«Շուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 53.
Ի տարբերություն մարդու՝ շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում։ Բոլոր շնազգիների՝ շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ։ Երախները բաց, լեզուները դուրս գցած՝ դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը։ Քթի, բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթը, որոնց վրա շատ գեղձեր կան, խոնավության բավարար քանակ են ապահովում։ Սա անհրաժեշտ է նաև շան հոտառական հատկությունը պահպանելու համար և նպաստում է այն բանին, որ շան քիթը միշտ խոնավ է ու սառը։<ref>«Ինչու և ինչպես» Շներ։ Պետեր Տայխման</ref>
Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շան քիթը հատկապես զգայուն է կարագաթթվի նկատմամբ, որը մարդու քրտինքի տարածվելուց է գոյանում։ Շներն առնում են կարագաթթվի հոտը նույնիսկ մեկին միլիոն նոսրացման դեպքում։ Շան քթի խոռոչի հոտառական էպիթելիումի ընդհանուր մակերեսը 30-40 անգամ ավելի մեծ է և 100 անգամ ավելի զգայուն, քան մերը։ Այն 220 մլն բջիջ ունի, իսկ մարդունը՝ ընդամենը 5 մլն բջիջ։
Շների ոչ միայն հոտառությունն է սուր, այլև լսողությունը։ Շները հստակ տարբերում են ձայները և որոշում՝ ո՞ր կողմից են դրանք գալիս։ Այդ ժամանակ շները սրում և շարժում են ականջները։ Շները շատ բարձր հաճախականության ձայներ են ընկալում։ Վայրկյանում 20000 տատանում հաճախականության ձայները մարդը չի լսում. դա անդրաձայնն է։ Շները լսում են վայրկյանում 40000 տատանում հաճախականության ձայները, բայց նրանց էլ գերազանցում են կատուները, որոնք լսում են վայրկյանում 5000050002 տատանում հաճախականույան ձայներ և իրենց այդ հատկությամբ մրցում չղջիկների հետ։
Շան տեսողությունն ավելի վատ է զարգացած, քան լսողությունն ու հոտառությունը։ Սա շների՝ գիշերային մսակեր նախնիներից ստացած ժառանգությունն է։ Գայլը որսի է դուրս գալիս գիշերը՝ մութն ընկնելուց հետո։ Այդ պատճառով էլ նրա աչքերը տեսնում են կատարվող շարժումները՝ օգտագործելով մնացորդային լույսը։ Շան աչքի հատակի կառուցվածքը մի կարևոր առանձնահատկություն ունի. անոթային թաղանթում ձևավորվում է հյուսվածքի մի շերտ [[tapetum lucidum]], որը լույսն անդրադարձնելու հատկություն ունի։ Այդ է պատճառը, որ շների, գայլերի, ինչպես նաև կատուների աչքերը վառվում են գիշերը, երբ դրանց վրա ընկնում է շարժվող մեքենայի լույսը։ Շան տեսողության անկյունը համապատասխանում է աչքերի դիրքին։ Որքան դրանք իրարից հեռու են, այնքան տեսողության անկյունը մեծ է։ Իսկ երկու աչքով ծավալային տեսողությանը, հակառակը, խանգարում է։
 
== Շների ցեղերը ==
Շների ժամանակակից բոլոր ցեղերը, չնայած արտաքին որոշ նմանության, քարե դարի՝ իրենց նախնիների հետ ընդհանուր ոչինչ չունեն։ Շների ցեղերը պատահականորեն չեն ձևավորվել, դրանք բնության քմահաճույքը չեն։ Այդ ցեղերն ստեղծել է մարդը՝ երկար և հետևողական աշխատանքի արդյունքում, որը հաճախ մի քանի սերունդ հետո է երևացել։ Ցեղերը կայուն, անփոփոխ չեն, սակայն նոր ցեղի ստեղծումը հիմա հազվադեպ երևույթ է։ Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ Կան նաև բազմաթիվ վայրենացած ընտանի շներ՝ պարիաներ։ Աշխարհում ընդամենը շների՝ շուրջ 400 ցեղ է հայտնի։ Ահա դրանցից մի քանիսը.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուն» էջից