«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1016 բայտ ,  1 տարի առաջ
1889 թվականի մայիսի 11-ին Մեծ Ճապոնիայի կրթական հասարակության համար հնչեցրած «Ընդհանուր տեղեկություններ ձյուդոյի և դաստիարակության գործում նրա ունեցած կարևորության մասին» իր զեկույցում<ref name="Горбылёв. Хидэн 1"/> Ջիգորո Կանոն ասել է.
{{Քաղվածք|автор=|Ես կարծում եմ, որ նա, ով ձյուդո կսովորի լավ ուսուցչի մոտ, կգնահատի իր հայրենիքը, կսիրի իր գործը և իրերը, կվեհացնի իր ոգին և կկարողանա իր մեջ դաստիարակել առնական, գործունյա բնավորություն:}}
 
Ձյուդոյով զբաղվելու համար Կանոն մշակել է մի շարք հրահանգներ<ref name="Горбылёв. Хидэн 1"/>.
{{Քաղվածք|հեղինակ=|
* Կարողացիր քո հնարավորությունները համեմատել մրցակցիդ հնարավորությունների հետ:
* Վերցրու նախաձեռնությունը:
* Մտածիր ուշադիր, իսկ գործիր վճռականորեն:
* Իմացիր, թե որտեղ է պետք կանգ առնել:
* Հաղթելով՝ մի մեծամտացիր, պարտություն կրելով՝ մի հնազանդվիր, բարօր կյանք վայելելով՝ մի կորցրու զգոնությունդ, ընկնելով վտանգավոր իրավիճակի մեջ՝ մի վախեցիր և առաջ շարժվիր ընտրած ճանապարհով:}}
Այս հրահանգները կիրառելի են ինչպես ձյուդոյում, այնպես էլ առօրյա կյանքում:
 
== Ձյուդոն որպես մարզաձև ==