«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 375.
Ջիգորո Կանոն իր ելույթներում նշել է, որ ձյուդոն՝ որպես գիտակցության բարելավման մեթոդ, ներառում է տարբեր ասպեկտներ: Մասնավորապես, ձյուդոյով զբաղվողների բարոյականության զարգացումն ապահովվում է ձյուդոյի դասընթացի առանձնահատկությունների շնորհիվ<ref name="Горбылёв. Хидэн 1"/>: Ի թիվս այլ բաների՝ այն ձեռք է բերվում նրա հաշվին, որ մարզումների տարբեր աստիճաններում աստիճանաբար տեղի է ունենում ձյուդոյով զբաղվողների՝ աշակերտից ուսուցչի դերերի աստիճանաբար անցում, ինչը հանգեցնում է միմյանց օգնելու անհրաժեշտությանը:
 
Կանոն նաև նշել է, որ ձյուդոյով զբաղվելու համար պահանջվում է ինքնատիրապետում, ինչը դրականորեն է ազդում աշակերտների անհատականության վրա: Իսկ [[հիշողություն|հիշողության]] (բարդ հնարքներ սովորելու անհրաժեշտության հաշվին), դիտողականության (''ռանդորիի'' պրակտիկայի միջոցով) մարզումները և [[երևակայություն|երևակայության]] զարգացումն ու ստեղծագործական մոտեցումը (տարբերակային տեխնիկայի յուրացումը), իր մտքերն արտահայտելու կարողությունները (օրինակ՝ հնարքների նկարագրումը) ձյուդոյի պարապմունքների շնորհիվ զարգանում են համալիր կերպով<ref name="Горбылёв. Хидэн 1"/>:
 
1889 թվականի մայիսի 11-ին Մեծ Ճապոնիայի կրթական հասարակության համար հնչեցրած «Ընդհանուր տեղեկություններ ձյուդոյի և դաստիարակության գործում նրա ունեցած կարևորության մասին» իր զեկույցում<ref name="Горбылёв. Хидэн 1"/> Ջիգորո Կանոն ասել է.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձյուդո» էջից