«Կարմիր շեղում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.dasaran.am/ +https://www.dasaran.am/)
No edit summary
Տող 7.
 
== Կոսմոլագիական կարմիր շեղում ==
Կոսմոլոգիական կարմիր շեղումը գալակտիկաների սպեկտրներում հայտնագործել է ամերիկացի աստղագետ [[Վ. Սլայֆեր]]ը, 1914 թ.-ին։ 1929 թ.-ին [[Էդվին Հաբլ]]ը չափումների հիման վրա ցույց է տվել, որ [[գալակտիկաներ]]ի կարմիր շեղումները համեմատական են դրանց հեռավորություններին։ Համարելով, որ այդ շեղումները պայմանավորված են [[Դոպլերի էֆեկտ]]ով, գալակտիկաների հեռացման v արագությունների համար նա ստացել է
:<math> v = Hr </math>
առնչությունը, որտեղ r-ը գալակտիկայի հեռավորությունն է, H-ը՝ համեմատականության գործակիցը ([[Հաբլի հաստատուն]])։
Տող 13.
Փոքր կարմիր շեղման դեպքում
:<math> v = c \frac{\Delta \lambda}{\lambda} </math>
որտեղ <math>\lambda</math> ալիքի երկարությունն է, <math>\Delta \lambda</math>-ն՝ դրա փոփոխությունը կարմիր շեղման հետևանքով, c-ն՝ [[լույսի արագություն]]ը։ Սովորաբար, կարմիր շեղւմըշեղումը բնութագրվում է
:<math> z \equiv \frac{\Delta \lambda}{\lambda} </math>
 
Տող 21.
Առաջին հեռավոր օբյեկտները, որոնց համար հայտնաբերվեց կարմիր շեղումը [[քվազարներ]]ն էին՝ մինչև ավելի կատարելագործված աստղադիտակների ստեղծումը, որոնց օգնությամբ հնարավոր եղավ նկատել գալակտիկաների կարմիր շեղումը։
 
Հաբլի օրենքը <math> v = Hr </math> տեսքով ճիշտ է համեմատաբար փոքր կարմիր շեղումների, այսինքն՝ փոքր հեռավորությունների համար։ Մեծ հեռավորությունների դեպքում այն պարունակում է տարածության կորությունից կախված լրացուցիչ անդամ։ H-ի որոշման խնդիրը սերտորեն կապված է գալակտիկաների հեռավորությունների որոշման հետ։ 1976 թ.-ին H-ն ընդունվել է 50—60 [[կիլոմետր|կմ]]/([[վայրկյան|վրկ]]·[[պարսեկ|Մպս]])։
 
Կարմիր շեղման երևույթը վկայում է, որ [[Տիեզերք]]ի աստղագիտական դիտումների համար մատչելի մասում բոլոր գալակտիկաներն իրարից հեռանում են։ Դա նշանակում է, որ դիտվող Տիեզերքը ստացիոնար վիճակում չի գտնվում։ Կարմիր շեղումը [[Տիեզերքի ընդլայնում|Տիեզերքի ընդլայնման]] և [[Մեծ պայթյուն|Մեծ պայթյունի տեսության]] ապացույց է։