«Թավշյա հեղափոխություն (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Samo04 տեղափոխեց էջը «Հայկական թավշյա հեղափոխություն»-ից «Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի» վերահղման վրայով: Անվանափոխվել է առանց համաձայնության
Տող 1609.
 
== Ապրիլի 26-ի իրադարձություններ ==
 
==Մայիսի 2-ի իրադարձություններ==
Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնի հրաժարականից հետո «Քայլ արա» շարժումը, հրաժարվում է նաև Կարեն Կարապետյանին ընդունել վարչապետի պաշտոնում։ Ազգային ժողովում նշանակվում են նոր վարչապետի ընտրություններ, որոնք անցան ըստ Սահմանադրության մեջ նշված ժամկետի, 7 օր անց, մայիսի 1ին։
Ընդունելով շարշման խիստ բացասական վերաբերմունքը իր թեկնածույության նկատմամբ, Կարեն Կարապետյանը չի առաջադրում իր թեկնածույությունը այս ընտրություններին։
Սակայն Կարեն Կարապետյանը որպես փոխվարչապետ, մնում է վարչապետի ժամանակավոր գործակատար այս ընտրությունների ընթացքում։
«Ելք» դաշինքը առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածույությունը, որը և հանդիսանում է միակ թեկնածուն։
 
«Հանրապետական կուսակցությունը» տարածեց հայտարարություն, որում ասված էր, որ «Հանրապետական կուսակցությունը» կսատարի ընտրությունների կայացմանը, և որ մայիսի 1-ին Հայաստանի հանրապետությունը կունենա նոր ընտրված վարչապետ։
 
«Հանրապետական կուսակցության» պատգամավորները ապրիլի 30֊ին կազմակերպեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հարց ու պատասխանի սեսիա Հանրապետական կուսակցության գրասենյակում։
 
Մայիսի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ։ Օրվա 10 ժամվա ընթացքւմ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին տրվեցին հարցեր 26 պատգամավորներից, մեծ մասը Հանրապետական կուսակցության պատգամավորների կողմից։ Հարցերի բնույթը և երկարաձգումը Հանրապետական կուսակցության պատգամավորների կողմից առաջացրեց խիստ բացասական վերաբերմունք հայաստանի քաղաքացիների մոտ։ Ընտրություններին թեկնածուն սատարում ստացավ «Ելք դաշինք», «Դաշնակցություն դաշինք» և «Ծառուկյան դաշինք» քաղաքական միավորներից, բայց հակառակ դրան «Հանրապետական կուսակցության» 55 պատգամավոր քվեարկեցին թեկնածուի դեմ, և Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ Մայիսի 1-ին։
 
Մայիսի 2ը հայտարարվեց «Քայլ արա» շարժուման և բոլոր աջակցող կողմերից բացարձակ բլոկադայի օր․ ամբողջ Հանրապետությունում փակվել էին փողոցներ և մայրուղիներ, տրանսպորտի շահագործման մեծ քանակով միջոցներ․ նաև Երևանի մետրոպոլիտենը, առավոտյան չէր գործել նաև Զվարթնոց օդանավակայանը։
 
Մայիսի 3֊ին «Հայաստանի Հանրապետական կուսակցության» Ազգային ժողովի ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տարածեց հայտարարություն, ըստ որի ՀՀԿ֊ն այս անգամ, հաջորդիվ մայիսի 8֊ի ընտրություններին կօժանդակի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածույի օգտին։
 
Նիկոլ Փաշինյանը առաջադրվեց վարչապետի թեկնածու «Ծառուկյան դաշինք», «ՀՅԴ» խմբակցություն, «Ելք» դաշինքի կողմից, հավաքելով 45 ձայն, գերազանցելով 1/3 ընդհանուր ձայների քանակության շեմը։
 
==Մայիսի 8-ի իրադարձություններ==
Մայիսի 8-ին Ազգային ժողովում կայացած ընտրությունների արդյունքում 59 կողմ և 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։
Նրա օգտին Ազգային ժողովի քվեարկության ժամանակ քվեարկեցին Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը, բոլոր ձայներով, և Հանրապետական կուսակցությունը, 10+1 ձայներով:
 
== Տես նաև ==