«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 831 բայտ ,  1 տարի առաջ
Փոփոխություններ են կատարվել նաև մրցավարական կանոններում. ի լրումն տատամիի վրայի մրցավարի և եզրային մրցավարների կողմից իրականացվող տեսողական ստուգման՝ գոտեմարտը տեսագրվում է «Care» համակարգի 2 տեսախցիկներով: Հակառակորդների հավասար միավորների դեպքում լրացուցիչ 2 րոպեների ընթացքում մինչև առաջին միավորը (այսպես կոչված «Golden Score») հաշվետախտակին ցուցադրվում է գոտեմարտի հիմնական ժամանակի ավարտի պահին եղած արդյունքը: Մինչև լրացուցիչ ժամանակը լրանալը միավորների բացակայության դեպքում հաղթողին որոշում են մրցավարները:
 
2013 թվականի փետրվարից կատարվել են հերթական փոփոխությունները: Դրանց թվում կարելի է առանձնացնել հետևյալները. ամբողջությամբ արգելվում է կանգնած դիրքում գոտեմարտի ժամանակ ոտքը բռնելը (խախտման դեպքում անմիջապես տրվում է «հանսոկու-մակե»): Պահում կատարելիս միավոր ստանալու համար անհրաժեշտ ժամանակը կրճատվել է՝կրճատում՝ 20/15/10 վայրկյան – իպպոն/վաձա-արի/յուկո: Արգելվում են հակառակորդին 2 ձեռքով բռնած տապալելը, ոտքերի օգնությամբ տապալելը, և ամբողջությամբ խստացվել են հակառակորդի բռնելաձևերից մշտապես պաշտպանվելու պատիժները: Անհապաղ (նախկինում՝ բռնելը առանց գրոհի ավելի քան երեք վայրկյան) գրոհ «ոչ ճիշտ» բռնումների դեպքում (օրինակ՝ միակողմանի): Հնարքի շարունակում պառկած պայքարում (ինչպես նաև կանգնած), որ սկսվել է տատամիի ներսում, դրանից դուրս: Հրաժարում հակառակորդին միավոր նշանակելուց երկրորդ և երրորդ «սիդոների» դեպքում: Անսահմանափակ ժամանակ գոլդենսկորի համար (այսինքն՝ հրաժարում մրցավարի որոշմամբ հաղթողին որոշելուց (այսպես կոչված «հանթեյ»): Կշռում մրցման նախորդ երեկոյան:
 
== Քաշային կարգերը ==