիմացկունության» մասին ''գրքում՝'' վերլուծելով ''«Թռչունը վանդակումի»'' իրադարձությունները, որպեսզի ներկայացնի երեխաների դիմացկունությունը։ Չելեները վիճարկել է, որ Էնջելոուի գիրքը տվել է «օգտակար հիմք» բացահայտելու այն խոչընդոտները, որոնց Մայայի նման երեխաները առնչվել են, և ինչպես է նրանց հասարակությունը օգնել հաջողության հասնել։ Հոգեբան Քրիս Բոյացիսը նշել է ''«Թռչունը վանդակումը», որպեսզի լրացնի գիտական թեորիան և հետազոտությունը երեխայի զարգացման այնպիսի թեմաների'' վերաբերյալ, ինչպես ինքնորոշման հայեցակարգը, ինքնագնահատականը, էգոյի դիմացկունությունը, աշխատասիրությունն ընդդեմ թերարժեքության, շահագործման հետևանքները, ծնողական ոճերը, քույր, եղբայր և ընկերական հարաբերությունները, գենդերային խնդիրները, ճանաչողական զարգացումը, գիրությունը և անհատի ձևավորումը պատանեկան տարիքում։ Նա համարում է ''«Թռչունը վանդակումը»'' «բավականին արդյունավետ» գործիք սահմանելու հոգեբանական հասկացություններ իրական կյանքի օրինակներով։<references />