«Կառավարում (տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
==Արտադրության կառավարման գործառույթները և սկզբունքները==
 
[[Կենդանիներ|Կենդանի]]<ref>{{Cite book|title=|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref> բնության, հասարակության տեխնիկայի մեջ ''կառավարման ընդհանուր սկզբունքները'' ուսումնասիրում է [[կիբերնետիկան]]։ Արտադրության կառավարման մասին գիտելիքների համակարգը ձևավորվում է տարբեր գիտությունների հիման վրա։ Քաղաքական տնտեսագիտության, իրավունք, հոգեբանության և շատ ուրիշ գիտություններում կան բաժիներ, որոնք կապված են արտադրության կառավարման հետ։ Մի շարք կոնկրետ գիտական դիսցիպլնները հատուկ ուսումնասիրում են կառավարման որոշ գործառույթները՝ պլանավորում, հաշվառման հարցեր և որոշումների ընդունում, տեղեկատվության մշակում և այլն։ Դրանք ընդհանրացնում են պրակտիկ փորձը և մշակում են ավելի կատարյալ ձևեր և մեթոդներ կառավարման գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Դրա հետ կապված ավելի մեծ նշանակություն են ստանում քանակական մեթոդները և որոշում ընդունող մոդելները։ Արտադրության ժամանակակից կառավարումը արդեն հնարավոր չէ պատկերացնել առանց համակարգիչների։
 
Արտադրության կառավարումը բոլոր մակարդակներում բարդ [[գործընթաց]] է։ Ֆիրմայի սահմաններից դուրս կառավարիչը պետք է անընդհատ պայքար տանի իր բաժնեմասի համար, կանխատեսել պատվիրատուների պահանջները ապահովել մատակարարման ստույգ ժամկետները, տալ ավելի բարձր որակի արտադրանք, սահմանել գները՝ հաշվի առնելով մրցակցության մակարդակները և հոգալ ֆիրմայի հեղինակության մասին։ Ֆերմայի ներսում նա պետք է ձգտի աշխատանքի արտադրողականության բարձրացմանը՝ պլանավորման բարելավման, ավելի արդյունավետ կազմակերպման և արտադրական գործընթացի ավտոմատացման միջոցով։ Միաժամանակ նա պետք է հաշվի առնի արհմիությունների պահանջները, պահպանի մրցակցային դիրքերը շուկայում, ապահովել բաժնետերերի դիվիդենտները այնպիսի մակարդակների վրա, որ չկորցնի իրենց վստահությունը, դրա հետ միասին ընկերությանը թողնի չբաժանված եկամուտի բավարար ծավալ՝ նրա հետագա աճը ապահովելու համար։ Կառավարման կարևորագույն խնդիրներից է կազմակերպության և նրա առանձին տեղամասերի գործունեության բոլոր կողմերի և տեսակետների, մասնավոր նպատակների ինտեգրացումը, միավորումը տվյալ համակարգի ընդհանուր նպատակին հասնելու համար։