«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2203 բայտ ,  2 տարի առաջ
* երբ ձյուդոիստը մրցակցին նետում է մեջքի փոքր մասի վրա, կամ անբավարար արագությամբ կամ ուժով (այսինքն՝ նետման մեջ առկա են «իպպոն» գնահատելու համար անհրաժեշտ երեք տարրերից երկուսը);
* երբ ձյուդոիստը պահումը կատարում է ավելի քան 15 վայրկյան, բայց 20 վայրկյանից պակաս:
 
«Յուկո» գնահատականը տրվում է հետևյալ դեպքերում՝
* երբ ձյուդոիստը հակառակորդին նետում է մեջքի փոքր մասի վրա անբավարար արագությամբ կամ ուժով (նետման մեջ առկա են «իպպոն» գնահատելու համար անհրաժեշտ երեք տարրերից մեկը),
* երբ ձյուդոիստը պահումը կատարում է ավելի քան 10 վայրկյան, բայց 15 վայրկյանից պակաս:
 
Մրցումների պահանջվող կանոնները խախտելու համար մրցավարը կարող է մարզիկներին նշանակել պատիժ՝ {{նիհոնգո|«սիդո»|指導||սիդո:|պատիժ}}<ref>«Շիդո» – ճապոներենի տառադարձման կանոններն առանց կիրառելու սխալ տառադարձում:</ref>: Տուգանքներ նշանակվում են կանոններով արգելված գործողությունների կատարման, պասիվության, հնարքների իմիտացիայի, հակառակորդի բռնելակերպերից մշտապես պաշտպանվելու և այլնի համար: «Սիդոն» (3-ից ոչ ավելի) չի հանգեցնում մրցակցին միավորներ տալուն: Չորրորդ խախտումը հանգեցնում է գոտեմարտն անիջապես ավարտելուն և կանոնները խախտած մարզիկի որակազրկման՝ {{նիհոնգո|«հանսոկու-մակե»|反則負け||հանսոկու մակե|բառացի՝ «պարտություն կանոնները խախտելու պատճառով»}}: Միևնույն ժամանակ նրա հակառակորդն ինքնաբերաբար ստանում է «իպպոն» գնահատական: Կանոնների լուրջ խախտման դեպքում «հանսոկու-մակե» պատիժ (օրինակ՝ ուղղահայաց դիրքում գոտեմարտի ժամանակ հակառակորդի ոտքը բռնել) կարող է նշանակվել և առանց նախօրոք «սիդո» տալու:
 
== Քաշային կարգերը ==