«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 179.
Սինգապուրն ու [[ԱՄՆ]]-ը հնուց ունեն սերտ հարաբերություններ, մասնավորապես պաշտպանության, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտներում: Սինգապուրը ակտիվացրել է տարածաշրջանում իր գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում` երկրի ներսում վճռական պայքարելով դրա դեմ: Այս նպատակով երկիրը ակտիվացրել է իր համագործակցությունը ՀԱՊԱ-ի անդամ երկրների և Չինաստանի հետ` ամրացնելու համար տարածքային անվտանգությունը<ref>{{cite news|title=Asean to step up terror fight, hold naval drill with China|url=http://www.straitstimes.com/asia/se-asia/asean-to-step-up-terror-fight-hold-naval-drill-with-china|work=The Straits Times|date=7 February 2018|language=en}}</ref>: Երկիրը մասնակցել է ծովային առաջին համատեղ զինավարժություններում: Նա սատարել է ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիան` հանուն ահաբեկչության դեմ պայքարի, զենքի տարածման և համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցերում:
 
=== Ռազմական ուժեր ===
== Տնտեսական Հրաշք == հիմնական դերակատարները
[[Պատկեր:Boeing F-15SG Strike Eagle, Singapore - Air Force JP7096555.jpg|250px|մինի|Սինգապուրի ռազմական ուժերի ''Strike Eagle''-ի ''F-15SG'' մոդելը: Օդաչուներն օդային տարածքի խիստ սահմանափակ լինելու պատճառով ռազմամարզական վարժանք են անցնում Ավստրալիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:]]
Սինգապուրյան զինված ուժերը, հնարավոր է, [[Հարավարևելյան Ասիա]]յում տեխնոլոգիապես առավել զարգացածներից են: Նրա կազմի մեջ մտնում են Սինգապուրի Հանրապետության բանակը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը: Երկրի ռազմական ուժերը հանդիսանում են երկրի անկախության երաշխավորը: Այս սկզբունքը վերաճել է մշակույթի. երկրի պաշտպանության գործում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները: Երկրի կառավարությունը ՀՆԱ-ի 4.9 %-ը ծախսում է ռազմական նպատակներով. պետական ծախսերի յուրաքանչյուր 4-րդ դոլարը ծախսվում է պաշտպանության վրա:
 
Սինգապուրի անկախացումից հետո երկրում եղել է հետևակային երկու գունդ` բրիտանական սպաների հսկողությամբ: Այդ ուժը բավական փոքր էր նոր երկրի անվտանգությունն ապահովելու համար, այդ իսկ պատճառով զինված ուժերի զարգացմանն առաջնահերթություն է տրվել: Բրիտանիան իր զորքերը Սինգապուրից դուրս է բերել 1971 թվականի սեպտեմբերին` թողնելով միայն բրիտանական, ավստրալական և նորզելանդական ոչ մեծ բանակ` որպես ռազմական ներկայության խորհրդանշան: Բրիտանական վերջին զինվորը Սինգապուրը լքել է 1976 թվականի մարտին, Նոր Զելանդիայի զորքերը հեռացել են 1989 թվականին:
 
Նախնական աջակցությունը Սինգապուրը ստացել է [[Իսրայել]]ից` մի երկրից, որը ճանաչված չէ հարևան մուսուլմանական պետությունների` [[Մալայզիա]]յի, [[Ինդոնեզիա]]յի և [[Բրունեյ]]ի կողմից: Երկրի անկախացումից հետո սպառնացող մեծագույն վտանգը Մալայզիայի ներխուժումն է եղել: [[Իսրայելի պաշտպանության բանակ]]ի հրամանատարներին հանձնարարված է եղել զրոյից ստեղծել Սինգապուրյան զինված ուժեր, իսկ իսրայելյան մասնագետները ուսումնական փորձը փոխանցել են Սինգապուրի զինվորներին: Ռազմական կուրսերը կազմակերպվել են իսրայելյան մոդելի հիմքով: Սինգապուրը նախկինի պես պահպանում է ռազմական ուժեղ կապերը Իսրայելի հետ և համարվում է իսրայելական զենքի խոշոր գնորդներից մեկը: Հակատանկային «Մատադոր» զենքը սինգապուր-իսրայելյան նոր համագործակցության օրինակ է:
 
== Տնտեսական հրաշք ==
[[Պատկեր:A Night Perspective on the Singapore Merlion (8347645113).jpg|200px|մինի|Սինգապուրի խորհրդանիշ Մերլայըն, ստեղծվել է 1964 թվականին]]
2.1 Տնտեսական աճը և դրա սկզբունքները: Ինչպես նշում է Յուրի Սիգովը,  իր «Սինգապուր. Աշխարհի 8-րդ հրաշալիք» գրքում, ցանկացած երկիր,  կապ չունի,  թե զարգացման որ փուլում է այն գտնվում,  ունի իր տնտեսական առավելությունները և թերությունները: Դրանք են.