«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1840 բայտ ,  1 տարի առաջ
== Կանոնները ==
Մարզիկները մրցում են բոկոտն, ձյուդոյի հատուկ մարզավարտիքով և կիմոնո կոչվող վերնամարզազգեստով։ Բացի ըմբշամարտի հնարքներից, թույլատրվում է օգտագործել նաև որոշ ցավեցնող հակահոդային և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Գոտեմարտի հավասար ավարտի դեպքում տրվում է ևս 5 րոպե՝ մինչև մրցակիցներից մեկի կողմից միավորի ձեռքբերումը։ Եթե լրացուցիչ գոտեմարտը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողը որոշվում է մրցավարական եռյակի կողմից։ Ձյուդոյի մրցումներում կա հաղթանակը շնորհելու 7 տարբերակ։ Մաքուր հաղթանակ, որը կոչվում է «իպպոն», և բարդ հաղթանակ, որը կոչվում է «սոգո գաչի». հաղթողը ստանում է 10 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Վազա արի»-ի առավելությամբ հաղթանակի դեպքում հաղթողին շնորհվում է 7 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Յոկո»-ի առավելության դեպքում միավորների փոխհարաբերությունը կազմում է 5-0, «կոկա»-ի առավելության դեպքում՝ 3-0։ Փոքր առավելության կամ մրցավարների կարծքիքով տրվող հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է միայն մեկ միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ Թիմային մրցումներում կարող է գրանցվել ոչ ոքի արդյունք, որը ճապոներեն կոչվում է «հիկի-վակի» և մարզիկներին միավոր չի բերում։ Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձյուդոյի գոտեմարտը վարում են երեք մրցավարներ՝ գորգի վրայի ավագ մրցավարը և երկու եզրային մրցավարներ։ Մրցամարտերը տեղի են ունենում 16x16 մ չափերի [[տատամի]]ի վրա, որն ունի երկու սահմանագոտի՝ մրցության և անվտանգության։ Այս գոտիները սահմանագծվում են 1 մ լայնության կարմիր շերտով։ մրցագորգը շրջափակող այս գունավոր շերտը կոչվում է պասիվության գոտի և մտնում է մրցագորգի չափերի մեջ, որի ընդհանուր չափը հավասար է 10x10 քառակուսի մետրի։ Մրցագորգից դուրս գտնվող անվտանգության գոտին պետք է ունենա 3 մ լայնություն։
 
== Գիտակցության կատարելագործման մեթոդ ==
Ձյուդոյով զբաղվելը նպաստում է ներդաշնակ հոգևոր զարգացմանը, քանի որ այն խթանում է իրադարձությունների նկատմամբ դրական մոտեցմանը, պահանջում կարգապահություն, հաստատակամություն, [[էթիկետ]]ի պահպանում, հաջողության հասնելու և դրան հասնելու համար անհրաժեշտ ջանքերի փոխկապակցվածության գիտակցում<ref name="Neil Ohlenkamp">{{книга
|автор = Neil Ohlenkamp.
|заглавие = Black Belt: Judo Skills and Techniques
|издательство = New Holland Publishers Ltd.
|год = 2006
|страниц = 160
|isbn = 1-84537-109-7
}}</ref>:
 
Ջիգորո Կանոն իր ելույթներով ցույց է տվել, որ ձյուդոն՝ որպես գիտակցության բարելավման մեթոդ, ներառում է տարբեր ասպեկտներ: Մասնավորապես, ձյուդոյով զբաղվողների բարոյականության զարգացումն ապահովվում է ձյուդոյի դասընթացի առանձնահատկությունների շնորհիվ<ref name="Горбылёв. Хидэн 1"/>: Ի թիվս այլ բաների՝ այն ձեռք է բերվում նրա հաշվին, որ մարզումների տարբեր աստիճաններում աստիճանաբար տեղի է ունենում ձյուդոյով զբաղվողների՝ աշակերտից ուսուցչի դերերի աստիճանաբար անցում, ինչը հանգեցնում է միմյանց օգնելու անհրաժեշտությանը:
 
== Ձյուդոն որպես մարզաձև ==