«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1818 բայտ ,  1 տարի առաջ
== Կանոնները ==
Մարզիկները մրցում են բոկոտն, ձյուդոյի հատուկ մարզավարտիքով և կիմոնո կոչվող վերնամարզազգեստով։ Բացի ըմբշամարտի հնարքներից, թույլատրվում է օգտագործել նաև որոշ ցավեցնող հակահոդային և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Գոտեմարտի հավասար ավարտի դեպքում տրվում է ևս 5 րոպե՝ մինչև մրցակիցներից մեկի կողմից միավորի ձեռքբերումը։ Եթե լրացուցիչ գոտեմարտը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողը որոշվում է մրցավարական եռյակի կողմից։ Ձյուդոյի մրցումներում կա հաղթանակը շնորհելու 7 տարբերակ։ Մաքուր հաղթանակ, որը կոչվում է «իպպոն», և բարդ հաղթանակ, որը կոչվում է «սոգո գաչի». հաղթողը ստանում է 10 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Վազա արի»-ի առավելությամբ հաղթանակի դեպքում հաղթողին շնորհվում է 7 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Յոկո»-ի առավելության դեպքում միավորների փոխհարաբերությունը կազմում է 5-0, «կոկա»-ի առավելության դեպքում՝ 3-0։ Փոքր առավելության կամ մրցավարների կարծքիքով տրվող հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է միայն մեկ միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ Թիմային մրցումներում կարող է գրանցվել ոչ ոքի արդյունք, որը ճապոներեն կոչվում է «հիկի-վակի» և մարզիկներին միավոր չի բերում։ Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձյուդոյի գոտեմարտը վարում են երեք մրցավարներ՝ գորգի վրայի ավագ մրցավարը և երկու եզրային մրցավարներ։ Մրցամարտերը տեղի են ունենում 16x16 մ չափերի [[տատամի]]ի վրա, որն ունի երկու սահմանագոտի՝ մրցության և անվտանգության։ Այս գոտիները սահմանագծվում են 1 մ լայնության կարմիր շերտով։ մրցագորգը շրջափակող այս գունավոր շերտը կոչվում է պասիվության գոտի և մտնում է մրցագորգի չափերի մեջ, որի ընդհանուր չափը հավասար է 10x10 քառակուսի մետրի։ Մրցագորգից դուրս գտնվող անվտանգության գոտին պետք է ունենա 3 մ լայնություն։
 
== Խառը մարտարվեստ ==
Ըմբշամարտի հմտությունները և՛ կանգնած (''տատի վաձա''), և՛ պարտերի (''նե վաձա'') դիրքերով ձյուդոիստներին հնարավորություն են տալիս հաջողությամբ ներկայանալ խառը մարտարվեստներում (Mixed Martial Arts):
 
* Ձյուդոյի Ճապոնիայի չեմպիոն Մասահիկո Կիմուրան ձյուդոյի կանոններով մրցախաղում (submission) հաղթել է [[Բրազիլիա|բրազիլական]] ջիու-ջիթսուի ներկայացուցիչ Էլիու Գրեյսիին<ref name="kimura1">{{cite web
|author = Jim Chen, Theodore Chen
|datepublished = 2003-07-03
|url = http://www.judoinfo.com/kimura.htm
|title = The Man Who Defeated Helio Gracie
|accessdate = 2010-07-14
|lang = en
|description = Человек, победивший Элиу Грэйси
|archiveurl = https://www.webcitation.org/619ClrKIs?url=http://www.judoinfo.com/kimura.htm
|archivedate = 2011-08-23
}}</ref>, նրա գոտեմարտը մեկ այլ [[Բրազիլացիներ|բրազիլացու]]՝ [[Վալդեմար Սանտանա]]յի հետ ավարտվել է ոչ-ոքի հաշվով<ref name="My Judo">{{cite web
|author = Masahiko Kimura
|authorlink =
|datepublished = 1984
|url = http://www.judoinfo.com/kimura2.htm
|title = Excerpt from «''My Judo''»
|accessdate = 2010-07-14
|lang = en
|description = Выдержки из книги Масахико Кимуры «Моё дзюдо»
|archiveurl = https://www.webcitation.org/619CmKgDi?url=http://www.judoinfo.com/kimura2.htm
|archivedate = 2011-08-23
}}</ref>:
 
== Գիտակցության կատարելագործման մեթոդ ==