«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 456.
 
Մրցումների պահանջվող կանոնները խախտելու համար մրցավարը կարող է մարզիկներին նշանակել պատիժ՝ {{նիհոնգո|«սիդո»|指導||սիդո:|պատիժ}}<ref>«Շիդո» – ճապոներենի տառադարձման կանոններն առանց կիրառելու սխալ տառադարձում:</ref>: Տուգանքներ նշանակվում են կանոններով արգելված գործողությունների կատարման, պասիվության, հնարքների իմիտացիայի, հակառակորդի բռնելակերպերից մշտապես պաշտպանվելու և այլնի համար: «Սիդոն» (3-ից ոչ ավելի) չի հանգեցնում մրցակցին միավորներ տալուն: Չորրորդ խախտումը հանգեցնում է գոտեմարտն անիջապես ավարտելուն և կանոնները խախտած մարզիկի որակազրկման՝ {{նիհոնգո|«հանսոկու-մակե»|反則負け||հանսոկու մակե|բառացի՝ «պարտություն կանոնները խախտելու պատճառով»}}: Միևնույն ժամանակ նրա հակառակորդն ինքնաբերաբար ստանում է «իպպոն» գնահատական: Կանոնների լուրջ խախտման դեպքում «հանսոկու-մակե» պատիժ (օրինակ՝ ուղղահայաց դիրքում գոտեմարտի ժամանակ հակառակորդի ոտքը բռնել) կարող է նշանակվել և առանց նախօրոք «սիդո» տալու:
 
2010 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցումների կանոններում կատարված փոփոխությունները:
 
Կանոնների նոր տարբերակում արգելված են տեխնիկական մի շարք գործողություններ: Մասնավորապես, արգելվում և որակազրկմամբ պատժվում է հակառակորդի ոտքը կամ գոտկատեղից ներքև մարմնի ցանկացած մասից բռնելը (գրոհելը) որպես տեխնիկական ''առաջին'' գործողություն կատարելու համար: Նաև արգելվում է ցածր պաշտպանական կանգը (պատիժը՝ սիդո): Որակազրկմամբ է պատժվում նաև ձյուդոյի ոգու յուրաքանչյուր խախտում<ref name="Изменения правил соревнований 2010">{{cite web
|url = http://www.judo.ru/Files/sudeystvo/rules/6_pr_izm_2010_eng.pdf
|title = Изменения правил соревнований Международной федерации дзюдо, действующие с 1 января 2010 года
|accessdate = 2010-03-01
|lang = en
|archiveurl = https://www.webcitation.org/619CxDom7?url=http://www.judo.ru/Files/sudeystvo/rules/6_pr_izm_2010_eng.pdf
|archivedate = 2011-08-23
}}</ref>:
 
Փոփոխություններ են կատարվել նաև մրցավարական կանոններում. ի լրումն տատամիի վրայի մրցավարի և եզրային մրցավարների կողմից իրականացվող տեսողական ստուգման՝ գոտեմարտը տեսագրվում է «Care» համակարգի 2 տեսախցիկներով: Հակառակորդների հավասար միավորների դեպքում լրացուցիչ 2 րոպեների ընթացքում մինչև առաջին միավորը (այսպես կոչված «Golden Score») հաշվետախտակին ցուցադրվում է գոտեմարտի հիմնական ժամանակի ավարտի պահին եղած արդյունքը: Մինչև լրացուցիչ ժամանակը լրանալը միավորների բացակայության դեպքում հաղթողին որոշում են մրցավարները:
 
== Քաշային կարգերը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձյուդո» էջից