«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2046 բայտ ,  1 տարի առաջ
== Կանոնները ==
Մարզիկները մրցում են բոկոտն, ձյուդոյի հատուկ մարզավարտիքով և կիմոնո կոչվող վերնամարզազգեստով։ Բացի ըմբշամարտի հնարքներից, թույլատրվում է օգտագործել նաև որոշ ցավեցնող հակահոդային և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Գոտեմարտի հավասար ավարտի դեպքում տրվում է ևս 5 րոպե՝ մինչև մրցակիցներից մեկի կողմից միավորի ձեռքբերումը։ Եթե լրացուցիչ գոտեմարտը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողը որոշվում է մրցավարական եռյակի կողմից։ Ձյուդոյի մրցումներում կա հաղթանակը շնորհելու 7 տարբերակ։ Մաքուր հաղթանակ, որը կոչվում է «իպպոն», և բարդ հաղթանակ, որը կոչվում է «սոգո գաչի». հաղթողը ստանում է 10 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Վազա արի»-ի առավելությամբ հաղթանակի դեպքում հաղթողին շնորհվում է 7 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Յոկո»-ի առավելության դեպքում միավորների փոխհարաբերությունը կազմում է 5-0, «կոկա»-ի առավելության դեպքում՝ 3-0։ Փոքր առավելության կամ մրցավարների կարծքիքով տրվող հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է միայն մեկ միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ Թիմային մրցումներում կարող է գրանցվել ոչ ոքի արդյունք, որը ճապոներեն կոչվում է «հիկի-վակի» և մարզիկներին միավոր չի բերում։ Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձյուդոյի գոտեմարտը վարում են երեք մրցավարներ՝ գորգի վրայի ավագ մրցավարը և երկու եզրային մրցավարներ։ Մրցամարտերը տեղի են ունենում 16x16 մ չափերի [[տատամի]]ի վրա, որն ունի երկու սահմանագոտի՝ մրցության և անվտանգության։ Այս գոտիները սահմանագծվում են 1 մ լայնության կարմիր շերտով։ մրցագորգը շրջափակող այս գունավոր շերտը կոչվում է պասիվության գոտի և մտնում է մրցագորգի չափերի մեջ, որի ընդհանուր չափը հավասար է 10x10 քառակուսի մետրի։ Մրցագորգից դուրս գտնվող անվտանգության գոտին պետք է ունենա 3 մ լայնություն։
 
== Մարտարվեստ և օգտագործում ինքնապաշտպանության նպատակով ==
Ձյուդոյի հնարքներն ընկած են (լրիվ կամ մասնակի) բանակային ձեռնամարտի բազմաթիվ ոճերի և ինքնապաշտպանության քաղաքացիական համակարգի<ref name="Judo as a Martial Art">{{cite web
|url = http://www.judoinfo.com/other.htm
|title = Judo as a Martial Art
|publisher = JudoInfo.com
|accessdate = 2010-03-01
|lang = en
|archiveurl = https://www.webcitation.org/619CizecX?url=http://www.judoinfo.com/other.htm
|archivedate = 2011-08-23
}}</ref> հիմքում, այդ թվում՝ Ամերիկյան մարտական ձյուդոյ (American Combat Judo) հիմքում<ref name="American Combat Judo">{{книга
|автор = Bernard J. Cosneck.
|заглавие = American Combat Judo
|ссылка = http://www.judoinfo.com/pdf/American%20Combat%20Judo.pdf
|место = Астана
|издательство = Sentinel Books Publishers, Inc.
|год = 1944
|страниц = 125
}}</ref>, որը բանակի<ref>{{книга
|заглавие = Field Manual No. 3-25.150. Combatives
|ссылка = http://www.judoinfo.com/pdf/USArmyFieldManual.pdf
|место = Washington, DC
|издательство = Department of the Army
|год = 2002
|страниц = 264
|isbn =
}}</ref> և ԱՄՆ-ի ծովային հետևակազորի<ref>{{книга
|автор = Marine Corps Combat Development Command
|заглавие = Fundamentals of Marine Corps aArtial Arts
|ссылка = http://www.judoinfo.com/pdf/Marine_Martial_Arts.pdf
|место = Quantico, Virginia 22134
|издательство = United States Marine Corps. Martial Arts Center of Excellence. The Basic School.
|страниц = 149
|isbn =
}}</ref> ձեռնամարտի համակարգ է:
 
== Ընդհանուր մենամարտեր ==